Քլաուս Թոյբեր գերմ.՝ Klaus Täuber | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 17, 1958[1] | ||
Ծննդավայր | Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 1, 2023[2] (65 տարեկան) | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քլաուս Թոյբեր (գերմ.՝ Klaus Täuber, հունվարի 17, 1958[1], Էռլանգեն, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն - հուլիսի 1, 2023[2]), գերմանացի ֆուտբոլիստ[3], խաղացել է որպես հարձակվող[4]։ Նրան «Բռնցքամարտիկ» մականունն են տվել ոչ միայն այն պատճառով, որ ծնվել է Մուհամեդ Ալիի հետ նույն օրը, այլ նաև այն պատճառով, որ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ստացել է ընդամենը մեկ կարմիր քարտ։
Քլաուս Թոյբերը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Նյուրնբերգ» ակումբում։ Իր դեբյուտային մրցաշրջանում 1976/77 թվականներին նա անցկացրել է ընդամենը երեք խաղ, իսկ հաջորդ մրցաշրջանից դարձել է ակումբի հիմնական թիմի խաղացող։ Տեյբերն իր առաջին գոլը խփել է 1977 թվականի սեպտեմբերի 23-ին «VfR 1910 Bürstadt» ակումբի դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում «Նյուրնբերգը» զբաղեցրել է երկրորդ տեղը և իրավունք ստացել հանդես գալ առաջին Բունդեսլիգայում։ Այնուամենայնիվ, 1978/79 մրցաշրջանում «Նյուրնբերգը» զբաղեցրել է միայն 17-րդ տեղը և իջել երկրորդ Բունդեսլիգա։ Մեկ տարի անց թիմը կրկին վերադարձել է առաջին դիվիզիոն։ Թոյբերը «Նյուրնբերգի» կազմում անցկացրել է 79 հանդիպում և դարձել 24 գոլի հեղինակ։
1980 թվականին Թոյբերը տեղափոխվել է «Շտուտգարտ Կիկերս», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան, 99 հանդիպում և խփել 49 գոլ։ 1983 թվականին Թոյբերը տեղափոխվել է «Շալկե 04» և օգնել ակումբին զբաղեցնել երկրորդ տեղը և դուրս գալ առաջին Բունդեսլիգա։ «Շալկե 04»-ի կազմում նա անցկացրել է ևս երեք մրցաշրջան, 125 հանդիպում և խփել 58 գոլ։
1987 թվականին Տեյբերը պայմանագիր է կնքել «Բայեր 04»-ի հետ[5], որտեղ նա հաղթել է 1988 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթը։ «Բայեր 04»-ի կազմում Տեյբերն անցկացրել է երկու մրցաշրջան, 31 հանդիպում և խփել 8 գոլ, որից հետո ավարտել է կարիերան։
Իր ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Թոյբերը որպես մարզիչ աշխատել է «Ռադե» և «Յան Ռեգենսբուրգ» ակումբներում։ 1995-2002 թվականներին նա մարզել է «Շալկե 04» պատանեկան (U-23), 2005/06 մրցաշրջանում՝ «Էսեն Շվարց-Վայս», 2007-2010 թվականներին՝ «Հյուլս» ակումբները։
Քլաուս Թոյբերը մահացել է 2023 թվականի հուլիսի 1-ին, 65 տարեկանում[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլաուս Թոյբեր» հոդվածին։ |
|