Քարեն Պիստորիուս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1990[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Քարեն Պիստորիուս (անգլ.՝ Caren Pistorius, սեպտեմբերի 30, 1990[1], ՀԱՀ), նորզելանդացի դերասանուհի։
Քարենն իր երեք ավագ եղբայրների և քույրերի հետ ծնվել և մեծացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ Ռյուսթենբուրգում։ Նրա ընտանիքն արտագաղթել է Նոր Զելանդիա, երբ նա 12 տարեկան էր։ Այնտեղ Քարենը սկսել է մասնակցել դպրոցի թատերական բեմադրություններին։ Համալսարանում ուսումնասիրել է արվեստ և դիզայն և մասնագիտացել անիմացիայի և նկարազարդման մեջ։ Համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է թատրոնում, իսկ հետո սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում և կինոյում[2]։
Հեռուստատեսությամբ Քարենն առաջնաելույթ է ունեցել 2000 թվականին «Լեգենդ փնտրողի մասին» սերիալում կատարած էպիզոդիկ դերով։ Հետո «Երկնագույն վարդը», «Թղթե հսկաները։ Լրագրային պատերազմներ» և «Այսպիսին է կյանքը» սերիալներում նկարահանվել է գլխավոր դերերում[3]։ Դերասանուհին ձեռք է բերել հայտնիություն «Դանդաղ արևմուտք»[4][5] և «Լույսն օվկիանոսների միջև»[6][7] ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ։
2016 թվականին Քարենը խաղացել է «Ժխտում» կենսագրական դրամայում, իսկ 2017 թվականին՝ «Բեռ» գիտաֆանտաստիկ ֆիլմում։
2018 թվականին Տորոնտոյի կինոփառատոնում կայացել է դերասանուհու մասնակցությամբ «Գլորիա Բել» ռոմանտիկ դրամայի պրեմիերան։ Նույն թվականին համաշխարհային վարձույթով թողարկվել է «Գիշատիչ քաղաքների ժամանակագրությունը» ֆիլմը, որը ստեղծվել է Ֆիլիպ Ռիվի համանուն վեպի մոտիվներով։ Ժապավենում Քարենը խաղացել է հնագետ Պանդորա Շոուի դերը։
2020 թվականի վերջին թողարկվելու է «Խելահեղ» թրիլլերը, որում Քարենը կատարել է գլխավոր դեր․ աղջկա, որին սկսում է հետապնդել հոգեկան հիվանդ վարորդը այն բանից հետո, երբ աղջիկը լուսացույցի տակ առաջ է անցնում նրանից[8]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2009 | ս | Լեգենդ փնտրողի մասին | Legend of the Seeker | Լուսին |
2012 | ֆ | Մահանալու ամենազվարճալի միջոցը | The Most Fun You Can Have Dying | Քլոյե |
2013 | ս | Երկնագույն վարդը | The Blue Rose | Ռոուզ Հարպեր |
2013 | ս | Թղթե հսկաները։ Լրագրային պատերազմներ | Paper Giants: Magazine Wars | Բեթ Ռիջվեյ |
2013 | ս | Այսպիսին է կյանքը | Offspring | Էլոիզա Ուորդ |
2015 | ֆ | Դանդաղ արևմուտք | Slow West | Ռոուզ Ռոս |
2016 | ֆ | Լույսն օվկիանոսների միջև | The Light Between Oceans | չափահաս Լյուսի Գրեյս |
2016 | ֆ | Ժխտում | Denial | Լաուրա Թայլեր |
2017 | ֆ | Բեռ | Cargo | Լորեյն |
2018 | ֆ | Գլորիա Բել | Gloria Bell | Էն |
2018 | ֆ | Գիշատիչ քաղաքների ժամանակագրությունը | Mortal Engines | Պանդորա Շոու |
2020 | ֆ | Խելահեղ | Unhinged | Ռեյչել |
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | Logie Awards | Most Outstanding New Talent | Թղթե հսկաները։ Լրագրային պատերազմներ | Առաջադրված |
Most Popular New Talent | Այսպիսին է կյանքը | Առաջադրված | ||
2017 | New Zealand Film and TV Awards | Լավագույմ դերասանուհի | Հստակ դեպի արևմուտք | Առաջադրված |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարեն Պիստորիուս» հոդվածին։ |
|