Փիթեր Ռեդփաթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1821 Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Մահացել է | փետրվարի 1, 1894 (72 տարեկան) Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գործարար |
Ամուսին(ներ) | Grace Redpath? |
Հայր | John Redpath? |
![]() |
Փիթեր Ռեդփաթ (անգլ.՝ Peter Redpath, օգոստոսի 1, 1821, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա - փետրվարի 1, 1894, Չիզլհըրսթ, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), կանադացի գործարար, բարերար, թանգարանի հիմնադիր։
Ծնվել է կանադական Մոնրեալ քաղաքում։ Ծնողները Կանադա էին եկել Շոտլանդիայից։ Հայրը՝ Ջոն Ռեդփաթը, Մոնրեալի բանկի տնօրենն էր, Մոնրեալի քաղաքային խորհրդի անդամ, շաքարի արտադրությամբ զբաղվող Redpath Sugar ընկերության և այլ ձեռնարկությունների սեփականատեր։ Փիթերն իր աշխատանքային գործունեությունն սկսել է ընտանեկան բիզնեսում ներգրավվելով. աշխատել է շաքարի գործարանում և մոնրեալյան այլ ձեռնարկություններում։ 1864 թվականից մինչև իր մահը նա եղել է Մաքգիլի անվան համալսարանի կառավարիչների խորհրդի անդամ։ Այդ համալսարանում նրա ջանքերով 1871 թվականին բացվել է բնական փիլիսոփայության ամբիոն, 1880 թվականին էլ՝ Ռեդփաթի թանգարանը, որտեղ ներկայացված են բնության պատմությունն արտացոլող բազմաթիվ ուշագրավ ցուցանմուշներ։ Այդ նուն տարում նա կնոջ հետ մեկնել է Անգլիա, սակայն շարունակել է սերտորեն համագործակցել Մաքգիլի անվան համալսարանի հետ։ 1893 թվականին նրա հատկացրած ֆինանսական միջոցներով այդ համալսարանում կառուցվել ու արդյունավետ գործունեություն է ծավալել ռեդփաթյան գրադարանը (Redpath Library)[1]: Փիթեր Ռեդփաթն այդ նպատակով համալսարանին նվիրաբերել է կես միլիոն դոլար և բազմաթիվ գրքեր։ Հաջորդ տարում՝ 1894 թվականի փետրվարի 1-ին՝ 73 տարեկան հասակում, Փիթեր Ռեդնափը կնքել է իր մահկանացուն։ Թաղվել է Չիզլհըրսթ քաղաքի եկեղեցու բակում[2]։
1847 թվականի հոկտեմբերի 16-ին Փիթեր Ռեդնափն ամուսնացել էր Գրեյս Վուդի հետ, որը չեշիրցի առևտրական և բարերար Ուիլյամ Վուդի դուստրն էր և մասնավոր լավ կրթություն էր ստացել։ Ամուսնու մահից հետո Գրեյսը շարունակել է հովանավորել Մաքգիլի անվան համալսարանին, խոշոր գումարներ է նվիրաբերել թանգարանի, գրադարանի պահպանման ու հարստացման և այլ ծախսեր հոգալու համար։ Փիթեր Ռեդփաթի կիսանդրին և նրա կնոջ դիմանկարը տեղադրված են Մաքգիլի համալսարանի գլխավոր պատկերասրահում[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Ռեդփաթ» հոդվածին։ |
|