Տոնկե Դրախտ հոլ.՝ Tonke Dragt | |
---|---|
Տոնկե Դրախտ | |
Ծննդյան անուն | հոլ.՝ Antonia Johanna Willemina Dragt |
Ծնվել է | 1930 նոյեմբերի 12 |
Ծննդավայր | Բատավի, Նիդերլանդական Արևելահնդկաստան |
Վախճանվել է | հուլիսի 12, 2024[1][2] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Հաագա, Նիդերլանդներ[3][2] |
Գրական անուն | Tonke Dragt |
Մասնագիտություն | գրող, նկարազարդող |
Ազգություն | հունգարացի |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Ժանրեր | Մանկական գրականություն |
Պարգևներ | |
Կայք | kinderboeken.nl/auteur/tonke-dragt/ |
Tonke Dragt Վիքիպահեստում |
Անտոնիա Տոնկե Յոհաննա Վիլեմինա Դրախտ (առավել հայտնի Տոնկե Դրախտ անվանումով, նոյեմբերի 12, 1930[4][5][6][…], Բատավիա, Նիդերլանդների Թագավորություն[7][8][2] - հուլիսի 12, 2024[1][2], Հաագա, Նիդերլանդներ[3][2]), հոլանդացի հայտնի մանկագիր և մանկական գրքերի նկարազարդող։
Տոնկեն ընտանիքում եղել է մեծը։ Ընտանիքի անդամները ևս հետաքրքրված են եղել գրականությամբ։ Տոնկեն ունեցել է երջանիկ մանկություն մինչև 1942 թվականը, երբ պատերազմի հետևենաքով քույրերի ու մոր հետ հայտնում է ճապոնական ճամբարում, իսկ հայրը՝ մեկ այլ ճամբարում։ Անսահման սերը ընթերցանության նկատմամբ և գրքերի պակասը դրդում են Տոնկեին անձամբ գրքեր գրել այդ տարիներին․ թղթի պակասի պատճառով նա գրում էր հնարավոր ամեն բանի վրա[9]։
Պատերազմից հետո ազատություն ստանալով՝ ընտանիքը վերամիավորվում է և տեղափոխվում է Նիդերլանդներ։ Տոնկե Դրախտը այլևս երբեք չի վերադառնում հայրենի Ինդոնեզիա։ Տոնկեն սկսում է սովորել Հաագա քաղաքի Կերպարվեստի պետական ակադեմիայում, որից հետո աշխատանքի է անցնում Ռեյսվեյկի միջնակարգ դպրոցում[10]։
Դասավանդելու տարիներին Տոնկեն հասկանում է, որ պատմություններ պատմելով՝ երեխաներին կարելի է հանգստացնել։ Շուտով այդ պատմությունները տպագրվում են ամսագրերում։ 1961 թվականին լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ «Պատմություններ երկվորյակ եղբայրների մասին»։ Իսկ հաջորդ տարի՝ 1962 թվականին, լույս է տեսնում նրա՝ Նամակ թագավորին գիրքը, որը հեղինակին բերում է մեծ հաջողություն[11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոնկե Դրախտ» հոդվածին։ |
|