Տոբիաշ Ֆիգեյրեդու պորտ.՝ Tobias Figueiredo | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1994[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Sátão | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 84 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Տոբիաշ Պերեյրա Ֆիգեյրեդու (պորտ.՝ Tobias Pereira Figueiredo, փետրվարի 2, 1994[1][2], Sátão), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբի պաշտպան, որ վարձավճարով հանդես է գալիս «Նասյոնալ» ակումբի կազմում։ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի մասնակից է։
Տոբիաշի ավագ եղբայրը Կրիշտիանու Ֆիգեյրեդուն է. նա ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է[3]։
Տոբիաշը «Սպորտինգ» ֆուտբոլային կաումբի սան է։ 2014 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Մարիուն վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ռեուս Դեպորտիու»։ Փետրվարի 2-ին «Սանտ Անդրեու» ակումբի կազմում նա առաջին անգամ հանդես եկավ Սեգունդա B-ում[4]։ Մարտի 23-ին 1Օլոտա»-ի դեմ խաղում Ֆիգվեյրեդուն իր առաջին գոլը հեղինակեց թիմի կազմում[5]։ Վարձավճարի ժամկետը լրանալուց հետո նա վերադարձավ «Սպորտինգ»։ 2015 թվականի հունվարի 18-ին «Ռիու Ավե»-ի դեմ խաղում Տոբիաշն առաջին անգամ հանդես եկավ Սանգրիշ լիգայում[6]։ Փետրվարի 1-ին «Արոկի» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նա իր առաջին գոլը խփեց «առյուծների» դեմ խաղում[7]։ Նույն թվականին Ֆիգեյրեդուն «Սպորտինգի» կազմում նվաճել է Պորտուգալիայի գավաթը։
2016 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվեց «Նասյոնալ» ակումբ[8]։
2013 թվականին Ֆիգեյրեդուն Պորտուգալիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցեց Լիտվայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Առաջնության ժամանակ նա խաղաց ընդդեմ Իսպանիայի պատանեկան հավաքականի[9], Նիդերլանդների պատանեկան հավաքականի[10], Լիտվայի պատանեկան հավաքականի[11] և Սերբիայի պատանեկան հավաքականի[12]։ Լիտվացիների դեմ խաղում Տոբիաշը գոլի եհղինակ դարձավ։
2015 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Տոբիաշը Չեխիայում նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալները։ Առաջնության ժամանակ նա խաղացել է Գերմանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի[13] և Շվեդիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի[14] դեմ։
2016 թվականին Տոբիաշը Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ժամանակ նա խաղացել է ընդդեմ Արգենտինայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի[15], Հոնդուրասի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի[16] և Գերմանիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի[17]։ Ֆիգեյրեդուն հոնդուրասցիների դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։
# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | 4 օգոստոսի 2016 | Էնժենյան, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | Հոնդուրաս | 1:1 | 1:2 | Ամառային Օլիմպիական խաղեր 2016 |
Թիմային
Միջազգային
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոբիաշ Ֆիգեյրեդու» հոդվածին։ |
|