Փարիմարյան Նեգի

Փարիմարյան Նեգի
Parimarjan Negi
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1993(1993-02-09) (31 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունշախմատիստ
 Parimarjan Negi Վիքիպահեստում

Փարիմարյան Նեգի (ծնվել է 1993 փետրվարի 9- ին) Շախմատային գրոսմայստեր Հնդկաստանից։ 2005 թվականի հուլիսին նա վաստակեց իր երրորդ ու վերջնական միջազգային վարպետի նորման Սորտ միջազգային բաց մրցաշարում, որ կայացավ Իսպանիայում՝ Սորտ քաղաքում։ 2006 թվականի հուլիսի 1- ին՝ 13 տարեկան և 142 օրական (13 տարի, 4 ամիս, 20 օր) հասակում, նա դարձավ երկրորդ ամենաերիտասարդ շախմատային գրոսմայստերը երբևէ, իսկ երկրորդը միայն Սերգեյ Կարյակին, երբ վաստակեց իր երրորդ և վերջնական նորման Չելյաբինսկի մարզի եզրափակիչ առաջնությունում, որ կայացավ Ռուսաստանի Սատկա քաղաքում։ Նրա ՖԻԴԵ-ի վարկանիշը 2012 թ. դեկտեմբերին եղել է 2641։

2006 թ. հունվարի 6- ին նա ստացավ իր երկրորդ շախմատային գրոսմայստերի նորման Հասթինգ շախմատային համագումարում, որտեղ նա վաստակեց 6/10, 2568 վարկանիշի համապատասխան կատարում։ Նեգին ավարտեց 16- րդը, երբ նա 12 տարեկան, 10 ամսական և 29 օրական էր։ Փարիմարյան Նեգին սովորել է Նյու Դելիի Ամիթի միջազգային դպրոցում և այնտեղ հաղթել տարբեր մրցաշարերում։ Նեգին դարձավ Հնդկաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերը 2006 թվականի հուլիսի 1- ին Ռուս գրոսմայստեր Ռուսլան Շերբակովի վիճակահանությամբ և ավարտեց ինը տուրից վեց միավորով Չելյաբինսկի մարզի եզրափակիչ առաջնությունում, որ կայացավ Սատկայում։ Նեգին փոխարինեց Պենդյալա Հարիկրիշնային՝ որպես Հնդկաստանի ամենաերիտասարդ գրոսմայստեր։ 2010 թ. նրան շնորհվել է Արջունա մրցականը Հնդկաստանի Կառավարության կողմից։ Նեգին այլևս պրոֆեսիոնալ շախմատ խաղացող չէ։

Մրցաշարային հաղթանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ. հունիսին Նեգին հաղթեց Ֆիլադելֆիայի միջազգային բաց մրցաշարում, հավաքեց 7/9 միավոր՝ դառնալով անպարտելի։ 2009 թ. հուլիսին հաղթել է Կոպենհագենում տեղի ունեցած Պոլիտիկեն գավաթի մրցաշարում 8.5/10 հաշվով՝ առաջ անցնելով Բորիս Ավրուխից լրացուցիչ ցուցանիշներով։ 2010 թ. դեկտեմբերի 22՝ Նյու Դելիում, Նեգի Փարիմյանը հաղթեց Գոպալի 48- րդ շախմատի ազգային առաջնությունում։ Նեգին նաև հաղթել է Ասիա մայրցամաքի 11-րդ մրցաշարում, որ անցկացվել է 2012 թվականի մայիսի 4-ից 14-ը Վիետնամում։ Հաղթել է նաև Պոլիտիկենի գավաթում շուրջ երկու անգամ ( տե՛ս վերևում) 2013 թվականին Դանիայում։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[1][2]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2002 2061 2061 2027 2061 2027
2003 2068 2117 2111 2103 2117 2068
2004 2149 2167 2273 2267 2273 2149
2005 2316 2349 2376 2352 2376 2316
2006 2396 2445 2480 2538 2538 2396
2007 2538 2515 2529 2514 2538 2514
2008 2526 2514 2529 2597 2597 2514
2009 2600 2592 2590 2615 2620 2620 2590
2010 2621 2634 2636 2615 2596 2603 2636 2596
2011 2607 2618 2622 2642 2631 2618 2642 2607
2012 2642 2639 2640 2661 2664 2658 2657 2638 2641 2664 2638
2013 2641 2638 2639 2653 2651 2634 2634 2643 2662 2671 2671 2671 2671 2634
2014 2633 2633 2638 2640 2643 2643 2645 2645 2669 2669 2669 2669 2669 2633
2015 2669 2669 2664 2664 2664 2664 2664 2664 2664 2664 2664 2664 2669 2664
2016 2664 2664 2664 2660 2660 2660 2660 2660 2666 2670 2670 2670 2670 2660
2017 2670 2670 2670 2670 2670 2670 2664 2656 2656 2656 2656 2656 2670 2656
2018 2656 2656 2656 2656 2656 2656 2656 2656 2656 2656 2656 2656 2656 2656
2019 2656 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2656 2639
2020 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2639 2639
2021 2639 2639 2639 2639 2639
2022 2639 2639 2639
2023 2624 2617 2612 2624 2612
2024 2613 2612 2613 2612


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  2. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Հիշատակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://ratings.fide.com/topfed.phtml?ina=1&country=IND
  2. http://chessbase.com/newsdetail.asp?newsid=6027, ChessBase.com, 2009 թ. դեկտեմբերի 31
  3. Ուպամա Սինհա (2010 թ. հոկտեմբերի 22), http://www.thehindu.com/sport/other-sports/chess-mate/article842918.ece, Ստացված է 2013 թ. դեկտեմբերի 23- ին
  4. http://timesofindia.indiatimes.com/sports/chess/India-bank-on-Harikrishna-in-World-Team-Chess-Championship/articleshow/46967324.cms
  5. http://www.telegraphindia.com/1080702/jsp/sports/story_9492719.jsp, The Telegraph, 2008 թ. հուլիսի 2
  6. http://www.hindu.com/2009/07/27/stories/2009072760861700.htm Արխիվացված 2009-07-30 Wayback Machine, Ստացված է 2009-07-27
  7. "Pratiyogita Darpan", 2011 թ. փետրվար
  8. http://www.thehindu.com/sport/other-sports/article3415913.ece, Ստացված է 2012-05-15
  9. http://www.thehindu.com/sport/other-sports/parimarjan-negi-wins-regains-politiken-cup-in-style/article4988892.ece, Ստացված է 2013-08-13

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիմարյան Նեգի» հոդվածին։