Քեննեթ Մինիհեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Pampa, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆլորիդայի նահանգային համալսարան, Հարվարդի համալսարան և ԱՄՆ ՌԾՈւ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոց |
Մասնագիտություն | սպա |
Զբաղեցրած պաշտոններ | Director of the National Security Agency? և Director of the Defense Intelligence Agency? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Քեննեթ Մինիհեն (անգլ.՝ Kenneth A. Minihan, դեկտեմբերի 31, 1943, Pampa, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, ՌՕՈւ գեներալ-լեյտենանտ, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն (1996—1999):
Ծնվել է դեկտեմբերի 31, 1943, Pampa, Տեխաս, ԱՄՆ, 1966 թվականին ստացել է Ֆլորիդայի համալսարանի քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան, որտեղ միաժամանակ անցել է պահեստազորի սպաների վերապատրաստման կուրսեր, եղել է «Phi Kappa Psi» եղբայրության անդամ[1]։ Հետագայում բազմիցս վերապատրաստություն է անցել ԱՄՆ-ի տարբեր ուսումնական կենտորններում՝ Squadron Officer School, Naval Postgraduate School, Ռազմաօդային ուժերում և այլն։
1966 թվականից ծառայել է ԱՄՆ ՌՕՈւ-ում, Վիետնամական պատերազմի մասնակիցէ։ 1970—1990-ականներին ծառայել է ԱՄՆ ՌՕՈւ տարբեր ստորաբաժանումներում, ինչպես ԱՄՆ-ի տարածքում, այնպես էլ արտերկրում։ 1995 թվականի սպետեմբերից մինչև 1996 փետրվարը եղել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տնօրենը, 1996 թվականի փետրվարից մինչև 1999 թվականի մարտը զբաղեցրել է Ազգային անվտանգության գործակալության տնօրենի և Կենտրոնական անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները։
Թոշակի անցնելուց հետո եղել է Intelligence and National Security Alliance հասարակական կազմակերպության ղեկավարը[2]։ Ներկա պահին աշխատում է Paladin Capital Group վենչուրային կապիտալում որպես գլխավոր տնօրեն[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեննեթ Մինիհեն» հոդվածին։ |
|