Փեթրիս Քալրս անգլ.՝ Patrisse Cullors | |
---|---|
Ծնվել է | 1984 |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Cleveland High School? և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Երկեր | When They Call You a Terrorist: A Black Lives Matter Memoir? |
Մասնագիտություն | ակտիվիստ |
Ամուսին | Janaya Khan? |
Կուսակցություն | Black Lives Matter |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | patrissecullors.com |
Patrisse Cullors Վիքիպահեստում |
Փեթրիս Քալրս (անգլ.՝ Patrisse Cullors, 1984, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի արվեստագետ և ակտիվիստ։ Քալրսը փաստաբան է Լոս Անջելեսի բանտում և Black Lives Matter շարժման համահիմնադիրներից է[5][6] ։ Նա նաև ներկայանում է որպես ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ակտիվիստ[7]։
Քալրսը ծնվել է Լոս Անջելես, Կալիֆոռնիայում։ Նա մեծացել է Սան Ֆրանցիսկոյի հովտային և սնանկ Փաքոյմա փողոցում[8]։ Վաղ տարիքում դարձել է ակտիվիստ միանալով Լոս Անջելեսի Bus Riders Union կազմակերպությանը[8]։ Ավելի ուշ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի կրոն և փիլիսոփայություն բաժնում ստացել է իր բակալավրի աստիճանը[8]։ Այժմ դասավանդում է արվեստի և դիզայնի մասնավոր դպրոցում[9]։ Փեթրիսը նաև դասավանդում է սոցիալական արդարության և համայնքային կազմակերպման մագիստրոսական աստիճանի համար դիմած ուսանողներին՝ Պրեսկոտի քոլեջում[10]։
Քալրսը նշել է, որ ծնողները նրան դուրս են հանել տանից, երբ նա բացահայտել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին 16 տարեկանում[7]։ Վաղ տարիքում ներգրավված է եղել աղանդավորական համայնքի մեջ, սակայն մեծանալով հիասթափվել է եկեղեցական արժեքներից։ Սկսել է հետաքրքրվել Նիգերիական Իֆա կրոնով և ներառել դրա ծիսակատարությունները քաղաքական ցույցերի ընթացակարգերում։ Մի հարցազրույցի ժամանակ ասել է․
Ինձ համար, հոգևորի որոնումը մեծ կապ ուներ այն բանի հետ, որ փորձել եմ հասկանալ իմ պայմաները, թե ինչպես են այդ պայմանները ձևավորում ինձ առօրյայում և ինչպես եմ ես հասկանում դրանք՝ որպես ավելի մեծ պայքարի, իմ կյանքի համար պայքարի մի մաս[11]։ |
Համայնքային կազմակերիչներ և իր ընկերներ Ալսիյա Գարզայի և Օպալ Տոմետիի հետ միասին, Քալրսը հիմնադրել է Black Lives Matter շարժումը։ Նրանք երեքով այս շարժումը սկսել են այն բանից հետո, երբ աֆրոամերիկացի 17–ամյա Թրեյվոն Մարտինին սպանելուց հետո ամերիկացի Ջորջ Զիմմերմանը պատասխանատվութունից ազատվեց[12]։ Քալրսը օգտագործել է #BlackLivesMatter հեշթեգը, նախկինում օգտագործված Գարզայի կողմից, Մարտինի դեպքի մասին ֆեյսբուքյան հրապարակման մեջ[13]։ Հետագայում նա իր նախաբանը նկարագրել է որպես աֆրո–ամերիկյան իրավունքների պայքարի շարժառիթ, հատկապես նրանից հետո, երբ իր 19–ամյա եղբոր վրա ուժ է գործադրվել լոսանջելեսյան բանտերից մեկում[14]։