Գյուղ | ||
---|---|---|
Քաղքիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Սասունի գավառակ | |
Այլ անվանումներ | Բոսկան, Կյագկիխ, Կաղկղիք, Սանասանա, Սանասուն, Սասուն, Սասուն Հին, Քաղաքիկ, Քաղքեկ, Քաղքղիկ, Քյաղքիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | քաղքղիկցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Քաղքիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի բուն Սասուն գավառակում։ Գտնվում էր Խարզանի լեռների արևելյան կողմում՝ Սասնոջուր գետի աջ ափին։
Ժամանակին մտել Բոզկան գյուղախմբի հետ։ Բոզկան գյուղը գտնվում էր Քաղքիկից 5 կմ հյուսիս։
Քաղքիկին անվանել են նաև Սասուն՝ այն կապելով Սասնա ծռեր էպոսի վիպական Սասուն քաղաքի հետ։
1894 թ.-ին ուներ 12 տուն հայ և 2 տուն քուրդ բնակիչ, 1913 թ.-ին՝ 10 տուն քուրդ և 2 տուն հայ բնակիչ։
Քաղքիկում էր գտնվում Դավթի բերդը և Դավթի ջրաղացը։ Դավթի ջրաղացը հին և նվիրական շենք էր։ Նրանում ցորեն աղացողները աղալու վարձ չէին տալիս[1]։
|