Փոլ Լորենս

Փոլ Լորենս
Ծնվել էհունիսի 27, 1872(1872-06-27)[1][2][3][…]
ԾննդավայրԴեյթոն, Օհայո, ԱՄՆ[4]
Վախճանվել էփետրվարի 9, 1906(1906-02-09)[1][2][3][…] (33 տարեկան)
Վախճանի վայրԴեյթոն, Օհայո, ԱՄՆ[5]
ԳերեզմանWoodland Cemetery and Arboretum
Մասնագիտությունգրող, վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ
Լեզուանգլերեն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀովարդի համալսարան
Ժանրերպոեզիա և մյուզիքլ
Գրական ուղղություններՄոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներDiscovered? և Lyrics of Lowly Life?
ԱմուսինAlice Dunbar Nelson?
Изображение автографа
 Paul Laurence Dunbar Վիքիպահեստում

Փոլ Լորենս Դանբար (անգլ.՝ Paul Laurence Dunbar, հունիսի 27, 1872(1872-06-27)[1][2][3][…], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ[4] - փետրվարի 9, 1906(1906-02-09)[1][2][3][…], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ[5]), աֆրոամերիկացի գրող և բանաստեղծ։ Համարվում է առաջին աֆրոամերիկացի գրողներից մեկը, ով մեծ ճանաչում և համբավ է ստացել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենսը ծնվել է նախկին ստրուկների ընտանիքում[6]։ Իր առաջին բանաստեղծությունը գրել է 6 տարեկանում, իսկ 9 տարեկանում տվել է առաջին համերգը։ 12 տարեկանում կորցրել է հորը։ Միջնակարգ կրթությունը ստացել է Դեյթոնի կենտրոնական ավագ դպրոցում, որտեղ նա միակ աֆրոամերիկացի աշակերտն էր։ Նա իր առաջին ստեղծագործությունները հրատարակել է 16 տարեկանում։ Դպրոցն ավարտելուց հետո 1891 թվականին ընդունվել է աշխատանքի որպես վերելակավար և շաբաթական 4 դոլար է վաստակել։ Գրողը դրանով ապահովել է իրեն և մորը[7]։ Ռասայական խտրականության պատճառով նա չի կարողացել այլ աշխատանք ստանալ։ Իրավաբան Չարլզ Թետչերը և հոգեբույժ Հենրի Թոբին նրան ֆինանսական օգնություն են տրամադրել, սակայն Դանբարը մերժել է Թետչերի օգնությունը քոլեջ ընդունվելու հարցում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենսը 1890-ականների վերջին իր ստեղծագործություններում անցավ հիմնականում արձակ ոճի։ 1897 թվականին գրական շրջագայություն է կատարել Մեծ Բրիտանիայում։ 1897 թվականի հոկտեմբերին հայրենիք վերադառնալուց հետո նա ստացել է գրադարանավարի պաշտոն Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում, 1898 թվականի մարտի 6-ին ամուսնացել է Նոր Օռլեանից ուսուցչուհի Էլիս Ռութ Մուրի հետ։ 1904 թվականին նա վերադարձել է մոր մոտ՝ Դեյթոն։

Ընդհանուր առմամբ, նա գրել է չորս վեպ, մոտ մեկ տասնյակ պոեզիայի գրքեր և չորս տասնյակ պատմվածքներ, պիես և այլ գործեր, ներառյալ աֆրոամերիկյան առաջին մյուզիքլի լիբրետոն[8]։ Նրա առաջին բանաստեղծական գիրքը, որը հրատարակվել է 1893 թվականին, եղել է Կաղնին և բաղեղը։ Ամենահայտնի գործերն են 1902 թվականին Աստվածների զվարճանքը վեպը, 1895 թվականին Երեցներն ու երիտասարդները բանաստեղծական ժողովածուները և 1896 թվական Խոնարհ կյանքի տեքստը, գրված անգլերենի հարավային աֆրոամերիկյան բարբառով[9]։ Նա իր շատ աշխատանքներում բարձրացրել է ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների նկատմամբ խտրականության թեման[10]։

1900 թվականին Լորենսի մոտ տուբերկուլյոզ է հայտնաբերվել, 1902 թվականին կինը լքել է նրան։ Բժիշկների խորհրդով նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է չարաշահել ալկոհոլը։ Լորենսը 1904 թվականին մոր մոտ վերադառնալուց հետո երկու տարի էլ չանցած մահացել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Լորենս» հոդվածին։