Քեթի Փերրի։ Ինձնից մի մասնիկ անգլ.՝ Katy Perry: Part of Me | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1][2][3] և երաժշտական ֆիլմ |
Թեմա | Քեյթի Փերրի |
Թվական | հունիսի 26, 2012[4] և օգոստոսի 23, 2012[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Dan Cutforth?[1][2][6][…] և Jane Lipsitz?[1][2][6][…] |
Պրոդյուսեր | Բրայան Գրեյզեր, Ռոն Հովարդ, David Brandon? և Քեյթի Փերրի |
Դերակատարներ | Քեյթի Փերրի[2][6][3][…], Շեննոն Վուդվորդ[7], Ադել[7], Ռիհաննա[2][7], Լեդի Գագա[7], Ջասթին Բիբեր[7], Ջեսսի Ջեյ[7] և Glen Ballard?[7] |
Երաժշտություն | Դեբորա Լուրյե |
Կինոընկերություն | Imagine Entertainment և MTV Films |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | 13 000 000 $ |
Շահույթ | 32 726 956 $[8] |
Հաջորդ | Katy Perry: The Prismatic World Tour? |
Պաշտոնական կայքէջ | |
Katy Perry: Part of Me Վիքիպահեստում |
«Քեթի Փերրի։ Ինձնից մի մասնիկ» (անգլ.՝ Katy Perry: Part of Me), ամերիկացի երգչուհի Քեթի Փերրի ինքնակենսագրական 3D-ֆիլմը։ Պրեմիերան ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիաում և Մեծ Բրիտանիայում կայացել է 2012 թվականի հուլիսի 5-ին։
Ֆիլմը պատմում է գոսպել-երգչուհուց մինչև համաշխարհային մասշտաբի փոփ աստղ Փերրիի գործունության զարգացման մասին՝ շոշափելով նրա մանկությունն ու պատանեկությունը։ Նաև ցուցադրվել է նրա անդրկուլիսյան կյանքը վերջին համաշխարհային շրջագայության ժամանակ, որի ընթացքում նա փորձել է ժամանակ գտնել անձնական խնդիրների լուծման համար, այդ թվում՝ բրիտանացի կատակերգու Ռասել Բրենդի հետ ապահարզանի համար։ Ֆիլմը ներառում է California Dream Tour-ի վավերագրական տեսարանները, որոնք ձայնագրվել են 2011 թվականի նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսի Staples Center-ում։
2012 թվականի մարտի 7-ին Փերրին Թվիթթերի միջոցով հայտարարել է, որ 2012 թվականի ամռանը Paramount Pictures-ի հետ համատեղ կթողարկի «Քեթի Փերրի։ Ինձնից մի մասնիկ» ֆիլմը, որը մասնակի կենսագրական, մասնակի համերգային ֆիլմ է[9]։ MTV News-ի հետ հարցազրույցում նա պատմել է, թե ինչ սպասել ֆիլմից․ «Այն եզրափակում է իմ պատանեկան երազանքի գլուխը, բայց բացում է իմ առջև նոր հեռանկարներ [ ... ] Այս ֆիլմը դուք կտեսնեք իմ լավագույն ընկերոջ տեսանկյունից, կտեսնեք, թե ինչ նկատի ունեմ, ինչ եմ զգում և մտածում»[10]։
Ֆիլմի պրեմիերայի մեկ ոսկե տոմս տեղադրվել է Քեթի Փերիի «Teenage Dream: The Complete Confection» վերջին սկավառակի պատահական կրկնօրինակում[11]։ Ֆիլմի առաջին թրեյլերը ցուցադրվել է «Kids' Choice Awards 2012»-ի ժամանակ։ 2012 թվականի մարտի 31-ին Փերրին Թվիթթերի միջոցով հայտարարել է, որ ֆիլմը կթողարկվի հուլիսի 4-ին։ Ֆիլմի թրեյլերն ամբողջ աշխարհում թողարկվել է 2012 թվականի ապրիլի 2-ին iTunes խանութում[12]։ Ֆիլմը գովազդելու համար Քեթին համագործակցել է նաև Pepsi ընկերության հետ։ Գործընկերությունը ներառում էր համատեղ հեռուստա, ռադիո և թվային գովազդ։ Քարոզարշավի բոլոր տարրերը ներառում էին Pepsi-ի «Ապրիր հիմա» նոր գովազդային կարգախոսը։ Ընկերությունը սպառողներին առաջարկել է Լոս Անջելեսում ֆիլմի համաշխարհային պրեմիերային մասնակցելու հնարավորություն շահել, որը ներառում էր նաև Փերիի կենդանի ելույթը[13]։ 2012 թվականի հունիսին Փերրին ամերիկյան պրեմիերա է անցկացրել Հոլիվուդում, որտեղ հատուկ նրա անվճար համերգի համար փակվել էր Հոլիվուդյան բուլվարը[14]։
RealD ընկերությունը ֆիլմի ցուցադրմանը թողարկել է բացառիկ 3D ակնոցներ, որոնք արվել են Փերրիի վիզուալ ոճով՝ կարմիր-սպիտակ «սառցե» շերտով, և արատացոլել են ֆիլմի պաշտոնական հեշթեգը Twitter-ում։
«California Dreams Tour» շրջագայության ժամանակ կատարված երգերը ֆիլմում հայտնվելու հերթականությամբ․
Ֆիլմում հնչում են նաև Քեթիի վաղ ելույթները ավետարանական երգերով և «Box» (կամ «The Box») երգը, որը գրվել է Գլեն Բալլարդի հետ «(A) Katy Perry» ալբոմի համար։
Rotten Tomatoes կայքում ֆիլմն արժանացել է 10-ից 6,4 միջին գնահատականի՝ հավաքելով 76% դրական արձագանքներ[16]։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է խառը արձագանքներ և 100-ից 57 միջին վարկանիշ[17]։ Total Film-ից Նիլ Սմիթը հայտարարել է. «Չնայած պայծառությանը և բծախնդրությանը՝ «Ինձնից մի մասնիկը» գովեստի է արժանի անկանխատեսելիության տարրի համար, որը հայտնվում է շահագործման և քաղցր գռեհկության միջև»[18]։ Filmink-ից Էնդրյու Մաքմարտին հայտարարել է, որ «ֆիլմը, բնականաբար, նախատեսված է երկրպագուների համար, բայց կհետաքրքրի նաև նրանց, ովքեր հետաքրքրվում են հայտնիների մշակույթով»[19]։
Boxoffice Magazine-ում՝ Մարկ Օլսենի հոդվածում, կան բացասական արձագանքներ, ըստ որոնց՝ «այդ, իբր, կուլիսների հետևից ազնիվ նայելն ավելի շատ նման է նյարդայնացնող բրենդ մենեջմենթի»[20]։ Time Out New York-ից Էլիսոն Ուիլմորան ֆիլմին ընդհանուր առմամբ բացասական արձագանք է տվել՝ ասելով «3D տպավորիչ ներկայացումը, որն անընդհատ ուղեկցում է բարեսիրտ երգչուհուն, հոգնեցնում է ցանկացածին, բացի ամենահավատարիմ երկրպագուներից»[21]։
Առևտրային տեսանկյունից ֆիլմը գերազանցել է ակնկալիքները[22]։ Առաջին հանգստյան օրերին այն ԱՄՆ-ի և Կանադայի 2 730 կինոթատրոններում հավաքել է 7 138 266 դոլար[23]։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում «Քեթի Փերրի։ Ինձնից մի մասնիկ» ֆիլմը հավաքել է 32 439 363 դոլար[24]։ Ներկայումս այն ԱՄՆ բոլոր ժամանակների ութերորդ ամենադրամական վավերագրական ֆիլմն է և չորրորդ ամենադրամական համերգային ֆիլմը։ Զիջում է «Մայքլ Ջեքսոն։ Ահա և վերջ», «Ջասթին Բիբեր։ Երբեք մի ասա երբեք» և «Հաննա Մոնտանա և Մայլի Սայրուս։ «Երկու կյանք» համերգային շրջագայություն» ֆիլմերին[25][26]։
Ֆիլմն արժանացել է Teen Choice Awards մրցանակի՝ «Լավագույն ամառային ֆիլմ-կատակերգություն/երաժշտական» անվանակարգում[27]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթի Փերրի։ Ինձնից մի մասնիկ» հոդվածին։ |
|