Քեյթ Ուորներ անգլ.՝ Kate Warner | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Հոբարթ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Թասմանիայի համալսարան |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և բարիսթեր |
Աշխատավայր | Թասմանիայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Governor of Tasmania? |
Պարգևներ և մրցանակներ | |
Kate Warner Վիքիպահեստում |
Քեյթ Ուորներ (անգլ.՝ Kate Warner), ամբողջական անվանումը Քեթրին Էնն Ուորներ, (անգլ.՝ Catherine Ann Warner, հուլիսի 14, 1948, Հոբարթ, Ավստրալիա), ավստրալիացի իրավաբան և քաղաքական գործիչ, Թասմանիայի 28–րդ նահանգապետ (2014 թվականի դեկտեմբերի 10-ից), գիտնական[4][5]։
Քեյթ Ուորները ծնվել է 1948 թվականի հուլիսի 14–ին՝ Հոբարթում (Թասմանիա, Ավստրալիա)։
1970 թվականին գերազանց ավարտել է Թասմանիայի համալսարանը և ստացել բակալավրի աստիճան (անգլ.՝ Bachelor of Laws), իսկ 1978 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան (անգլ.՝ Masters of Laws)[4]։
1992-1994 թվականներին Քեյթ Ուորները եղել է Թասմանիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան(անգլ.՝ Dean of Law), ընդ որում եղել է առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։ 1996 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում[4]։
2002 թվականին Քեյթ Ուորները նշանակվել է Թասմանիայի իրավական բարեփոխումների համալսարանի տնօրեն (անգլ.՝ Tasmania Law Reform Institute)՝ մտնելով Թասմանիայի համալսարանի կազմի մեջ[4][6]։
2001 թվականի հունվարին նա պարգևատրվել է Centenary Medal մեդալով՝ Ավստրալիայի ֆեդերացիայի հարյուրամյակի պատվին[7], իսկ 2014 թվականի հունվարին դարձել է Ավստրալիայի շքանշանի անդամ[8]։
2014 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Քեյթ Ուորները նշանակվելու է Թասմանիայի նահանգապետ և իր պարտականություններին կանցնի 2014 թվականի դեկտեմբերի 10-ից[4][9][10]։
2014 թվականի դեկտեմբերի 10-ին նա երդում է տվել և պաշտոնապես ստանձնել պաշտոնը՝ դառնալով Թասմանիայի 28–րդ նահանգապետը և այդ պաշտոնում առաջին կինը[5]։
Քեյթ Ուորները ամուսնացած է Ռիչարդ Ուորների հետ, նրանք ունեն երկու աղջիկ և հինգ թոռ[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Ուորներ» հոդվածին։ |