Քեյ փոփ։ Ողջ մնալու դպրոց K-POP 최강 서바이벌 \ K-POP Choegang Seobaibeol | |
---|---|
![]() | |
Ժանր | ռեալիթի շոու |
Երկիր | ![]() |
Լեզու | կորեերեն |
Պրոդյուսեր | Լի Ջունգ Պյո |
Սցենարիստ | Մուն Սուն Հի |
Եթերաշրջանների քանակ | 4 |
Սերիաների քանակ | 87 |
Էկրաններին է | դեկտեմբերի 4, 2011-ից |
Հեռուստաալիք | SBS |
Դիստրիբյուտոր | SBS |
Պաշտոնական կայքէջ |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Քեյ փոփ։ Ողջ մնալու դպրոց (հանգըլ՝ K-POP 최강 서바이벌, տառադարձում՝ Կ–Փոփ։ Չոեգանգ Սեոբաիբեոլ (կորեերենի նոր ռոմանականացում՝ K-POP Choegang Seobaibeol)), հարավկորեական հեռուստասերիալ։ Հեռարձակվել է 2012 թվականի մարտի 19–ից մայիսի 1–ը՝ երկուշաբթիից–ուրբաթ 20։50–ին[1]։
Ու Հյոնը (Փակ Յու Հվան) M2 խմբի գլխավորն է և ամենահայտնի իդոլը։ Նա գործում է ինչպես հանգիստ և բարի մարդ, սակայն իրականում նա կոպիտ է և ինքնահավան։
Սո Յոն (Կո Յըն Ա) նվագում է դասական դաշնամուր Անգլիայի երաժշտական դպրոցում։ Բայց, քանի որ նա որոշում է քննության ժամանակ Բեթհովեն նվագել իր ցանակացած ձևով, նրան դուրս են անում դպրոցից և ետ ուղարկում Կորեա։ Կորեա վերադառնալիս՝ ինքնաթիռում, նա փսխում է Ու Հյոնի վրա, ով էլ վերադառնում էր համերգներից։
Վերադառնալով Կորեա Սո Յոնը մնում է իր վաղեմի ընկերոջ՝ Ջի Ու–ի (Կվակ Յոնգ Հվան) մոտ և չի պատմում ծնողներին, որ ինքը վերադարձել է։ Ջի Ուն փորձեր է կատարում Sunny Management Company մտնելու համար։
Sunny Management Company–ն ցանկանում է M2 բոյզ–բենդը թարմացնել։ Առկա անդամները պետք է ավարտեն իրենց «ուսումը» և իրենց տեղը զիջեն նոր անդամներին։ Սակայն M2–ի երկրպագուները չեն ուզում դա և հավաք են կազմակերպում հենց Sunny Management Company–ի մուտքի մոտ։ Նոր անդամներ հավաքելու համար ընկերությունը լսման փուլ է կազմակերպում, որտեղ Ջի Ուն մասնակցություն է ունենում։ Սակայն նա հուզմունքի պատճառով ձախողվում է։ Նրա ձախողման տեսահոլովակը ընկնում է համացանց, որն ավելի է բարկացնում երկրպագուներին։ Հյուն Սոկը (Հոնգ Կյունգ Մին)՝ Sunny Management Company–ի տնօրենը և Սո Յոնի հորեղբայրը, մամլո ասուլիս է հրավիրում, որտեղ ասում է, որ ընտրելու են ևս 4 հոգու՝ ըստ երկրպագուների քվեարկության։ Այս անգամ մասնակցություն են ունենում և՛ Ջի Ուն, և՛ Սըն Յոնը։
|