Քնարածառ չինական | |
Քնարածառ չինական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Magnoliales |
Ընտանիք | Մագնոլիազգիներ (Magnoliaceae) |
Ենթաընտանիք | Liriodendroidae |
Ցեղ | Liriodendron |
Տեսակ | Քնարածառ չինական (L. chinense) |
Միջազգային անվանում | |
Liriodendron chinense | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Քնարածառ չինական (լատին․՝ Liriodendron chinense), մագնոլիազգիների ընտանիքի, քնարածառ ցեղի բույս։
Ծառ է 15-17 մ բարձրությամբ, վրանաձև սաղարթով։ Ունի 4 բլթականի տերևներ, որոնք ավելի սրածայր են։ Ծաղկապատի ներքին մասերը նարնջագույն բծեր չունեն։ Մշակվում է Երևանի բուսաբանական այգում 1958 թվականից։ Անցած տարիների խիստ ձմռան ընթացքում մշտապես ցրտահարվել է մինչև գետնի մակերեսը և հետագայում կրկին աճել բնային մացառներով։ Չնայած դրան, ամեն տարի առատորեն ծաղկում է, սակայն պտուղներում սերմեր չեն կազմավորվում։ Ընթացիկ աճը հասնում է 1-1,5 մետրի։ Համեմատաբար լավ վիճակում է գտնվում Իջևանի դենդրարիում։ Հեռանկարային տեսակ չէ։
Բնական պայմաններում հանդիպում է կենտրոնական Չինաստանում։ Մշակվում է Երևանի բուսաբանական այգում 1958 թվականից[1]։