Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 20, 1988[1][2] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Գյոնգի, Հարավային Կորեա | ||
Քաշ | 79 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Օ Պան Սոկ (կորեերեն՝ 오반석; մայիսի 20, 1988[1][2], Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի ֆուտբոլիստ, «Չեջու Յունայթեդ» ակումբի պաշտպան։
Ծնվել է 1988 թվականի մայիսի 20-ին Քվաչոն քաղաքում։ Ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է Կոնկուկի համալսարանի ֆուտբոլային թիմում, որից հետո 2011-ին հայտնվել է «Ջեջու Յունայթեդ» ակումբում, որի գույները պաշտպանում է նաև այսօր։ 2015-ի մրցաշրջանից առաջ ընտրվել է «Ջեջու Յունայթեդ»-ի նոր ավագ, իսկ 2017-ին հայտնվել է Կեյ-լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։
2018 թվականի մայիսի 28-ին պաշտոնական խաղերում նորամուտը նշել Է Հարավային Կորեայի ազգային հավաքականի կազմում՝ Հոնդուրասի դեմ ընկերական խաղում (2:0)։
Հավաքականի կազմում մասնակցել է Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի Աշխարհի առաջնությանը[3]։
Օ Պան Սոկի խաղերն ու գոլերը Հարավային Կորեայի ազգային հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցույթ |
1 | 2018 թվականի մայիսի 28 | Տեգու, Հարավային Կորեա | ![]() |
2:0 | - | ընկերական խաղ |
2 | 2018 թվականի հունիսի 1 | Ջեջու, Հարավային Կորեա | ![]() |
1:3 | - | ընկերական խաղ |
|