Տոուկո Աալտո | |
Կուսակցություն՝ | Կանաչ միություն |
---|---|
Կրթություն՝ | Յուվյասկյուլյայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 1, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Սավոնլինա, Mikkeli Province, Ֆինլանդիա[1] |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կայք՝ | toukoaalto.fi |
Տոուկո Յուհանի Աալտո (ֆիններեն՝ Touko Juhani Aalto, ապրիլի 1, 1984[1], Սավոնլինա, Mikkeli Province, Ֆինլանդիա[1]), ֆինլանդացի քաղաքագետ, խորհրդարանի անդամ «Կանաչ միություն» կուսակցության կողմից (2015 թվականից[2]), այդ կուսակցության նախագահը (2017-2018)։
Ծնվել է Սավոնլիննա քաղաքում 1984 թվականի ապրիլի 1-ին։ Ավելի ուշ տեղափոխվել է Յոենսուու քաղաք[3]։
2008 թվականին Յուվյասկյուլյայի համալսարանում ստացել է սոցիալական գիտությունների բակալավրի աստիճան[2]։
2017 թվականի հունիսի 17-ին ընտրվել է որպես «Կանաչների միություն» կուսակցության նոր նախագահ[4]։ Նույն տարվա սեպտեմբերի 9-ին «Ylen Ykkösaamu» առավոտյան ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ «True Finns» կուսակցության ղեկավար Ջուսի Հալլա-ահոյի դիրքորոշումը մարդու իրավունքների, ներգաղթի և տնտեսության հարցերի վերաբերյալ այնպիսին է, որ Կանաչների կուսակցությունը հավանաբար չի կարող լինել նրանց գործընկերը կառավարությունում[5]։
2018 թվականի օգոստոսին, երբ Կանաչների շվեդական կուսակցության հրավերով իր կնոջ` Իրիս Ֆլինկիլի հետ Ստոկհոլմում էր, շվեդական կողմը նրան հրավիրեց ստոկհոլմյան «King Kong» գեյ-ակումբ, որտեղից քաղաքական գործչի լուսանկարները հայտնվեցին սոցիալական ցանցում[6]։
2018 թվականի հոկտեմբերի 24-ին երկարատև դեպրեսիայի պատճառով Աալտոն վայր դրեց կուսակցության նախագահի լիազորությունները[7]։
2015-2017 թվականներին Աալտոն ամուսնացած է եղել Ջոհաննա Փիեթիլանենի հետ, սակայն ամուսնալուծվել են առանց երեխաներ ունենալու[8]։