Տրնավայի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | մարտի 25, 1992 |
Ռեկտոր | Miloš Lichner? |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] |
Երկիր | Սլովակիա |
Տեղագրություն | Տրնավա |
Կայք | www.truni.sk |
Trnavská univerzita v Trnave Վիքիպահեստում |
Տրնավայի համալսարան (սլովակ.՝ Trnavská univerzita v Trnave) համալսարանատիպ քոլեջ Սլովակիայի Տրնավա քաղաքում։
Համալսարանը հիմնադրվել է 1635 թվականին Պետեր Պազմանի կողմից։ Ի սկզբանե ունեցել է երկու ֆակուլտետ՝ փիլիսոփայության և աստվածաբանության։ 1665 թվականին ստեղծվել է իրավունքի ֆակուլտետը, 1770 թվականին՝ բժշկական ֆակուլտետը։ Համալսարանը հայտնի է դարձել աստղագետ Մաքսիմիլան Գելի կողմից ստեղծված աստղադիտարանի, համալսարանական գրադարանի, այգու և թատրոնի շնորհիվ։ Համալսարանում դասավանդել են պրոֆեսորներ Ֆրանտիշեկ Կերին, Յան Բատիստ Խորվաթը, Անդրեյ Յասլինսկին։
Համալսարանը գոյատևել է մինչև 1777 թվականը, երբ տեղափոխվել է Բուդա։ Նրա իրավահաջորդն է համարվում Բուդապեշտի Լորանդ Էտվեշի համալսարանը։ Համալսարանի վերջին ռեկտորն է եղել սլովակ փիլիսոփա Անդրեյ Յասլինսկին (1715-1784)։
1992 թվականի մարտի 25-ին Տրնավա քաղաքում բացվել է նոր համալսարան, որը չլինելով նախորդ համալսարանի իրավահաջորդը, շարունակում է հին ավանդույթները։ Այն ունի 5 ֆակուլտետներ, որոնցից 4-ը Տրնավայում են[2]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրնավայի համալսարան» հոդվածին։ |
|