Ցեղ (ֆիլմ, 2014)

Ցեղ
ուկրաիներեն՝ Плем'я
Երկիր Նիդերլանդներ[1]
 Ուկրաինա[1]
Ժանրդրամա
Թեմամարմնավաճառություն
Թվական2014, հոկտեմբերի 15, 2015[1][2] և մարտի 24, 2016[3]
ԼեզուUkrainian Sign Language?
ՌեժիսորՄիրոսլավ Սլաբոշպիցկի[1][4][5][…]
ՊրոդյուսերՎալենտին Վասյանովիչ[6] և Iya Myslytska?[6]
Սցենարի հեղինակՄիրոսլավ Սլաբոշպիցկի[5]
ՕպերատորՎալենտին Վասյանովիչ
ՄոնտաժՎալենտին Վասյանովիչ
Պատմվածքի վայրԿիև
Տևողություն132 րոպե

«Ցեղ» (ուկրաիներեն՝ Tribe), ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկու առաջին լիամետրաժ ֆիլմն է։ «Ցեղը» ֆիլմը փորձարարական է՝ «21-րդ դարի համր ֆիլմ», որտեղ խաղում են խուլ ու ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ Բացառությամբ ֆոնային հնչյունների, ոչ մի կերպար ոչ մի բառ չի խոսում. բոլոր կերպարներն օգտագործում են ժեստերի լեզուն, և ֆիլմը չի ուղեկցվում ենթագրերով։ Պրեմիերան Ուկրաինայի կինոթատրոններում տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 11-ին։ Ֆիլմը Ուկրաինայի և Նիդեռլանդների կինոարտադրողների համագործակցության արդյունք է[7]։

Ֆիլմը 2015 թվականի Օսկարի անվանակարգում Ուկրաինայի կողմից ներկայցված ֆիլմերից մեկն է 2015 թվականին ֆիլմը ստացել է «Նիկա մրցանակը՝ «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ անվանակարգում»։

Ֆիլմը պատմում է խուլ Սերգեյի առաջին սիրո դրամատիկ պատմությունը, ով սկսում է իր դասերը գիշերօթիկ դպրոցի 11-րդ դասարանում։ Ֆիլմի սյուժեն հիմնված է հերոսի հարաբերությունների հիման վրա իր դասընկերների և ընկերուհու՝ Անյայի հետ։

Ֆիլմում 20 խուլ կերպարներ ամբողջությամբ շփվում են ժեստերի լեզվով, գրեթե բոլոր կերպարներին մարմնավորել են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։

Ֆիլմում ցուցադրվում է մի պատմություն, որը մասամբ հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Իրադարձությունների իսկության և ռեալիզմի էֆեկտ ստեղծելու համար ֆիլմը նկարահանվել է գիշերօթիկ դպրոցի լսողության խանգարումներ ունեցող երեխաների կյանքի «լրտեսման» եղանակով։ Նկարահանումները տեղի են ունեցել Կիևի և Կիևի շրջանի գիշերօթիկ դպրոցներում։

Ֆիլմի գաղափարը ծնվել է ռեժիսոր Սլաբոշպիցկու «Խուլություն» (ուկրաիներեն) կարճամետրաժ ֆիլմից։

The «Ցեղ»-ը ձեռք է բերվել Ֆրանսիայում, Դանիայում, Նիդեռլանդներում և Ճապոնիայում լայնորեն վաճառքի համար։

2014 թվականի Կաննի կինոփառատոնում ֆիլմը ստացել է երեք «Քննադատությունների շաբաթ» մրցանակ չորս հնարավորից[8]։

  • Nespresso Գրանպրի,
  • «Հայտնության» մրցանակ,
  • «Gan» հիմնադրամի դրամաշնորհ։

Այդպիսով, ֆիլմը դառնում է միակը, որն այդքան մրցանակներ ստացավ Քննադատների շաբաթվա 53-ամյա պատմության ընթացքում։ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին Միլանի 19-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմը ճանաչվել է 2014 թվականի լավագույն գեղարվեստական աշխատանք։ 2014 թվականի հոկտեմբերի 19-ին ֆիլմը ստացավ Սաթերլենդի մրցանակը BFI Լոնդոնի կինոփառատոնում՝ օրիգինալ և ուժեղ ռեժիսորական դեբյուտի անվանակարգում։

Ֆիլմը հաղթեց Լեհաստանի «Tofifest» կինոփառատոնում՝ արժանանալով Գրան պրիին՝ «Փայլուն աշխատանք և անմարդկային վերաբերմունքի դեմ անբառության ճիչը» ձևակերպմամբ։

2014 թվականի հոկտեմբերի 24-ին Գենտում կայացած բելգիական փառատոնում, որը նվիրված էր ժամանակակից կինոյի սաունդթրեքերին, ֆիլմը շահեց «Explore Award» մրցանակը։

2014 թվականի նոյեմբերի 13-ին ֆիլմը մրցանակ ստացավ «AFI FEST» հեղինակավոր կինոփառատոնում, որն ամեն տարի անցկացվում է Լոս Անջելեսում։ ԱՄՆ-ի առաջատար կինոքննադատներից կազմված ժյուրին որոշեց շնորհել «VIZIO Visionary Special Jury Award» մրցանակը «Ցեղ»-ի ռեժիսորին՝ ի նշան ֆիլմի պատմողական ձևի վիզուալիզացիայի արտասովոր ձևի։

Ֆիլմը Եվրոպական կինոակադեմիայի կողմից ստացել է մրցանակ, «Եվրոպական բացահայտում» անվանակարգում, իսկ միջոցառումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 13-ին Ռիգայի (Լատվիա) Ազգային օպերայում։

Սեպտեմբերի 10-ին ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկին և օպերատոր Վալենտին Վասյանովիչը արժանացան Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակին[9]։

«Ցեղ»-ը դասակարգվել է «The 10 Best Films of 2015»-ում[10] (2015 թվականի 10 լավագույն ֆիլմերը)։ Այն կազմվել էր Թոդ Մաքքարթիի կողմից և նրանում ֆիլմը զբաղցրել էր առաջին հորիզոնականը[11]։ 2021 թվականին կազմված հարյուր լավագույն ուկրաինական ֆիլմերի ցուցակում, ֆիլմը զբաղեցնում է 4-րդ տեղը[12]։

2014 թվականին Երևանյան կինոփառատոնի ժամանակ, ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» մրցանակին՝ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում և ժյուրիի հատուկ մրցանակին։

Մրցանակներ
Մրցանակ Date of ceremony Անվանակարգ Ստացողներ և թեկնածուներ Արդյունք
«Art Film Fest»[13] 29-ը Հունիսի, 2014 Տրենսին քաղաքի քաղաքապետի մրցանակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
|«American Film Institute» կինոփառատոն[14] 13-ը Նոյեմբերի, 2014 «VIZIO Visionary» Ժուրիի հատուկ մրցանակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
Կաննի կինոփառատոն[15] 22 Մայիսի, 2014 Nespresso Գրանպրի Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«France 4 Visionary» մրցանակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Gan Foundation Support for Distribution» մրցանակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Caméra d'Or» Միրոսլավ Սլաբոշպիցկի Առաջադրված
Քորքի կինոփառատոն[16] 27 Հոկտեմբերի, 2014 «Spirit of the Festival» մրցանակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Crested Butte» կինոփառատոն 28 Սեպտեմբերի, 2015 Յանա Նովիկովա Հաղթանակ
«Denver» կինոփառատոն 14 Նոյեմբերի, 2014 Քրիստոֆ Կիսլովսկու «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» մրցանակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«European Film Academy»[17] 13 Դեկտեմբերի, 2014 «FIPRESCI» մրցանակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Fantastic Fest»[18] 18 Սեպտեմբերի, 2014 «Next Wave Award for Best Director» Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Ghent Flanders International» կինոփառատոն[19] 13 Հոկտեմբերի, 2014 «Explore Award» Հաղթանակ
Kinoshock միջազգային կինոփառատոն[20] 21 Սեպտեմբերի, 2014 Լավագույն ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Listapad» կինոփառատոն[21] 7 Նոյեմբերի, 2014 Գրանպրի Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
Արծաթե մրցանակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
Լոնդոնի կինոփառատոն[22] 18 Հոկտեմբերի, 2014 Սաթերլենդի մրցանակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
Երիտասարդ ժուրի Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Manaki Brothers» կինոփառատոն[23] 13 Սեպտեմբերի, 2014 «Golden Camera 300» Վալենտին Վասյանովիչ Հաղթանակ
Միլանի կինոփառատոն[24] 4 Սեպտեմբերի, 2014 «Best Feature Film» մրցանակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Milwaukee International» կինոփառատոն[25] 29-ը Սեպտեմբերի, 2014 «Herzfeld Competition» մրցանակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Motovun» կինոփառատոն[26] 31-ը Հուլիսի, 2014 «Propeller» Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«National Board of Review Awards 2015»[27] 5 Հունվար, 2016 Հինգ լավագույն արտասահմանյան ֆիլմեր Ցեղ Հաղթանակ
«Online Film Critics Society»[28] 15-ը Դեկտեմբերի, 2014 Ցեղ Հաղթանակ
«Palić» կինոփառատոն[29] 19-ը Հուլիսի, 2014 Գրան պրի Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
Ֆիլադելֆիայի կինոփառատոն[30] 16-ը Հոկտեմբերի, 2014 «Archie Award for Best First Feature» Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«REC Tarragona International Film» կինոփառատոն[31] 3-ը Դեկտեմբերի, 2014 Opera Prima Award Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
Սան Պաուլոյի միջազգային կինոփառատոն[32] 16-ը Հոկտեմբերի, 2014 Best Screenplay Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Sitges» կինոփառատոն[33] 3-ը Հոկտեմբերի, 2014 Experimenta Award Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Tarkovsky International» կինոփառատոն[34] 11-ը Հունիսի, 2014 Grand Prix Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
Թբիլիսիի կինոփառատոն[35] 1-ը Դեկտեմբերի, 2014]] «Golden Prometheus» լավագույն ֆիլմի համար Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«Thessaloniki International» կինոփառատոն[36] 9-ը Նոյեմբերի, 2014 Լավագույն ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
«TOFIFEST International» կինոփառատոն[37] 18-ը Հոկտեմբերի, 2014 Ոսկե հրեշտակ Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
Ոսկե Ծիրան[38] 20-ը Հուլիսի, 2014 Ոսկե Ծիրան Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
Միրոսլավ Սլաբոշպիցկի Հաղթանակ
Վարշավայի կինոփառատոն[39] 10-ը Հոկտեմբերի, 2014 Միրոսլավ Սլաբոշպիցկի Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=228462.html
  5. 5,0 5,1 http://www.artechock.de/film/text/kritik/t/tribe.htm
  6. 6,0 6,1 https://web.archive.org/web/20170924074131/http://www.europeanfilmawards.eu/en_EN/film/the-tribe.3688
  7. «The Tribe (2014)» (անգլերեն). BFI. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  8. «Սլաբոշպիցկու ֆիլմը Կաննում երեք մրցանակի է արժանացել». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Unknown parameter |արխիվ- url= ignored (օգնություն)
  9. 5392015-19411 Ուկրաինայի Նախագահի թիվ 539/2015 հրամանագիր «Ալեքսանդր Դովժենկոյի անվան Ուկրաինայի պետական մրցանակի շնորհման մասին, 2015 թվական» Արխիվացված 2015-06-07 Wayback Machine(ուկր.)
  10. top -10-847825 «Todd McCarthy. The 10 Best Films of 2015»». . org/web/20160424221103/http://www.hollywoodreporter.com/lists/todd-mccarthy-10-best-films-847837/item/tribe-todd-mccarthys-top-10-847825 Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite web}}: Check |archive-url= value (օգնություն); Check |url= value (օգնություն)
  11. «Ուկրաինական «Ցեղը» Հոլիվուդում ճանաչվել է 2015 թվականի լավագույն ֆիլմ». Արխիվացված օրիգինալից 2015-12- 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. «Արխիվացված պատճենը». Media Detector (ուկրաիներեն). www.bbc.com. 2021 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  13. «Way Out Wins at Art Film Fest». Film New Europe. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 4 Հուլիս, 2014-ին.
  14. «AFI Fest 2014: 'Self Made' and 'The Tribe' win top jury prizes». LA Times. Վերցված է 13 Նոյեմբեր, 2014-ին.
  15. «South Korea's 'Snowpiercer' Gets 7 Nominations at Asia Pacific Film Fest». The Hollywood Reporter. 2013 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  16. «59TH CORK կինոփառատոն AWARD WINNERS ANNOUNCED». Cork կինոփառատոն. Արխիվացված է օրիգինալից 11 Ապրիլ, 2016-ին. Վերցված է 16 Նոյեմբեր, 2014-ին.
  17. «Five Debut Films Nominated for European Discovery 2014». European Film Academy. Վերցված է 13 Հոկտեմբեր, 2014-ին.
  18. «The 2014 Fantastic Fest Awards Recipients». Fantastic Fest. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 23 Սեպտեմբեր, 2014-ին.
  19. «'The Tribe' by Միրոսլավ Սլաբոշպիցկի Մայիս, receive the Explore Award!». Film Fest Gent. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 24 Հոկտեմբեր, 2014-ին.
  20. «Grand Prix " Kinoshock " received Georgian film "Corn island"». News Rin. Վերցված է 30 Սեպտեմբեր, 2014-ին.
  21. «Grand Prix Golden Listapad goes to Ukrainian movie The Tribe». Belarus.by. Վերցված է 14 Նոյեմբեր, 2014-ին.
  22. «Leviathan wins Best Film Award at the BFI London կինոփառատոն». BFI London կինոփառատոն. Վերցված է 21 Հուլիս, 2014-ին.
  23. «THE "GOLDEN CAMERA 300" MAKES WINNER». Manaki Brothers կինոփառատոն. Արխիվացված է օրիգինալից 20 Օգոստոս, 2014-ին. Վերցված է 19 Սեպտեմբեր, 2014-ին.
  24. «'Palmares». Milano կինոփառատոն. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 5 Սեպտեմբեր, 2014-ին.
  25. «'The Tribe' among Milwaukee կինոփառատոն award winners». Milwaukee Journal Sentinel. Վերցված է 6 Հոկտեմբեր, 2014-ին.
  26. «'The Tribe' Wins Motovun կինոփառատոն's Top Honor». Variety. Վերցված է 4 Օգոստոս, 2014-ին.
  27. «National Board of Review Announced 2015 Award Winners». National Board of Review. 2015 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  28. «2014 Awards (18th Annual)». Online Film Critics Society. Վերցված է 11 Հունիս, 2014-ին.
  29. «The Tribe». Festival Scope. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 11 Հունիս, 2014-ին.
  30. «"The Duke of Burgundy" takes Philadelphia կինոփառատոն's top prize». TechnologyTell. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 27 Հոկտեմբեր, 2014-ին.
  31. «Los Hongos is the big winner at REC Tarragona». REC Tarragona. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  32. «The Tribe». Mostra. Վերցված է 8 Հոկտեմբեր, 2014-ին.
  33. «The Tribe». Sitges կինոփառատոն. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 8 Հոկտեմբեր, 2014-ին.
  34. «The film "The Tribe" received the Grand Prix at the Festival "The Mirror"». Viva Ukraine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 11 Հունիս, 2014-ին.
  35. «Tribe wins the Golden Prometheus Award at the Tbilisi կինոփառատոն». Georgian Journal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  36. «Thessaloniki International կինոփառատոն». Festival Scope. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 9 Նոյեմբեր, 2014-ին.
  37. «Ukrainian cinema triumphs at Tofifest 2014». Tofifest. Վերցված է 26 Հոկտեմբեր, 2014-ին.
  38. «Golden Apricot: 11th edition of int'l կինոփառատոն ends in Yerevan». ArmeniaNow. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 21 Հուլիս, 2014-ին.
  39. «No fireworks, but Warsaw invites 20 Ukrainian filmmakers». Cineuropa. Վերցված է 9 Հոկտեմբեր, 2014-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]