Քալում Սքոթ | |
---|---|
Քալում Սքոթը 2016 թվականի հունիսին կայացած համերգին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Calum Scott |
Ի ծնե անուն | Քալում Սքոթ |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1988[1] (36 տարեկան) Հալ, City of Kingston upon Hull |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ, սոֆթ ռոք, սոուլ |
Մասնագիտություն | երգիչ, երգահան |
Գործիքներ | վոկալ, կիթառ |
Գործունեություն | 2013-այժմ |
Լեյբլ | Capitol |
Կրթություն | Hessle High School? |
Կայք | calumscott.com |
Ստորագրություն | |
Calum Scott Վիքիպահեստում |
Քալում Սքոթ (անգլ.՝ Calum Scott, հոկտեմբերի 12, 1988[1], Հալ, City of Kingston upon Hull), բրիտանացի երգիչ, ով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 2015 թվականին «Բրիտանիայի տաղանդը» հեռուստատեսիային ծրագրին մասնակցելուց հետո։ Հետագայում նա թողարկեց Ռոբինի հիթի՝ «Dancing on My Own» երգի իր տարբերակը, որը երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց UK Singles Chart-ում։
2013 թվականի օգոստոսի 15-ին Սքոթը հաղթեց «Mail's Star Search» մրցույթը՝ կազմակերպված «Hull Daily Mail»-ի կողմից[2]։ Այնուհետև նա միացավ Maroon 5 երաժշտական խմբի տրիբյուտային բենդին՝ Maroon 4, և ճանապարհորդեց Միացյալ Թագավորությունով[3]։ 2014 թվականին նա ձևավորեց էլեկտրոնային դուետ Ջոն Մաքնթայրի հետ[4]։ Դեգյուտային սինգլը՝ "Girl (You're Beautiful)", թողարկվեց հունիսի 14-ին[5]։ Դուետը ներկայացրեց երգը Բրիտանիայի «Բարի լույս»-ում, բայց որոշ ժամանակ անց խումբը կազմալուծվեց[6][7]։
2015 թվականի ապրիլի 11-ին Սքոթի մասնակցությամբ «Բրիտանիայի տաղանդը» շոուի 9-րդ թողարկումը հեռարձակվեց հեռուստատեսությունով։ Սքոթը Ռոբինի «Dancing On My Own» երգի քավերն էր ներկայացրել։ Սայմոն Քովելը սեղմեց Golden Buzzer-ը և Սքոթին հնարավորություն տվեց ներկայանալու կենդանի շոուներում։ Բացատրելով իր որոշումը՝ Սքոթին ուղարկել կիսաեզրափակիչ՝ Քովելը ասաց. «Ես երբեք չեմ լսել այսքան տարիների ընթացքում այնպիսի տաղանդի, ինչպիսին այս տղան է։ Իսկապես։ Քավեր տարբերակը ցնցող էր, որը ցույց տվեց, որ դու ավելի են քան երգիչը, դու արտիստ ես, և ահա թե ինչու ես սեղվեցի կոճակը»։ Այս նախագծից հետո Սքոթը աջակցություն ստացավ մի քանի աստղերից, ինչպիսիք են Little Mix-ը և Էշթոն Քաթչերը[8]
Հետևելով նրա ելույթին շոուի առաջին դրվագում՝ նրա՝ թվիթերի հետևորդների թիվը 400-ից հասավ 25.000-ի[9]։ 2017 թվականի հունիսի 7-ի տվյալներով նրա լսումները Յություբում ունեն 111,152,403 դիտորդներ։ Կիսաեզրափակչում, մայիսի 29-ին Սքոթը ներկայացրեց "We Don't Have to Take Our Clothes Off" երգը։ Քովելը մեկնաբանեց, որ նա իսկապես մեծ արտիստ է, Դեյվիդ Վիլյամսը ասաց, որ նա մեծ հաջողություն կունենա ամբողջ աշխարհում։ Սքոթը հաղթեց կիսաեզրափակիչը 25.6% ձայնով և անցավ եզրափակիչ։ Եզրափակչում, մայիսի 31-ին Սքոթը ներկայացավ Ռիհաննայի "Diamonds" երգով և գրավեց վեցերորդ հորիզոնականը 12 մասնակիցների մեջ՝ 8.2% ձայնով։ «Բրիտանիայի տաղանդ»-ից հետո Սքոթը ներկայացավ բրիտանական մի շարք շոուներում, ինչպիսիք են «Viking FM Future Star Awards», «Flamingo Land Resort Fair», Westwood Cross շոփինգ կենտրոնի 10-րդ տարեդարձը, «Gibraltar Summer Nights», «Hull Daily Mail's Star» և «Dartford Festival»-ը[10][11][12][13][14][15]։
Անվանում | Տարի | Զբաղեցրած հորիզոնական | Մրցանակներ | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
UK [16] |
AUS [17] |
BEL (FL) [18] |
DEN [19] |
IRE [20] |
NLD [21] |
NZ [22] |
SCO [23] |
SWE [24] |
US Adult [25] | ||||
"Dancing on My Own" | 2016 | 2 | 2 | 19 | 8 | 4 | 14 | 5 | 1 | 4 | 15 | rowspan="2" Կաղապար:TBA | |
"Rhythm Inside" | 90 | — | — | — | — | — | — | 23 | — | — |
Անվանում | Տարի | Ալբոմ |
---|---|---|
"Transformar (Change)"[30] (with Ivete Sangalo) |
2016 |
Անվանում | Տարի | Ռեժիսոր |
---|---|---|
"Yours" | 2015 | Astor Production[31] |
"When We Were Young" | Shoot J Moore[32] | |
"Dancing on My Own" | 2016 | Ryan Pallotta[33] |
"Dancing on My Own" (Tiësto Remix) | Josh Killacky and David Moore[34] | |
"Transformar (Change)" | Radamés Venâncio | |
"Rhythm Inside" | 2017 | Howard Greenhalgh[35] |
{{cite web}}
: |last=
has generic name (օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալում Սքոթ» հոդվածին։ |
|