Քաղաք | ||
---|---|---|
Քսիլոկաստրոն | ||
υλόκαστρο | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Պելոպոնես | |
Համայնք | Xylokastro-Evrostina Municipality? և Commune of Xylokastro? | |
ԲԾՄ | 12մ մ | |
Բնակչություն | 5500 մարդ (2011) | |
Հեռախոսային կոդ | 27430 | |
Փոստային դասիչ | 20400 | |
Պաշտոնական կայք | xylokastro-evrostini.gov.gr | |
| ||
Քսիլոկաստրոն[1][2][3] (հուն․՝ Ξυλόκαστρον[4] ή Ξυλόκαστρο) փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 12մ բարձրության վրա[5], Պելոպոնես թերակղզու հյուսիսարևելյան մասում, Կորինֆյան ծովածոցի ափին, Աթենքից 97 կմ արևմուտք, Պատրից 81 կմ հարավ-արևելք և Կորինֆից 30կմ հյուսիս-արևմուտք։ Համայնքի վարչական կենտրոնը(դիմա) Քսիլոկաստրոն-Էվրոստինան Կորինֆի ծայրամասային միավոր է՝ Պելոպոնեսի ծայրամասում։ 2011 թվականի վիճակագրական տվյալներով բնակչության թիվը հասնում է 5500 մարդու[4]։
Առողջարանային քաղաք, որը հռչակվել է իր յուրահատուկ սոճիների մնացուկային զանգվածով,որը ձգվում է լողափի երկայնքով մի քանի կիլոմետր[6]։ Քաղաքում կան առողջարանային և սպորտային կենտրոններ։
Քաղաքի միջով է անցնում ազգային 8-րդ ճանապարհը՝ Պատրի — Աթենք, իսկ ավելի հարավ անցնում է ավտոմայրուղի 8-ը,որը եվրոպական երթուղի E65-ի մի մասն է կազմում։
Ներկայիս Պելինի գյուղի(հուն․՝ ΞΑρχαία Πελλήνη) տեղում է գտնվել Արիստոնավտեր (Արգոնավտեր հին հունարեն՝ Ἀριστοναῦται) քաղաքի հին նավամատույցը (հուն․՝ ΞΑρχαία Πελλήνη)[7][8]։ Պավսանիի(երկրաբան) համաձայն անվանումն ստացել է, քանի որ այստեղ են կանգ առել ավգոնավորդները[9]։
Քաղաքի անվանումը ծագել է (հուն․՝ ξύλινα κάστρο) բառակապակցությունից, որը նշանակում է «փայտե ամրոց»։ Վենետիկյան շրջանում Քսիլոկաստրոնում եղել է փայտե զորանոց։ Կայազորը հսկել է Կորինֆյան ծովածոցը և նավահանգիստը։ Պալինի և Զեմենո(հուն․՝ ΞΖεμενό Αράχοβας Βοιωτίας) ամրոցների և ծովածոցի մյուս կողմի միջև եղել է տեսողական կապ, ինչն էլ թույլ է տվել ծխային ազդանշաններ փոխանցել[10]։
18-րդ դարում Քսիլոկաստրոնում կային շրջանում չամիչի առաքման պահեստներ։ Ծովային ճանապարհով չամիչը հասցնում էին Պատրի։ 19-րդ դարում չամիչը Քսիլոկաստրոյից տարվում էր Մեծ Բրիտանիա[10]։
20-րդ դարում Քսենոկաստրոն դառնում է հանրահայտ հանգստի վայր արտասահմանյան զբոսաշրջիկների համար։ Այստեղ բանաստեղծ Անգելոս Սիկելիանոսն ու Եվա Պալմերը կառուցում են քաղաքամերձ տուն, ուր հյուրընկալվում էին նրանց ընկերները՝ Նիկոս Կազանձակիսը, Դմիտրիս Միտրոպոլուսը, Մանոլիս Կալոմիրիսը, Այսեդորա Դունկանը, Կատինա Պակսինոն, Ալեկսիս Մինոտիսը, Մարիկա Կոտոպուլին, և ուրիշներ։
Այստեղ սիրում էր լինել նաև բանաստեղծ Կոստաս Կարիոտակիսը։ 1912 թվականին ստեղծվել է Քսիլոկաստրոնի միությունը։ 1919 թվականին առողջարանը զբոսաշրջիկների համար ստանում է պաշտոնական կարգավիճակ[10]։ Քաղաքը 1923 թվականի փոքրասիական աղետից և հույն-թուրքական բնակչության փոխանակումից հետո բնակեցվել է Իզմիթից եկած գաղթականներով։
1970-ական թվականներին քաղաքն ինտենսիվորեն սկսում է կառուցապատվել բարձրահարկ շենքերով[10]։
Քսիլոկաստրոնի համայնքային միության մեջ է մտնում Մերտիկեիկա գյուղը։ 2011 թվականի վիճակագրությամբ բնակչությունը կազմել է 5715 մարդ[4]։ Մակերեսը 12,695կմ² է[5]։
Բնակավայրեր | Բնակչություն (2011)[4], մարդ |
---|---|
Քսիլոկաստրոն | 5500 |
Մարտիկեիկա | 215 |
Տարեթիվ | Բնակչություն, մարդ |
---|---|
1700 | 65 |
1981 | 5188 |
1991 | 5633[11] |
2001 | 5173[11] |
2011 | ընդամենը 5500[4] |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսիլոկաստրոն» հոդվածին։ |
|