Փառքի շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ԽՍՀՄ | ||||
Տեսակ | խիզախության պարգև և շքանշան | ||||
Կարգավիճակ | չի շնորհվում | ||||
Վիճակագրություն | |||||
Պարամետրեր | տրամագիծը` 46 մմ | ||||
Հիմնադրման ամսաթիվ | նոյեմբերի 8, 1943 | ||||
Պարգևատրման քանակը | 1 000 000 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Անձնական խիզախության համար շքանշան | ||||
Կրտսեր պարգև | Աշխատանքային փառքի շքանշան | ||||
Order of Glory Վիքիպահեստում |
Փառքի շքանշան՝ Խորհրդային Միության ռազմական եռաստիճան շքանշան, հաստատված ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով՝ «Փառքի շքանշանի I, II և III աստիճանի շքանշանի հիմնադրման կարգը», նոյեմբերի 8-ին 1943 թ.։ Պարգևատրվել են բացառիկ խիզախություններով աչքի ընկած Կարմիր բանակի շարքային և սերժանտական կազմը, ինչպես նաև ռազմաօդային ուժերի կրտսեր լեյտենանտները։ Պարգևատրվում են միայն անձնական վաստակի համար, զինվորական ստորաբաժանումները և կազմավորումները «Փառքի շքանշան» չեն պարգևատրվել։ Փառքի շքանշանը իր ստատուտով (կանոնադրություն) և ժապավենի գույնով գրեթե նույնությամբ կրկնում է մինչհեղափոխական Ռուսաստանի առավել հարգված պարգևներից Գիորգիևյան Խաչը։
Փառքի շքանշանը ունի երեք աստիճան, որոնցից ամենաբարձր I աստիճանի շքանշանը ոսկուց է, իսկ II և III-ը՝ արծաթե (II աստիճանի մոտ ոսկեզօծ էր կենտրոնական մեդալիոնը)։ Այս տարբերանշանները կարող էին տրվել է անձնական սխրանքի համար ռազմի դաշտում, և տրվում էին խիստ հաջորդականությամբ՝ ցածր աստիճանից ամենաբարձր աստիճանի։
Փառքի շքանշանի ասպետները օգտվում են ԽՍՀՄ շքանշանների մասին ընդհանուր կանոնադրություններով սահմանված արտոնություններից, ինչպես նաև արտահերթ զինվորական կոչում ստանալու իրավունքից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Փառքի III աստիճանի շքանշանով պարգևատևվել է ավելի քան 868 000 խորհրդային զինվոր, թ աստիճանով՝մոտ 46 000, իսկ Փառքի շքանշանի ասպետ են դարձել 2 456-ը, որոնցից 27-ը հայ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |