Քեյթի Հիլլ

Քեյթի Հիլլ
անգլ.՝ Katie Hill
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1987(1987-08-25)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԱբիլին
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Saugus High School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Կայքkatiehill.house.gov
 Katie Hill (politician) Վիքիպահեստում

Քեթրին Լորեն Հիլլ (անգլ.՝ Katherine Lauren Hill, օգոստոսի 25, 1987(1987-08-25)[1], Աբիլին), ամերիկացի նախկին քաղաքական գործիչ և սոցիալական ծառայությունների ադմինիստրատոր Ագուա Դուլսեից (Կալիֆոռնիա )։ Լինելով Դեմոկրատական կուսակցության անդամ՝ 2019 թվականի հունվարից նոյեմբերին նա եղել է Կալիֆոռնիայի 25-րդ խորհրդարանական շրջանի ներկայացուցիչը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Հիլլը նախկին գործադիր տնօրենն է «Մարդիկ օգնում են անօթևաններին» (անգլ.՝ PATH) նահանգային ոչ առևտրային կազմակերպության, որն աշխատում է Կալիֆոռնիայի ամբողջ տարածքում անօթևանությանը վերջ դնելու համար։ Նա 2018-ի միջանկյալ ընտրություններում հաղթել է իր տեղը՝ պարտության մատնելով գործող հանրապետական Սթիվ Նայթին։

2019 թվականի հոկտեմբերի 18-ին պահպանողական բլոգ RedState (անգլ.՝ red state)-ը հրապարակել է զեկույց Հիլլի և նրա օրենսդիր տնօրենի միջև ենթադրյալ սիրավեպի մասին, որը երկուսն էլ հերքել են։ 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Հիլլը խոստովանել է, որ նախքան Կոնգրեսի անդամ դառնալը ոչ պատշաճ հարաբերություններ է ունեցել նախընտրական շտաբի աշխատակցի հետ։ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին նա հայտարարել է, որ հրաժարական է տալու։ Բրիտանական Daily Mail (անգլ.՝ Daily Mail) թերթը հրապարակել էր Հիլլի մերկ լուսանկարները։ Հիլլը լուսանկարների հրապարակման համար մեղադրել է իր նախկին ամուսնուն, դա անվանել է անձնական կյանքի ներխուժում և խոստացել է պաշտպանել վրեժխնդրության արդյունքում պոռնոգրաֆիայի զոհերին։ Նա պաշտոնը լքել է 2019 թվականի նոյեմբերի 3-ին։

2021 թվականի հունիսին Հիլլին պարտավորեցրել են 220,000 ԱՄՆ դոլար վճարել Daily Mail-ին և այլ լրատվամիջոցներին՝ փոխհատուցելու այն իրավական վճարները, որոնք այս ընկերությունները ծախսել են իր մեղադրանքներից պաշտպանվելու համար։ Հիլլի փաստաբանները մտադիր են բողոքարկել որոշումը։

Երիտասարդություն և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլը ծնվել է Աբիլինում (Տեխաս) և մեծացել Կալիֆոռնիայի Սանտա Կլարիտայի Սաուգուս հատվածում։ Նրա մայրը՝ Ռեյչելը[2], գրանցված բուժքույր էր, իսկ հայրը՝ Մայքլ Հիլլը, ոստիկանության լեյտենանտ էր[3]։ Հիլը հաճախել է Սանտա Կլարիտա Վելիի հանրային դպրոցները և ավարտել Սաուգուսի ավագ դպրոցը 2004 թվականին[4]։ Նա հաճախել է Կալիֆոռնիայի պետական ​​համալսարան (Նորթրիդջ), որտեղ ստացել է բակալավրի աստիճան անգլերենից և մագիստրոսի աստիճան՝ հանրային ​​կառավարման ոլորտում[5]։

Հիլլը սկսել է իր կարիերան որպես փաստաբան «Մարդիկ օգնում են անօթևաններին» (անգլ.՝ PATH) ոչ առևտրային կազմակերպությունում, որը մատչելի և աջակցող ծառայություններ է մշակում Կալիֆոռնիայում անօթևանների համար։ Ենթադրվում է, որ նրա ամուսինը նույնպես աշխատել է այնտեղ, և Հիլլը եղել է նրա ղեկավարը[6]։ Ավելի ուշ, որպես PATH- ի գործադիր տնօրեն՝ նա կազմակերպությունը Լոս Անջելեսի շրջանի տեղական ուժից վերածել է Կալիֆոռնիայի անօթևանների համար տներ տրամադրող ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպություններից մեկի[7]։ Հիլլը օգնել է անցկացնել ժողովրդական նախաձեռնության հանրաքվե 2017 թվականի գարնանը ՝ նվազեցնելու անօթևանությունը ՝ տրամադրելով 1.2 միլիարդ դրամական միջոցներ անօթևանների ծառայությունների համար[8][9]։ Հիլլը և իր ամուսինը այծեր են պահել Ագուա Դուլսեում (Կալիֆոռնիա)։

ԱՄՆ Ներկայացւցիչների պալատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիլլը խոսում է Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցության նահանգային համաժողովում (2019).

2017 թվականի մարտի 8-ին Հիլլը հայտարարեց իր թեկնածությունը իր տունը հանդիսացող շրջանի՝ Կալիֆոռնիայի 25-րդ կոնգրեսական շրջանի ներակայացուցչի համար ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ՝ մարտահրավեր նետելով պաշտոնավարող Սթիվ Նայթին։ Վերջինս հանրապետական է, ով պաշտոնավարել է 2014 թվականից[10]։ Նայթը վերընտրվել է 2016 թվականին[11][12]։

2018 թվականին Հիլը երկրորդ տեղն է զբաղեցրել Կալիֆոռնիայի 25-րդ կոնգրեսական շրջանի նախնական ընտրություններում, ինչը նրան թույլ է տվել առաջ անցնել 2018 թվականի նոյեմբերի 6-ի ընդհանուր ընտրություններում, որտեղ նա կրկին պայքարի մեջ է եղել Նայթի հետ[13]։ Ընդհանուր ընտրություններում ստանալով ձայների 54%- ը՝ նա հաղթում է Նայթին, ով ստացել էր ձայների 46% -ը։

Նա եղել է վավերագրական ոճի սերիալի էպիզոդների քննարկման առարկան, որը հեռարձակվել է HBO-ի «Vice News Tonight» շոուում[14]։ Սերիալը Հիլլի ընտրարշավը ներկայացրել է որպես Կոնգրեսի համար փաստացի «ամենամիլլենիալական ընտրարշավը երբևէ»[15]։ Vice News Tonight-ը, ըստ երևույթին, պլանավորում էր նկարահանել հերթական էպիզոդը Հիլլի՝ ընդհանուր ընտրություններում առաջխաղացման վերաբերյալ[16]։ Միջանկյալ ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքում Հիլլին հավանություն է տվել նախկին նախագահ Բարաք Օբաման, ով նաև մասնակցել է ընտրություններին նախորդող նախընտրական միջոցառմանը Հարավային Կալիֆոռնիայում[17]։

Քաղաքական պաշտոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլն իր ընտրարշավի ժամանակ հայտարարել է, որ իր գլխավոր խնդիրները վերաբերում են առողջապահության ոլորտին, միջին դասի վերակառուցմանը՝ եկամուտների անհավասարության և մատչելի բնակարանների քաղաքականության միջոցով և քաղաքականությունից մեծ գումարներ ստանալուն[9][18][19]։ Նա նաև հայտարարել է իր աջակցությունը «Բժշկական ապահովագրություն բոլորի համար» շարժմանը[20]։

Հիլլը, ըստ որոշ տեղեկությունների, վարել է ժողովրդական ընտրարշավ, որը չի ընդունել գումարներ կորպորատիվ քաղաքական գործողությունների կոմիտեներից[21]։ 2018 թվականի առաջին եռամսյակում նա հավաքել է ավելի քան 400,000 դոլար՝ իր ընդհանուր գումարը հասցնելով 1,092,025 դոլարի՝ ավելի քան 9,800 անհատական ներդրումներով և ավելի քան 5,100 անհատ դոնորներով[22]։

ՀիլԼն աջակցել է ներգաղթային զանգվածային բարեփոխումներին՝ միաժամանակ աշխատելով ավելի մեծ ֆինանսավորման և անվտանգության ուղղությամբ հարավային սահմանի երկայնքով հիմնականում թմրանյութերի ապօրինի առևտրին և այլ տարբեր հանցագործություններին հակազդելու նպատակով։ Նա նաև աջակցել է ֆիզիկական արգելքի որոշակի ձևերին հարավային սահմանի որոշակի տարածքներում[23][24][25]։

2018 թվականի հոկտեմբերին Rolling Stone հոդվածում նշվում է, որ Հիլլը զենքի անվերապահ սեփականատեր է:

Մենք ունենք ամենամեծ թվով իրավապահ մարմիններ իմ շրջանի ցանկացած հատվածից։ Եվ մենք ունենք երկրորդ ամենաբարձր թվով փորձառու զինվորականներին երկրի ցանկացած շրջանից։ Սրան գումարած՝ մեր թաղամասի քառորդ մասը գյուղական է։ Այսպիսով, մարդիկ իսկապես զենք ունեն։ Այդպես ենք մեծացել ես և ամուսինս։ Մեր թաղամասի քառասուն տոկոսը զենքի սեփականատեր է կամ զենք ունի տանը[7]։

Պաշտոնավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 116-րդ Կոնգրեսի մեկնարկը, Հիլլը և Կոլորադոյի՝ նորեկ ԱՄՆ ներկայացուցիչ Ջո Նեգուսը ընտրվել են որպես Դեմոկրատական ​​խմբի առաջին դասի ներկայացուցիչներ[26]։

Հանձնաժողովի հանձնարարականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Զինված ծառայությունների հանձնաժողով
    • Ծովային էներգիայի և նախագծման ուժերի ենթահանձնաժողով
    • Օդային և ցամաքային մարտավարական զորքերի ենթահանձնաժողով
  • Վերահսկողության և բարեփոխումների հանձնաժողով (փոխնախագահ)
    • Տնտեսական և սպառողական քաղաքականության ենթահանձնաժողով
    • Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի` շրջակա միջավայրի վերահսկման ենթահանձնաժողով
  • Գիտության, տիեզերքի և տեխնոլոգիաների հանձնաժողով
    • Տիեզերական և օդագնացության ենթահանձնաժողով

Հանձնաժողովի անդամակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոնգրեսի ԼԳԲՏ հավասարության խումբ (համանախագահ)
  • Կոնգրեսի առաջադիմական խումբ
  • Նոր Դեմոկրատական ​​կոալիցիա

Ոչ պատշաճ հարաբերությունների մեղադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիլլի վերջին խոսքը հրաժարական տալու որոշման մասին (October 31, 2019).

2019 թվականի հոկտեմբերի 18-ին RedState պահպանողական քաղաքական բլոգը հրապարակել է պնդումներ, ըստ որոնց՝ Հիլլը արտաամուսնական կապի մեջ է իր երիտասարդ տղամարդ աշխատակցի հետ։ Հիլլը հերքել է նման մեղադրանքները[27] և, ընդ որում, ասել է, որ իր ամուսինը, ով իր հետ չէր ապրում, անում էր ամեն ինչ, որպեսզի նվաստացնի իրեն, և որ իր քաղաքական հակառակորդները շահագործում էին իր անձնական կյանքին վերաբերող հարցը քաղաքական շահի համար։ Հիլլը դիմել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին՝ հերքելու մեղադրանքները[28]։

2019 թվականի հոկտեմբերի 23-ին Հիլլը նամակ է ուղարկել ընտրողներին, որտեղ նա խոստովանել է, որ ոչ պատշաճ հարաբերություններ է ունեցել նախընտրական շտաբի աշխատակցի հետ՝ նախքան Կոնգրեսի անդամ դառնալը[29][30]։ Հարաբերությունները եղել են վերջերս քոլեջն ավարտած 22-ամյա մի կին ենթակայի հետ։ RedState-ը նաև հրապարակել է Հիլլի մերկ լուսանկարները որպես պատմության մի մաս[31][32]։ Հիլլն ասել է, որ ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ով կարող էր տրամադրել և տարածել լուսանկարները[33]։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ հետաքննություն կանցկացնի մեղադրանքների ուղղությամբ, ըստ որոնց՝ Հիլլը հարաբերությունների մեջ է եղել իր աշխատակցի հետ, ինչը խախտում է Ներկայացուցիչների պալատի էթիկայի կանոնները[34], որոնք բարեփոխումներ են՝ իրականացված 2018 թվականին՝ ի պատասխան «#MeToo» շարժմանը[35][36][37]։ Հիլլը խոստացել է համագործակցել սկսված հետաքննության հետ՝ Կոնգրեսի անդամի ապօրինի գործողությունների մեղադրանքների վերաբերյալ[29][30]։

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Հիլլը Twitter-ի միջոցով հայտարարեց, որ կհեռանա Կոնգրեսից[38][39]. «Սա ամենադժվար բանն է, որ ես երբևէ ստիպված եմ եղել անել, բայց կարծում եմ, որ սա լավագույն բանն է իմ ընտրողների և մեր երկրի համար»[40]։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ Հիլը թույլ է տվել «որոշ սխալներ իր դատողություններում, որոնք դարձրել են նրա շարունակական ծառայությունը որպես անդամի անկայուն»[41]։ Հիլլը խոստացել է պայքարել վրեժխնդրության արդյունքում պոռնոգրաֆիայի դեմ այն ​​բանից հետո, երբ նրա լուսանկարները տարածվեցին[42]։

2019 թվականի հոկտեմբերի 31-ին Կոնգրեսի առջև իր վերջին ելույթում Հիլլն ասել է, որ կար «երկակի ստանդարտ» և «կնատյացության ​​մշակույթ», որոնք էլ հանգեցրել են իր՝ պաշտոնից հեռանալու որոշմանը.

Ես հեռանում եմ, բայց մենք ունենք տղամարդիկ, ովքեր հավաստիորեն մեղադրվել են կախամտածված սեռական բռնության մեջ և մնում են նիստերի դահլիճներում, Գերագույն դատարանում, հենց այս մարմնում, և ամենավատը՝ Օվալաձև աշխատասենյակում։ Որպես իմ վերջնական գործողություն ես քվեարկել եմ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օգտին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կանանց անունից[43][44]։

2019 թվականի դեկտեմբերի 7-ին Հիլլը գրել է մի հոդված Նյու Յորք Թայմս-ում, որտեղ նա նկարագրել է այն իրադարձությունները, որոնք հանգեցրել են իր՝ հրաժարական տալու որոշմանը և նշել է, որ այդ ժամանակահատվածում ինքնասպանության փորձ է արել[45]։

2020 թվականի գարնանը տեղի ունեցած արտահերթ ընտրություններում Հիլլը հավանություն է տվել Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ Քրիստի Սմիթին, ով, ի վերջո, վրդովմունքով պարտություն է տարել ընտրություններում ։ Հիլլը, որի քաղաքական գործողությունների հանձնաժողովը (անգլ.՝ PAC)- ը 200,000 դոլար է ներդրել[46], ասել է, որ Սմիթը տարիներ շարունակ շրջանում համարվել է «ժողովրդավարական ​​քաղաքականության մայրը», և որ ուրիշ ոչ ոք չկա, որ նույնիսկ կմտածեր, որ կցանկանա առաջադրվեր դրա համար»[47]։ Որոշ դեմոկրատներ ափսոսում էին, որ Հիլլը ներգրավված է ընտրարշավին[48]։

Հիլլի հրաժարականից հետո Մոնիկա Լևինսկին ձեռք մեկնեց և առաջարկեց խոսել հանրային ամոթանքի զոհ դառնալու որոշ նմանությունների և տարբերությունների մասին[49]։

2020 թվականի դեկտեմբերին Հիլլը հայց է ներկայացրել իր նախկին ամուսնու, Daily Mail-ի և RedState-ի դեմ՝ «առանց համաձայնության պոռնոգրաֆիայի» համար[50]։ 2021 թվականի ապրիլի 7-ին դատավորը վճիռ կայացրեց հօգուտ Daily Mail-ի՝ գտնելով, որ լուսանկարները պաշտպանված են որպես «հանրային հարց կամ հանրային շահի հարց»՝ համաձայն Միացյալ Նահանգների Սահմանադրության առաջին փոփոխության։ Հիլլի փաստաբաններն ասացին, որ մտադիր են բողոքարկել որոշումը[51][52][53]։ Դատավորը նաև պարտավորեցրել է Հիլլին վճարել մոտ 220,000 դոլար՝ որպես վճար Daily Mail-ին և մի քանի լրագրողների[54]։

2021 թվականի ապրիլի 5-ին Հիլլը կոչ արեց Մեթ Գետցին հրաժարական տալ Vanity Fair-ի համար հրապարակված հոդվածում այն ​​բանից հետո, երբ հաղորդվեց, որ Գետցն իբրև թե ցուցադրել է մերկ կանանց նկարներ, որոնց հետ պնդել է, թե քնել է, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի աշխատակիցների[55]։ Գետցն աջակցել էր Հիլլին նրա լուսանկարների արտահոսքից հետո, իսկ Հիլը նրան անվանել է «անհավանական ընկեր» Կոնգրեսում գտնվելու ընթացքում[56][57][58]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլը ավագ դպրոցից հետո հասկացել է, որ բիսեքսուալ է[59]։ Նա Կալիֆոռնիայի առաջին բացահայտ բիսեքսուալ մարդն է, ով ընտրվել է Կոնգրեսում[60]։

Հիլլն աճուկի վրա երկաթե խաչի դաջվածք է ունեցել, որը նա արել է դեռահաս տարիքում՝ սեռական ոտնձգությունից հետո։ 2019 թվականին լուսանկարների հրապարակումից հետո դաջվածքը ծածկված է եղել[61]։

2010 թվականի հուլիսին Հիլլն ամուսնացել է Քեննի Հեսլեպի հետ, ում հետ սկսել է հանդիպել ավագ դպրոցից անմիջապես հետո։ Նրանք բնակվում էին Կալիֆոռնիայի Ագուա Դուլսե քաղաքում՝ իրենց ֆերմայում, որտեղ նրանք փրկարար կենդանիներ էին պահում[62]։ Հեսլեպը ամուսնալուծության հայց է ներկայացրել 2019 թվականին, իսկ ամուսնալուծվել են 2020 թվականի հոկտեմբերին[63]։ 2020 թվականի դեկտեմբերին դատավորը Հիլլին խափանման միջոց է տվել նրա նախկին ամուսնու նկատմամբ[64][65]։

Հիլլը նաև բնակարան է վարձել Վաշինգտոնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին դասի ներկայացուցիչ Լորեն Անդերվուդի հետ[66]։

2020 թվականի հունվարի 19-ին նրա խորթ եղբայրը՝ Դենիել Բենեթը, մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից 20 տարեկանում[67]։

Հիլլի հուշագրությունը՝ «Նա կբարձրանա, դառնալով մարտիկ, ճշմարիտ հավասարության համար պայքարում»-ը, որտեղ նա կիսվում է քաղաքականության մեջ իր փորձառություններով, հրատարակվել է 2020 թվականին[49]։

2019 թվականի հուլիսին Հիլլը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել թղթակից և արձակագիր Ալեքս Թոմասի հետ[68]։ Հիլլն ասել է, որ ինքը և Թոմասը երեխայի են սպասում[69]։

2021 թվականի դեկտեմբերին Հիլլի մոտ COVID-19 է ախտորոշվել[70]։

2022 թվականի հուլիսին Հիլը հայտարարել է սնանկության մասին[71]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. «Daniel Bennett Obituary - Newhall, CA».
  3. Goodyear, Dana (2018 թ․ հունիսի 12). «Katie Hill Is a New Kind of California Democrat. Can She Help Flip the House?». The New Yorker.
  4. Wu, Nicholas (2019 թ․ նոյեմբերի 14). «Former Rep. Katie Hill says she's 'really, really concerned' for Saugus High School shooting survivors». USA Today. McLean, Virginia. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. Herstein, Olivia (2018 թ․ դեկտեմբերի 17). «Ms. Hill Goes to Washington». CSUN Today.
  6. «Embattled Rep. Katie Hill's husband claims he got jobs at non-profit where she worked because of her 'influence'». CNBC. 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. «[Hill's] employer was concerned about nepotism and how it looked that she was my boss»
  7. 7,0 7,1 Dickinson, Tim (2018 թ․ հոկտեմբերի 15). «Chatting With Millennial Candidate Katie Hill About Flipping One of California's Red Districts». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. Holt, Jim (February 23, 2017). "Debate weighs pros and cons of Measure H" The Signal.
  9. 9,0 9,1 Pramuk, Jacob (April 4, 2018). "The number of women running for office is rising. 7 first-time House candidates explain why they're running in the age of Trump" CNBC.
  10. Panzar, Javier (March 8, 2017). "Democrat Katie Hill will challenge GOP Rep. Steve Knight in 2018" Los Angeles Times.
  11. «Katie Hill flips CA-25. CA flips the House. Let's make 2018 happen». Daily Kos. 2017 թ․ ապրիլի 3.
  12. Will, George (2018 թ․ մարտի 21). «Fueled by fury against Trump, Democrats dream of turning California bluer». The Washington Post.
  13. "Katie Hill" Ballotpedia. Retrieved August 28, 2018.
  14. Panzar, Javier (May 7, 2018). "Vice News special on California candidate Katie Hill offers unvarnished -- sometimes uncomfortable -- look at campaigning in 2018" Los Angeles Times.
  15. Thomas, Shawna (May 17, 2018). "Inside the 'Most Millennial Campaign Ever' for Congress" Vice News.
  16. Lunetta, Caleb (June 8, 2018). "Katie Hill Vice News Documentary Depicts Days Leading Up To Election Night Victory" KHTS HomeTownStation.
  17. «Obama Campaigns for California Dems, Including Bi Woman Katie Hill». Advocate (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  18. "Katie Hill's Issue Positions (Political Courage Test)" Vote Smart. Retrieved August 28, 2018.
  19. Modesti, Kevin (May 3, 2018). "Katie Hill climbs — literally — in LA area's most-watched House race" Los Angeles Daily News.
  20. Quinlan, Casey (2018 թ․ հոկտեմբերի 31). «Meet Katie Hill, the millennial who could flip a solidly red California district». ThinkProgress. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  21. Reynoso, Maria (2018 թ․ հուլիսի 15). «Young People: If we vote, we can elect Katie Hill in California's 25th Congressional District!». Millennial Politics. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  22. Brown, Michael (2018 թ․ ապրիլի 16). «Katie Hill Leads The Pack In Congressional Campaign Finance». KHTS HomeTownStation.
  23. @KatieHill4CA (December 29, 2018). «A story written today mischaracterizes my position, so let's be clear:We won't waste money on an ineffective wall…» (Թվիթ) (անգլերեն). Վերցված է December 29, 2018-ին – via Թվիթթեր.
  24. Painter, Ryan (2019 թ․ հունվարի 6). «Rep. Katie Hill discusses government shutdown with constituents at first town hall». The Santa Clarita Valley Proclaimer. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  25. «Democrat: I'll vote for border barriers». CNN. 2019 թ․ հունվարի 11.
  26. Bricker, Brianna (2018 թ․ նոյեմբերի 29). «Representative-elect Katie Hill elected to junior leadership role». The Santa Clarita Valley Proclaimer. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  27. Caitlin Moscatello (2020 թ․ մարտի 2). «Katie Hill, After the Scandal». The New Yorker (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին. «Hill released a statement denying the relationship with Kelly»
  28. Browning, Bil (2019 թ․ հոկտեմբերի 23). «Was Congresswoman Katie Hill in a throuple relationship with a former campaign staffer?». LGBTQ Nation.
  29. 29,0 29,1 Wulfsohn, Joseph (2019 թ․ ապրիլի 9). «Rep. Katie Hill admits to 'inappropriate' relationship with campaign staffer, vows to cooperate with ethics panel». Fox News. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  30. 30,0 30,1 Serfaty, Sunlen; Lah, Kyung; Foran, Clare; Duster, Chandelis (2019 թ․ հոկտեմբերի 23). «Katie Hill admits to relationship with campaign staffer after ethics probe announced over separate alleged relationship». CNN. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
  31. Jurecic, Quinta (2019 թ․ հոկտեմբերի 31). «The Humiliation of Katie Hill Offers a Warning». The Atlantic. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. «the uncomfortable dynamics of Hill's relationship with a staffer who was almost a decade her junior, and a recent college graduate.»
  32. «Katie Hill Tries the Al Franken Defense». Editorial. The Wall Street Journal. 2019 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. «...a relationship with [...] a 22-year-old female subordinate on her payroll»
  33. Bresnahan, John; Caygle, Heather (2019 թ․ հոկտեմբերի 22). «Freshman Dem Katie Hill denies improper relationship with aide». Politico (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. «Hill said U.S. Capitol Police are now investigating where the nude photo came from and how it was published.»
  34. Bresnahan, John (2019 թ․ հոկտեմբերի 23). «Ethics panel launches investigation into Rep. Katie Hill». Politico (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
  35. «Katie Hill's fast political rise met a quick fall amid shifting politics in #MeToo era». Los Angeles Times. 2019 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. «Hill's resignation is the first by a woman in Congress in the wake of the institution's reckoning with the national #MeToo movement against sexual harassment, which prompted a new rule last year banning relationships between members and staffers.»
  36. «Katie Hill sex case: #MeToo advocates hold their fire». San Francisco Chronicle. 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. «said Hill had a relationship with a member of her congressional staff. Among the #MeToo reforms that passed Congress was a law prohibiting members from having sexual relationships with their staffers.»
  37. Dastigi, Alia E. (2019 թ․ հոկտեմբերի 28). «Katie Hill's resignation is about much more than an alleged affair and explicit photos». USA Today. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. «Hill, who is in the midst of a messy divorce, has denied an accusation she had an affair with a male congressional staffer — the more serious charge, since it violates new House rules passed in the wake of #MeToo.»
  38. Caygle, Heather; Bresnahan, John; Cheney, Kyle (2019 թ․ հոկտեմբերի 27). «Rep. Katie Hill to resign amid allegations of inappropriate relationships with staffers». Politico.
  39. Wire, Sarah D.; Mai-Duc, Christine; Haberkorn, Jennifer (2019 թ․ հոկտեմբերի 27). «Democratic Rep. Katie Hill to Resign Amid Allegations of Improper Relationship with Staffer». Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  40. Bowman, Emma (2019 թ․ հոկտեմբերի 27). «Rep. Katie Hill, Facing An Ethics Investigation, Says She Will Resign». NPR News.
  41. «Katie Hill, California congresswoman, resigns amid allegations of affairs with staff». CBS News. 2019 թ․ հոկտեմբերի 28.
  42. Flynn, Meagan (2019 թ․ հոկտեմբերի 28). «Katie Hill Vows to Battle Revenge Porn After Resignation Following Leaked Nude Photos». The Washington Post. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  43. Shugerman, Emily (2019 թ․ հոկտեմբերի 31). «Rep. Katie Hill Blasts 'Misogynistic Culture' in Exit Speech». The Daily Beast. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  44. Haddad, Tareq (2019 թ․ նոյեմբերի 1). «Watch Katie Hill's defiant resignation speech before backing Trump impeachment inquiry "on behalf of the women of the United States of America"». Newsweek.
  45. Hill, Katie (2019 թ․ դեկտեմբերի 7). «Katie Hill: It's Not Over After All». Opinion. The New York Times.
  46. Mutnick, Ally (2020 թ․ մայիսի 8). «Democrats are on verge of the unthinkable: Losing a swing district in California». Politico (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին. «Hill waded into the race in April with her new PAC, cutting a direct-to-camera TV ad aimed at juicing Democratic turnout. Her $200,000 expenditure caught the DCCC by surprise»
  47. Schulberg, Jessica (2019 թ․ դեկտեմբերի 18). «How Cenk Uygur Threw The Race To Replace Katie Hill Into Chaos». HuffPost.
  48. Barabak, Mark Z. (2020 թ․ մայիսի 10). «During the pandemic, Republicans see a rare political opportunity in California». Los Angeles Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին. «Hill recently surfaced — to the chagrin of some Democrats — in a video ad criticizing Trump's handling of the pandemic and urging voters to take part in the special election. Privately, party strategists said they would have preferred the ex-congresswoman remain out of sight.»
  49. 49,0 49,1 Hinchliffe, Emma (2020 թ․ օգոստոսի 17). «Katie Hill on refusing to disengage from politics: 'Change is too important to step out of the arena». Fortune. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  50. Blankstein, Andrew (2020 թ․ դեկտեմբերի 22). «Former Rep. Katie Hill sues ex-husband, Daily Mail, Redstate.com over 'nonconsensual porn'». NBC News.
  51. Hall, Louise (2021 թ․ ապրիլի 8). «Katie Hill says judge 'thinks revenge porn is free speech' in reaction to Daily Mail ruling». The Independent (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  52. Mehta, Seema (2021 թ․ ապրիլի 8). «Former Rep. Katie Hill loses first round in her lawsuit alleging revenge porn». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  53. Rummler, Orion (2021 թ․ ապրիլի 8). «Former Rep. Katie Hill loses lawsuit against Daily Mail over nude photos». Axios (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  54. DeMarche, Edmund (2021 թ․ հունիսի 3). «Katie Hill ordered to pay $220,000 in lawyer fees in revenge porn suit: report». Fox News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  55. Hill, Katie (2021 թ․ ապրիլի 5). «Matt Gaetz Defended Me When My Nudes Were Shared Without My Consent. Now He's Accused of Doing Just That». Vanity Fair (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  56. «Ex-Rep. Katie Hill calls on onetime ally Matt Gaetz to resign if there's "a fraction of truth" to allegations». CBS News (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ ապրիլի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  57. Chan, J. Clara (2021 թ․ ապրիլի 6). «Katie Hill Calls for 'Unlikely' Friend Matt Gaetz to Promptly Resign if Reports Are True». TheWrap (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  58. Pengelly, Martin (2021 թ․ ապրիլի 6). «Katie Hill: Matt Gaetz backed me but he must quit if nude-photo reports are true». The Guardian (անգլերեն). New York. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  59. Ring, Trudy (2018 թ․ նոյեմբերի 5). «Bisexual Candidate Katie Hill Challenges a Homophobe for Congress». The Advocate. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  60. Baume, Matt (2018 թ․ նոյեմբերի 7). «Katie Hill Makes History As California's First Openly Bisexual Member of Congress». Intomore.com. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  61. Bennett, Jessica (2020 թ․ օգոստոսի 8). «The Nudes Aren't Going Away. Katie Hill's OK With That». The New York Times. Վերցված է 2021 թ․ հունիսի 25-ին.
  62. Miller, Lindsay (2017 թ․ նոյեմբերի 11). «Katie Hill Is Running for Congress — and Speaking Up About Her Unplanned Pregnancy». Popsugar.
  63. Gambino, Lauren (2019 թ․ հոկտեմբերի 27). «Katie Hill, Rising Democratic Star, Resigns Amid Claims of Relationship with Staffer». The Guardian. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին. «Last week the House ethics committee opened an investigation into allegations that Hill had engaged in a sexual relationship with her legislative director, Graham Kelly»
  64. «Former Rep. Katie Hill awarded restraining order against ex-husband». ABC 7 Los Angeles. Associated Press. 2020 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  65. Blankstein, Andrew (2020 թ․ դեկտեմբերի 8). «Judge grants former Rep. Katie Hill temporary restraining order against her ex-husband». NBC News. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  66. Lah, Kyung (2019 թ․ հունվարի 4). «Rep. Hill: I just do what I think is right». CNN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
  67. «Brother of former Rep. Katie Hill found dead in Los Angeles». 2020 թ․ հունվարի 20.
  68. Moscatello, Caitlin (2020 թ․ մարտի 2). «Katie Hill, After the Scandal». New York. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին. «By mid-2019, Hill was thriving in her new role in Congress. She'd begun a romantic relationship with Alex Thomas, a political writer»
  69. «2 Years After Scandal Unraveled Her Life, Ex-Congresswoman Katie Hill Celebrates 'a Miracle'».
  70. «Former U.S. Representative Katie Hill Diagnosed with COVID-19 While Nearly 8 Months Pregnant: 'Stay Safe'».
  71. Mehta, Seema (2022 թ․ հուլիսի 12). «Former Rep. Katie Hill, who lost revenge porn lawsuit, files for bankruptcy». Los Angeles Times.
ԱՄՆ ներկայացուցիչներ պալատ
Նախորդող:
Սթիվ Նայթ
ԱՄՆ Ներկայացուցիցչներ պալատի ադամ
Կալիֆոռնիայի 25-րդ խորհրդարանական շրջանից

2019
Հաջորդող:
Մայք Գարսիա
Order of precedence
Նախորդող:
Մայրա Ֆլորես
Միացյալ Նահանգների ավագության կարգ
որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին ներկյացուցիչ
Հաջորդող:
Քոննի Քոնվեյ