Փակ շրջան ֆր.՝ Le Premier Cercle | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Իտալիա |
Ժանր | դրամա, թրիլեր և միստիկ ֆիլմ |
Թեմա | կազմակերպված հանցագործություն |
Թվական | մարտի 4, 2009[1][2] և սեպտեմբերի 16, 2010[3] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Լոռան Տյուել[1][4] |
Պրոդյուսեր | Ալեն Թերզյան |
Սցենարի հեղինակ | Լոռան Տյուել |
Դերակատարներ | Ժան Ռենո[2][5][4], Գասպար Ուլիել[2][5][4], Վահինա Ջիոկանտե[2][5][4], Սամի Բուաժիլա[2][5][4], Ալբերտո Ջիմինյանի[5], Ֆրանկո Տրևիզի[5], Ժիզել Կազադեզյուս[5], Իսաակ Շարի[5], Ժան-Պոլ Զենակեր[5], Նիկոլա Բրիդե[5], Ֆիլիպ Լերուա[5], Տոնի Գոտյե[5] և Անտոն Յակովլև[6] |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Կինոընկերություն | TF1 |
Տևողություն | 91 րոպե |
Փակ շրջան (ֆր.՝ Le Premier cercle, անգլ.՝ Inside Ring), կինոֆիլմ, դրամատիկ թրիլեր, ռեժիսոր Լոռան Տյուել (Laurent Tuel)։ Համաշխարհային պրեմիերան եղել է 2009 թվականի մարտի 11-ին (Ռուսաստանում - 2009 թվականի ապրիլի 30-ին)
1978 թվականին ռեժիսոր Ջուլիանո Մոնտալդոյի համանուն (բնօրինակ անվանումը Circuito Chiuso) առեղծվածային-հոգեբանական թրիլերը (Hottabuch TV) հեռարձակվել է ԽՍՀՄ հեռուստաալիքներով։
Մալաքյանների ընտանիքը ծագումով Հայաստանից է։ Նրանք ցեղասպանությունից փախչելով Ֆրանսիայի հարավ՝ դարձել են գանգստերական բանդայի պարագլուխ ընտանիք, ղեկավարում են Ֆրանսիայի հարավի հանցագործ աշխարհը։ Կլանի գլուխ կանգնած է կնքահայրը՝ Միլո Մալաքյանը, որը դաժանորեն ղեկավարում է այդ աշխարհը։ Նա որոշում է իր որդուն՝ Անտոնին հանձնել բանդայի ղեկավարումը։ Սակայն տղան երազում է պոկվել այդ աշխարհից։ Նա սիրահարվում է հասարակ մի աղջկա՝ բուժքույր Էլոդիին և երազում է նրա հետ երջանիկ կյանքով ապրել։ Սակայն մաֆիայի ղեկավարներն արդեն արմունկներով արյան մեջ խրված են։ Նրանց հետապնդում է տեսուչ Սոնյեն։
Իր երազած երջանկության համար Անտոնը պետք է փախչի ոչ միայն հորից, քանի որ տեսուչ Սոնյեն երդվել է վերացնել Անտոնի հորը, նրա մաֆիոզ կլանը և գտնում է նրանց հետքը։ Գանգսերական վերջին գործողության արդյունքում սպանվում է Անտոնը։ Ֆիլմն ավարտվում է նրա որդու ծնունդով, որին այցելում է Միլո Մալաքյանը, ներկայանալով բուժքույր Էլոդիի հայր։
|