Քափքեյք (ռեփեր)

Քափքեյք
Քափքեյքը 2019 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCupcakke
Ի ծնե անունԷլիզաբեթ Էդեն Հարիս
Ծնվել էմայիսի 31, 1997[1]
[2], Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Չիկագո
ԵրկիրԱմերիկացի
ԺանրերՀիփ հոփ, կեղտոտ ռեփ
ՄասնագիտությունԵրգչուհի, երգահան
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2012 - ներկա
ԼեյբլՈչ մի
ԿապվածՉարլի ԷքսՍիԷքս
ԿայքOfficial website
 Cupcakke Վիքիպահեստում

Էլիզաբեթ Էդեն Հարիս (ծնված մայիսի 31–ին, 1997), ավելի հայտնի իր կեղծանունով՝ Քափքեյք (անգլերենում ձևավորված cupcakKe), ամերիկացի ռեփեր է Չիկագոյից, Իլինոյս։

Քափքեյքը սկսեց իր գործունեությունը 2012 թվականին՝ համացանցում նյութեր թողարկելով։ Արդեն 2015 թվականին նրա երկու երգեր «Deepthroat»–ը և «Vagina»–ն ստացան մեծ տարածում տեսանյութերի փոխանակման կայքեր ՅուԹյուբում և WorldStarHipHop–ում[3]։

Այդ երկու երգերը հետագայում ներառվեցին իր առաջին միքսթեյփ Cum Cake–ի մեջ, որը թողարկվեց 2016 թվականի փետրվարին և Rolling Stone–ի կողմից գնահատվեց #23–րդը՝ «2016–ի լավագույն ռեփ ալբոմներ» ցուցակում[4]։ Ալբոմն ինչպես նաև ստացավ ուշադրություն Pitchfork թվային ամսագրի կողմից[5]։

Քափքեյքի չափազանց սեքսուալ և հաճախ կատակերգական բնույթ կրող խոսքերը տվեցին իր երգերին մեծ հայտնիություն համացանցում և նա այժմ ունի հավատարիմ հետևորդների խումբ, որոնց կոչում է «Slurpers»[3][6]։

Նրա երկրորդ միքսթեյփը՝ S.T.D (Shelters to Deltas)–ը, թղարկվեց 2016 թվականին և կրկին տեղ գտավ Rolling Stone–ի 2016 թվականի հունիսյան ցանկում՝ «2016 թվականի այժմյան լավագույն ռեփ ալբոմները»[7]։ Նա ստացավ նաև ուշադրություն Complex[8] և The Fader[9] երաժշտական հրապարակումներ անող ամսագրերի կողմից։

Երկու միքսթեյփներից հետո 2016 թվականին նա թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ Audacious–ը։ Մեկ տարի հետո՝ 2017 թվականին, դրան հաջորդեց իր երկրորդ ալբոմը՝ Queen Elizabitch–ը։

Քափքեյքը ծնվել է 1997 թվականի մայիսի 31–ին Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում և մեծացել է Փարկվեյս Գարդենս Հոմզի տարածքում գտնվող Քինգ Դրայվիում։ Ապրելով միայնակ մոր հետ, Քափքեյքն անցկացրել է գրեթե չորս տարի Չիկագոյի անօթևան ապաստաններում՝ սկսած տասնմեկ տարեկան հասակից[10]։ Նա մեծացավ և սկսեց տեղացի հաստատված ռեփերներ Լիլ Ռիզիի և Չիֆ Քիֆի հետ միասին հաճախել դպրոց։ Նա երաժշտության և պոեզիայի մեջ սկսեց հաստատվել 10 տարեկան հասակից, քանզի նա կապված էր տեղի եկեղեցու հետ։ Հենց այդտեղ էր, որ նա սկսեց հանդես գալ քահանաների համար՝ արտասանելով պոեզիաներ իր քրիստոնեության և հավատքի մասին[11]։

Երբ նա 13 տարեկան էր, նա հանդիպեց մեկ այլ եկեղեցի այցելողի, ով խորհուրդ տվեց Քափքեյքին վերածել պոեզիան ռեփի։ Եվ շուտով նրան սկսեց գրավել այս արվեստի տեսակը։ Նա կոչում է Ֆիֆթի Սենթին, Lil' Kim–ին և Դա Բրաթին իր վաղ տարիների ոգեշնչումներ, իսկ Լեդի Գագային՝ իր ամենասիրելի երգչուհի[11][12]։

Երաժշտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012–2014․ վաղ տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քափքեյքը 2012 թվականի օգոստոսին թողարկեց իր առաջին տեսահոլովակը ՅուԹյուբյան պաշտոնական էջում՝ «Gold Digger» երգի համար, որը ունեցավ մեծ տարածում։ Նա ընդամենը 14 տարեկան էր այդժամ։ Բնօրինակ տեսահոլովակը արդեն ջնջված է հարթակից[13]։ Հետագա տարիներին նա շարունակեց թողարկել հեղինակային երգեր, ինչպես նաև ձևափոխեց տարբեր արտիստների բիթերը և տեղադրեց ՅուԹյուբի իր էջում, որտեղ նա այսօր ունի 200,000 բաժանորդագիր[14]։

2015–2016․ Cum Cake, S.T.D (Shelters to Deltas) և Audacious

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերին Քափքեյքը թողարկեց «Vagina» երգի հոլովակը YMCFilmz–ի ՅուԹյուբյան էջից։ Ըստ ռեփերի, նա գրել է երգը լինելով ոգեշնչված Քայայի «My Neck, My Back (Lick It)» երգով[15]։ Մեկ ամիս հետո Քափքեյքը իր պաշտոնական էջում թողարկեց «Deepthroat»–ը։ Ընդամենը որոշ շաբաթներում երկու հոլովակները դարձան տարածված ՅուԹյուբ, Ֆեյսբուք և Worldstar սոցցանցերում՝ դրանց սեքսուալ բնույթի պատճառով։ Երգերը շուտով դարձան Քափքեյքի դեբյուտային միքսթեյփ «Cum Cake»–ի սինգլները, որը թողարկվեց 2016 թվականի փետրվարին։ Միքսթեյփի լույս տեսնելուց հետո երգեր «Juicy Coochie», «Tit for Tat» և «Pedophile» նույնպես դարձան սինգլներ։ Pitchfork թվային ամսագրի խմբագիրներից մեկը միքսթեյփի մասին գրել է․ «Այն շատ լավ ծանոթացում էր այս հմուտ գրողին։ Դրա երգերը սիրո, կորստի և դժվարությունների մասին են, ներառելով բացահայտ և անկեղծ բառեր, որոնք տվեցին ճշգրիտ ներածություն Չիկագոյից եկած ռեփերի մասին»[5]։ «Pedophile»–ը նույնպես ստացավ խրախուսանքներ իր հզոր բառերի և սեռական ոտնձգության ուղիղ ներկայացման համար[16]։

2016 թվականին Քափքեյքը թողարկեց իր երկրորդ միքսթեյփ S.T.D (Shelters to Deltas)–ը, որի առաջին սինգլ դարձավ «Best Dick Sucker» երգը։ Մյուս սինգլներն էին «Doggy Style»–ը և «Motherlands»–ը։ Միքսթեյփը տեղ գտավ Rolling Stone–ի 2016 թվականի հունիսյան «2016–ի այժմյան լավագույն ռեփ ալբոմները» ցանկում[17]։

2016 թվականին Քափքեյքը թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ Audacious[18]։ Ալբոմի առաջին սինգլ հանդիսացավ «Picking Cotton»–ը, որը MTV News–ի կողմից ներկայացվեց որպես «բողոքական երգ ռասիստ ոստիկանների մասին»[19]։ Ալբոմի մյուս սինգլներ «Spider-Man Dick»–ը և «LGBT»–ն ունեցան տեսահոլովակներ։

2017–ներկա։ Queen Elizabitch և Exit

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սկզբին Քափքեյքը թողարկեց «Cumshot» երգը, որ ծառայեց առաջին սինգլ իր երկրորդ ստուդիական ալբոմի համար[20]։ Մարտի 7–ին անգլիացի երգիչ–երգահան Չարլի ԷքսՍիԷքսը թողարկեց իր «Lipgloss» երգը, որտեղ Քափքեյքը համատեղ արտիստ էր։ Երգը հետագայում՝ մարտի 10–ին, ներառվեց երգչուհու Number 1 Angel միքսթեյփում[21]։

2017 թվականի մարտի 24–ին Քափքեյքը հայտարարեց իր առաջին ստուդիական ալբոմի մասին՝ վերնագրված «Queen Elizabitch», որը թողարկվեց նույն տարվա մարտի 31–ին[22]։ The Fader–ը ալբոմը նկարագրեց․ «կեղտոտ ռեփի այն տեսակն է, որն էլ նրան հայտնի սենսացիա դարձրին, ուղեկցված փոփ երգերով, օրինակ՝ «33rd» և խոստովանական Ա կապելլա «Reality, Pt. 4»–ը»[23]։ Stereogum էլեկտրոնային ամսագիրը հավելեց, որ «Քափքեյքն ալբոմում անդրադառնում է քաղաքական իրադարձություններին և ռադիոն կարող է այն տարածելով Քափքեյքին դարձնել հիմնական կերպար ունկնդիրների համար»[24]։

2017 թվականի ապրիլի 7–ին «Queen Elizabitch»–ը ջնջվեց թվային դաշտից, քանզի պարունակում էր անօրինական աջակցման ձայներ, որը Քափքեյքը գնել էր ինչ–որ անանուն պրոդյուսերից։ Ինչևէ, Քափքեյքը շուտով հայտարարեց Թվիթթերի էջում, որ ալբոմը հետ կտեղադրվի օնլայն թվային դաշտերում ապրիլի 16–ին[25][26][27]։

2017 թվականի սեպտեմբերի 1–ին Քափքեյքը խոսեց նոր սինգլի մասին՝ «Exit» վերնագրով, որի թողարկման օրը բացահայտեց Ինստագրամյան էջում[28]։ Երգը հասանելի դարձավ գնելու և ունկնդրելու համար նույն թվականի սեպտեմբերի 15–ին[29]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Marilyn Monhoe Tour (2017)[30]
  • Queen Elizabitch Tour (2017)[31]
  • The Ephorize Tour (2018)
  • The Eden Tour (2018-2019)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Harris, Elizabeth [@CupcakKe_rapper] (May 4, 2017). «Yes I am 19 turning 20 on may 31st» (Թվիթ) (English). Արխիվացված է օրիգինալից 5 May 2017-ին. Վերցված է 5 May 2017-ին – via Թվիթթեր.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Չիկագո, Իլինոյս
  3. 3,0 3,1 Song, Sandra (2016 թ․ փետրվարի 12). «Listen To Raunchy Chicago Rapper Cupcakke's Anti-Predatory Anthem "Pedophile"». PAPERMAG (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  4. «40 Best Rap Albums of 2016». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  5. 5,0 5,1 Pearce, Sheldon. «9 Great Rap Mixtapes You Might Have Missed This Year». Pitchfork.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  6. Breihan, Tom. «On the Triumphant Nastiness of CupcakKe». Stereogum. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  7. Weingarten, Christopher R. (2016 թ․ հունիսի 28). «Best Rap Albums of 2016 So Far». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. Drake, David. «Bout to Blow: 10 Dope Songs You Should Be Hearing Everywhere Soon». Complex.com. Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին. Վերցված է 2017-10-21-ին.
  9. Zeichner, Naomi (2016 թ․ հունիսի 27). «Best Rappers to Watch 2016». TheFader.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  10. Downing, Andy. «Concert preview: Chicago rapper Cupcakke brings her "Vagina" monologue to MINT». columbusalive.com. Columbus Alive. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  11. 11,0 11,1 Carvey, Meghan (2016 թ․ նոյեմբերի 24). «The True, Freaky Originality of CupcakKe - MTV». Արխիվացված է օրիգինալից 2019-03-13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  12. Drake, David (2016 թ․ ապրիլի 7). «A Conversation With CupcakKe, Whose Explicit Sex Raps Are Just the Tip of the Iceberg». Complex.com. Արխիվացված է օրիգինալից 2016-07-31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  13. Smith, Josh. «Listen To Raunchy Chicago Rapper CupcakKe's Anti-Predatory "Pedophile"». papermag.com. PAPER Magazine. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  14. «cupcakKe - YouTube». Youtube (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  15. Zane, Zachary (2017 թ․ մարտի 30). «A Kiki with CupcakKe: The Audacious Rapper Is a Queer Icon in the Making». Out. Here Media Inc. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  16. Song, Sandra (2016 թ․ փետրվարի 2). «Listen to Raunchy Chicago Rapper Cupcakke's Anti-predatory Anthem "Pedophile"». Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  17. «40 Best Rap Albums of 2016». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  18. «CupcakKe Announces New Album "Audacious"». Fader.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  19. «THE TRUE, FREAKY ORIGINALITY OF CUPCAKKE». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2019-03-13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  20. «CupcaKKe - CumShot (Audio)». YouTube. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  21. «Charli XCX Announced Number 1 Angel Mixtape, Shared Three New Songs». The FADER. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  22. Elizabeth Harris [@CupcakKe_rapper] (March 25, 2017). «NEW ALBUM QUEEN ELIZABITCH OUT NOW ON iTUNES 8:30 PM on 03/31/17» (Թվիթ) – via Թվիթթեր.
  23. «Listen To CupcakKe's New Album Queen Elizabitch». The FADER. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  24. «Stream CupcaKke Queen Elizabitch». Stereogum. 2017 թ․ մարտի 31. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  25. Elizabeth Harris [@CupcakKe_rapper] (April 7, 2017). «Queen Elizabitch was taking down from every store cuz I "PAID" key word "paid" for a beat that was sold so many times from a shady producer» (Թվիթ) – via Թվիթթեր.
  26. Elizabeth Harris [@CupcakKe_rapper] (April 7, 2017). «10 days is all I'm going to say !!!!!!!!!!» (Թվիթ) – via Թվիթթեր.
  27. Lee, Christina (2017 թ․ ապրիլի 8). «Cupcakke's 'Queen Elizabitch' Taken Down From Streaming Services». Idolator (English). Արխիվացված է օրիգինալից 2017-06-25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «XIT (@cupcakkeafreakk)». Ինստագրամ (English). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Exit - Single by cupcakKe on Apple Music». Apple Inc. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  30. McNeilage, Ross (2017 թ․ ապրիլի 4). «CupcakKe Announces North American Dates For "Marilyn Monhoe Tour"». BreatheHeavy.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  31. ❌IT (2017 թ․ օգոստոսի 1). «Queen Elizabitch Tourpic.twitter.com/I1pEobOubl». @cupcakke_rapper (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քափքեյք (ռեփեր)» հոդվածին։