Քարի տարեգրության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաքու |
Վայր | Բաքու |
Հիմնադրվել է | 2015 |
Քարի տարեգրության թանգարան (ադրբ.՝ Daş salnamə muzeyi), քարի մշակման արհեստին նվիրված թանգարան։ Թանգարանի ցուցադրությունը թույլ է տալիս ակնառու կերպով հետևել ներկայիս Ադրբեջանի տարածքում քարի մշակման ավանդույթների զարգացման և կայացման փուլերին։ Թանգարանում պահվում են նաև Հայաստանի տարածքից ապօրինի տեղափոխված և «ադրբեջանական» ներկայացվող նմուշներ։ Քարե տարեգրության թանգարանը գտնվում է Պետական դրոշի հրապարակում, ստեղծվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից[1]։
Շենքը, որտեղ գտնվում է թանգարանը, կառուցվել է 1901 թվականին Սիմենս եղբայրների կողմից։ Շենքում գործում էր Բաքվում նավթով աշխատող առաջին էլեկտրակայանը։ Այնուհետև շենքը հիմնանորոգվել և վերածվել է քարե տարեգրության թանգարանի։
Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2015 թվականին հունիսի 8-ին։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան և հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևան ծանոթացել են թանգարանին[1][2]։
Թանգարանում ցուցադրվում են քարամշակման բազմաթիվ օրինակներ, որոնք հայտնաբերվել են Ադրբեջանի ներկայիս տարածքում, ինչպես նաև` Հայաստանի տարածքից ապօրինի տեղափոխված նմուշներ։
Հնագույն ցուցանմուշների մեծ մասը կենցաղային իրեր են` գործնական նշանակությամբ։ Ներկայացված են նաև նախնադարյան մարդկանց պարզունակ աշխատանքային գործիքներ։
Թանգարանում ներկայացված են նաև «Գոբուստան» և «Գալա» արգելոցներից բերված ժայռապատկերներ։
Ցուցադրության հիմնական մասը ներկայացված է Շիրվան-Ապշերոն գոտում հայտնաբերված միջնադարի տապանաքարերով։ Գերեզմանաքարերն ու տապանաքարերը տեղեկություններ են հաղորդում միջնադարի տարբեր հասարակական-քաղաքական, սոցիալական, մշակութային, գաղափարական իրադարձությունների մասին։
Թանգարանի ցուցադրությունը ներառում է նաև Ադրբեջանի ժողովրդական նկարիչ Հուսեյն Հագվերդիևի «Շնչերակ» աշխատանքը (2014 թվական)։
Ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշների միջոցով դիտողաբար կարելի է հետևել Ադրբեջանի ներկայիս տարածքում քարամշակման ավանդույթների պատմական զարգացմանն ու կայացման փուլերին։