Քլիֆորդ Իրվինգ

Քլիֆորդ Իրվինգ
Ծնվել էնոյեմբերի 5, 1930(1930-11-05)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էդեկտեմբերի 19, 2017(2017-12-19)[5] (87 տարեկան)
Վախճանի վայրՍարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան, կենսագիր և լրագրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոռնելի համալսարան և Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց
Ամուսինանհայտ, անհայտ, անհայտ, անհայտ, անհայտ և անհայտ
Կայքcliffordirving.com

Քլիֆորդ Իրվինգ (անգլ.՝ Clifford Irving, նոյեմբերի 5, 1930(1930-11-05)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 19, 2017(2017-12-19)[5], Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի գրող և լրագրող, ով 1971 թվականին կեղծել է միլիոնատեր Հովարդ Հյուզի կենսագրությունը։ Խարդախության համար նա դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի նկարչի որդին, ով մշակել է Collier’s ամսագրի շապիկները։ Նա իր առաջին վեպը հրատարակել է 1956 թվականին։ 1960-ականներին ապրել է Իբիցայում, ունեցել է կնամոլի համբավ, չորս անգամ ամուսնացել է։ Արվեստի գործերի հայտնի կեղծարար Էլմիր դե Հորիի հետ ծանոթանալուց հետո, ով Իբիցիայում ճգնավորի կյանք էր վարում, McGraw-Hill հրատարակչությունում հրապարակել է նրա հետ զրույցների գիրքը՝ «Կեղծագիր» (1969)[7]։

Այն բանից հետո, երբ «Կեղծագիրը» հայտնվել է բեսթսելլերների ցանկում հարգարժան հրատարակչությունը Իրվինգի հետ պայմանագիր է կնքել 765,000 ԱՄՆ դոլարի՝ նախատեսելով մեկ այլ հայտնի ճգնավորի՝ միլիոնատեր Հովարդ Հյուզի ինքնակենսագրության հրատարակումը[8]։ Գրքի ամբողջ բովանդակությունը, ներառյալ նամակագրությունը միլիոնատիրոջ հետ և հարցազրույցների հավաքածուն, կեղծվել են Իրվինգի և նրա գործակալի կողմից:Նրանք հույս ունեին, որ Հյուզն այնքան է կորցրել արդիականության նկատմամբ հետաքրքրությունը, որ ուշադրություն չի դարձնի հրապարակմանը[9]։

1972 թվականի սկզբին ծեր Հյուզը անսպասելիորեն լրագրողների հետ աուդիո-կոնֆերանս է կազմակերպել, որի ընթացքում նա հայտարարել է, որ Հովարդ Հյուզի ինքնակենսագրության ամբողջ բովանդակությունը կեղծ է սկզբից մինչև վերջ։ Իրվինգը կասկածի տակ է դրել ձայնագրության ընթացքում լսված ձայնի պատկանելիությունը Հյուզին և փորձել է թաքնվել Շվեյցարիայում, սակայն ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Նա ընդհանուր առմամբ 17 ամիս անցկացրել է ճաղերի հետևում, իսկ հետո պատմել է «Խաբեություն» գրքի սկանդալի մասին (The Hoax, 1981)[10]:

Կինոթատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ֆ-ն որպես կեղծագիր» (1974), Օրսոն Ուելսի վերջին ֆիլմը, ի թիվս այլ բաների, պարունակում է Իրվինգի արկածների մասին պատմությունը։
  • «Խաբեություն» (2007), 1981 թվականի գրքի ազատ էկրանավորում, Քլիֆորդ Իրվինգի դերում` Ռիչարդ Գիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #115816712 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Clifford Irving, Author of a Notorious Literary Hoax, Dies at 87
  6. Kaufman, Michael T. (1974 թ․ փետրվարի 15). «Irving Is Freed on Parole Here; Says He Owes 'About a Million'». The New York Times.
  7. Con Men: Fascinating Profiles of Swindlers and Rogues from the Files of the ... – 60 Minutes. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին – via Books.google.com.
  8. Lambiek comic shop and studio in Amsterdam, The Netherlands. «Lambiek Comiclopedia: Jay Irving». Lambiek.net. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  9. «The Fabulous Hoax of Clifford Irving». Time. 1972 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  10. Irving, Clifford (1960). The Valley. McGraw-Hill.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]