Տիրապետում է | անգլերեն | |
---|---|---|
Գրավոր լեզու | անգլերեն | |
Մասնագիտություն | վիպասան | |
Ստեղծագործություն(ներ) | Նենսի Դրյու, The Dana Girls, Nancy Drew Mystery Stories | |
Սեփականատեր | Stratemeyer Syndicate | |
Ժանր | դեռահասական գրականություն, girls adventure stories, միստիկական գրականություն | |
Սկսած | 1930 | |
Կազմված է | Mildred Benson, Walter Karig, Harriet Adams, Edward Stratemeyer |
Քերոլայն Քին (անգլ.՝ Carolyn Keene), կոլեկտիվ գրական կեղծանուն, որով հիմնականում հանդես են եկել ամերիկացի մանկագիրներ Էդվարդ Սթրեյմեյերը, Էնիդ Սքուայրը, Հարիեթ Ադամսը [1], Միլդրեդ Վիրտ Բենսոնը (դեպքից դեպք նրանց միացել են այլ գրողներ ևս)։ Նրանք հեղինակել են դետեկտիվ աղջիկ Նենսի Դրյուի արկածների մասին մանկական մատենաշար: Ընդ որում՝ մատենաշարը կազմող գրքերի դիպաշարերը լի են անակնկալ շրջադարձերով, խորհրդավոր գաղտնիքներով, առեղծվածներով, որոնց լուծումը պահանջում է մտքի ճկունություն, ռիսկի դիմելու հանդգնություն, արկածների ծարավ: Գրքերն արտադրվել են Stratemeyer Syndicate- ի կողմից:
Սինդիկատի հիմնադիր Էդվարդ Սթրեյմեյերը գրողների է վարձել՝ սկսած Միլդրեդ Վիրթից (հետագայում՝ Միլդրեդ Բենսոն), որպեսզի ստեղծեն Նենսի Դրյուի մասին ձեռագրերը[2]: Գրողներին յուրաքանչյուր գրքի համար վճարվել է 125 դոլար, պայմանագրով նրանցից պահանջվել է հրաժարվել ստեղծագործության բոլոր իրավունքներից և պահպանել գաղտնիությունը։
Բենսոնը համարվում է Նենսի Դրյուի մասին գրքերի հիմնական հեղինակը[3]։ Սթեյթմեյերի դուստրը՝ Հարիեթ Ադամսը, վերամշակել, վերաշարադրել է բնօրինակ գրքերը և Բենսոնի հեռանալուց հետո ավելացրել նորերը[2]։
1979 թվականին Stratemeyer Syndicate-ը փոխել է հրատարակչին՝ նախընտրությունը տալով Simon & Schuster-ին: Նախկին հրատարակիչը՝ Grosset & Dunlap-ը, դիմել է դատարան՝ մեղադրելով պայմանագրի խախտման մեջ: Դատարանի վճիռը կայացվել է հօգուտ Սինդիկատի. նշվել է, որ նա կարող է ընտրել, թե որ հրատարակչին կցանկանա օգտագործել շարքի հետագա տպագրության համար:
1985 թվականին Սինդիկատը գնվել է Simon & Schuster ընկերության կողմից: Դրյուի մասին գրքերը ներկայումս տնօրինում է Mega-Books-ը[4]:
Մատենաշարն սկսվել է 1930 թվականին տպագրված «Հին ժամացույցի առեղծվածը» գրքով և ավարտվել 2003 թվականին։
# | Գրողը | Վերնագիրը | Տարին | Վերահրատ. | Վերամշակողը |
---|---|---|---|---|---|
1 | Միլդրեդ Վիրտ Բենսոն | The Secret of the Old Clock / Նենսի Դրյուն և հին ժամացույցի առեղծվածը[5] | 1930 | 1959 | Հարիեթ Ադամս |
2 | The Hidden Staircase / Թաքցված սանդուղքը[6] | ||||
3 | The Bungalow Mystery / Ամառային տնակի առեղծվածը | 1960 | Պատրիսիա Դոլ | ||
4 | The Mystery at Lilac Inn / Յասամանագույն իջևանատան առեղծվածը | 1961 | |||
5 | The Secret of Shadow Ranch / Ստվերների ռանչոյի գաղտնիքը | 1931 | 1965 | Գրեյս Գոութ | |
6 | The Secret of Red Gate Farm / Կարմիր դարպասով ագարակի գաղտնիքը | 1961 | Լին Իլեր | ||
7 | The Clue in the Diary / Բանալին՝ օրագրում | 1932 | 1962 | Հարիեթ Ադամս | |
8 | Ուոլթեր Քարիգ | Nancy's Mysterious Letter / Նենսիի խորհրդավոր նամակը | 1968 | ||
9 | The Sign of the Twisted Candles / Ցնցվող մոմերի նշանը | 1933 | Պատրիսիա Դոլ | ||
10 | Password to Larkspur Lane | 1966 | |||
11 | Միլդրեդ Վիրտ Բենսոն | The Clue of the Broken Locket / Ջարդված փականի բանալին | 1934 | 1965 | Գրեյս Գոութ |
12 | The Message in the Hollow Oak / Հաղորդագրություն՝ ընկուզենու փչակում | 1935 | 1972 | ||
13 | The Mystery of the Ivory Charm | 1936 | 1974 | Պրիսցիլա Բեյքեր-Քարր | |
14 | The Whispering Statue / Շշնջացող արձանը | 1937 | 1970 | Հարիեթ Ադամս | |
15 | The Haunted Bridge / Ուրվականներով կամուրջը | 1972 | Պրիսցիլա Բեյքեր-Քարր | ||
16 | The Clue of the Tapping Heels | 1939 | 1969 | Հարիեթ Ադամս | |
17 | Mystery of the Brass-Bound Trunk / Բրոնզապատ ծառաբնի առեղծվածը | 1940 | 1976 | ||
18 | Mystery at the Moss-Covered Mansion / Մամռապատ առանձնատան առեղծվածը | 1941 | 1971 | ||
19 | The Quest of the Missing Map / Կորած քարտեզը | 1942 | 1969 | Պրիսցիլա Բեյքեր-Քարր | |
20 | The Clue in the Jewel Box / Բանալին զարդատուփում | 1943 | 1972 | ||
21 | The Secret in the Old Attic / Առեղծված՝ հին ձեղնահարկում | 1944 | 1970 | ||
22 | The Clue in the Crumbling Wall / Բանալին՝ մագլցման պատին | 1945 | 1973 | ||
23 | Mystery of the Tolling Bell / Ղողանջող զանգի առեղծվածը | 1946 | |||
24 | The Clue in the Old Album / Բանալին՝ հին ալբոմում | 1947 | 1977 | ||
25 | The Ghost of Blackwood Hall / Փայտաշեն սրահի ուրվականը | 1948 | 1967 | ||
26 | Ջորջ Ուոլեր Կրտսեր | The Clue of the Leaning Chimney / Խոնարհված ծխնելույզը | 1949 | ||
27 | Մարգարեթ Շերֆ | The Secret of the Wooden Lady / Փայտե տիկնոջ գաղտնիքը | 1950 | ||
28 | Ուիլեմինա Ռանքին | The Clue of the Black Keys / Սև բանալիներ | 1951 | 1968 | |
29 | Ալմա Սաս | Mystery at the Ski Jump / Դահուկացատկի առեղծվածը | 1952 | Էնն Շուլթես | |
30 | Միլդրեդ Վիրտ Բենսոն | The Clue of the Velvet Mask / Թավշե դիմակը | 1953 | 1969 | Պրիսցիլա Բեյքեր-Քարր |
31 | Հարիեթ Ադամս | The Ringmaster's Secret / Ոսկերչի գաղտնիքը | 1974 | Ջյուն Դյուն | |
32 | Չարլզ Սթրոնգ | The Scarlet Slipper Mystery / Բոսորագույն հողաթափերի առեղծվածը | 1954 | Էնն Շուլթես | |
33 | Հարիեթ Ադամս | The Witch Tree Symbol / Վհուկածառի խորհրդանշանը | 1955 | 1975 | |
34 | Պատրիսիա Դոլ | The Hidden Window Mystery / Թաքցված պատուհանի առեղծվածը | 1956 | Մերի Ֆիշեր | |
35 | Հարիեթ Ադամս | The Haunted Showboat / Հետապնդվող ցուցանավակը | 1957 |
# | Գրողը | Վերնագիրը | Տարին |
---|---|---|---|
36 | Հարիեթ Ադամս | The Secret of the Golden Pavilion / Ոսկե տաղավարի գաղտնիքը | 1959 |
37 | The Clue in the Old Stagecoach | 1960 | |
38 | The Mystery of the Fire Dragon / Կրակե վիշապի առեղծվածը | 1961 | |
39 | The Clue of the Dancing Puppet / Պարող տիկնիկի առեղծվածը | 1962 | |
40 | The Moonstone Castle Mystery / Լուսնաքարե ամրոցի առեղծվածը | 1963 | |
41 | The Clue of the Whistling Bagpipes / Սուլող պարկապզուկը | 1964 | |
42 | The Phantom of Pine Hill / Եղևնիապատ բլուրը | 1965 | |
43 | The Mystery of the 99 Steps / 99 քայլի առեղծվածը | 1966 | |
44 | The Clue in the Crossword Cipher / Հուշումը՝ խաչբառի ծածկագրում | 1967 | |
45 | The Spider Sapphire Mystery | 1968 | |
46 | The Invisible Intruder / Անտեսանելի ներխուժողը | 1969 | |
47 | The Mysterious Mannequin / Խորհրդավոր մանեկենը | 1970 | |
48 | The Crooked Banister / Ծռված բազրիքը | 1971 | |
49 | The Secret of Mirror Bay / Հայելու ծովածոցի (Միրոր Բեյի) գաղտնիքը | 1972 | |
50 | The Double Jinx Mystery | 1973 | |
51 | Mystery of the Glowing Eye / Շողարձակող աչքի առեղծվածը | 1974 | |
52 | The Secret of the Forgotten City / Մոռացված քաղաքի գաղտնիքը | 1975 | |
53 | The Sky Phantom / Երկնքի ուրվականը | 1976 | |
54 | The Strange Message in the Parchment / Տարօրինակ ուղերձը՝ մագաղաթում | 1977 | |
55 | Mystery of Crocodile Island / Կոկորդիլոսների կղզու առեղծվածը | 1978 | |
56 | The Thirteenth Pearl / Տասներեքերորդ մարգարիտը | 1979 |
# | Գրողը | Վերնագիրը | Տարին |
---|---|---|---|
57 | Հարիեթ Ադամս | The Triple Hoax / Եռակի խաբեություն | 1979 |
58 | The Flying Saucer Mystery / Թռչող ափսեի առեղծվածը | 1980 | |
59 | Նենսի Աքսելրադ | The Secret in the Old Lace / Գաղտնիքը՝ հին ժանյակում | |
60 | The Greek Symbol Mystery / Հունական խորհրդանիշի առեղծվածը | ||
61 | The Swami's Ring / Սվամիի մատանին | 1981 | |
62 | Շարոն Վագներ | The Kachina Doll Mystery / Կաչինա տիկնիկի առեղծվածը | |
63 | Նենսի Աքսելրադ | The Twin Dilemma / Երկվորյակ երկընտրանք | |
64 | Ռիչարդ Բոլարդ | Captive Witness / Գերի վկա | |
65 | Նենսի Աքսելրադ | Mystery of the Winged Lion / Թևավոր առյուծի առեղծվածը | 1982 |
66 | Ջեյմս Դանքան Լոուրենս | Race Against Time / Արշավ՝ ընդդեմ ժամանակի | |
67 | Ռիչարդ Բոլարդ | The Sinister Omen / Չարագուշակ նախանշան | |
68 | Շարոն Վագներ | The Elusive Heiress / Անորսալի ժառանգորդուհին | |
69 | Ջեյմս Դանքան Լոուրենս | Clue of the Ancient Disguise / Հնագույն քողարկման առեղծվածը | |
70 | Շարոն Վագներ | The Broken Anchor / Ջարդված խարիսխը | 1983 |
71 | Ջեյմս Դանքան Լոուրենս | The Silver Cobweb / Արծաթե սարդոստայնը | |
72 | The Haunted Carousel / Հետապնդվող կարուսելը | ||
73 | Enemy Match / Թշնամու խաղ | 1984 | |
74 | The Mysterious Image / Խորհրդավոր պատկերը | ||
75 | Շարոն Վագներ | The Emerald-Eyed Cat Mystery / Զմրուխտաչյա կատվի առեղծվածը | |
76 | The Eskimo's Secret / Էսկիմոյի գաղտնիքը | 1985 | |
77 | Ջեյմս Դանքան Լոուրենս | The Bluebeard Room / Կապտամորուս սենյակը | |
78 | The Phantom of Venice / Վենետիկի ուրվականը |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլայն Քին» հոդվածին։ |