Քեթրին Ղազարյան | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կոլումբիայի համալսարան և Բերնարդ քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 25, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | East Providence, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Քեթրին Ղազարյան[1] (հունիսի 25, 1990, East Providence, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Ռոդ Այլենդի ներկայացուցիչների պալատի ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ և նահանգի 63-րդ շրջանի ներկայացուցիչ՝ 2013 թվականի հունվարի 1-ից։
2008 թվականին Ղազարյանը ավարտել է Սբ. Մարիամի օրիորդաց ակադեմիան։ 2012 թվականին ավարտել է Բարնարդի քոլեջի քաղաքաշինության և տնտեսագիտության բակալավրի բաժինը[2]։
2012 թվականին, երբ 63-րդ շրջանի Դեմոկրատական կուսակցության անդամ Ռոբերտո դա Սիլվայի պաշտոնաթողումից հետո Ղազարյանը մասնակցել է կուսակցության առաջնային ընտրություններին՝ հավաքելով 829 ձայն (36.7%) և 2012 թվականի նոյեմբերի 6-ի ընտրություններին՝ 4227 ձայն (69.7%) և հավաքած ձայների քանակով հաղթել է անկուսակցական Դեյվիդ Սալիվանին[3][4]։