Օգատա Կենձան ճապ.՝ 尾形乾山 | |
---|---|
Ծնվել է | 1663[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիոտո, Ճապոնիա[4] |
Վախճանվել է | 1743[1][2][3][…] |
Մահվան վայր | Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | խեցեգործ, նկարիչ և potter |
Ogata Kenzan Վիքիպահեստում |
Օգատա Կենձան (ճապ.՝ 尾形 乾山, 1663[1][2][3][…], Կիոտո, Ճապոնիա[4] - 1743[1][2][3][…], Տոկիո, Ճապոնիա, ծննդյան անունը` Օգատա Սինսեյ (ճապ.՝ 尾形 深省), Էդո ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչ և կերամիստ։
Նկարիչ Օգատա Կորինի եղբայրը։
Օգատա Կենձան ունեցել է մի քանի կեղծանուններ` Սիսուի, Կենձան, Տոին, Սյոկոսայ, Սյուսեյդո, և Սինսյո[5]։
Օգատա Կենձան ծնվել է Կիոտոյում, հարուստ վաճառականի ընտանիքում[6]։ Նրա ավագ եղբայրը նկարիչ Օգատա Կորինն էր (1658-1716), ով եղել է Ռիմպա գեղարվեստի դպրոցի վարպետներից մեկը։ Ընտանիքը գտնվել է Տոկուգավա Հիդետադայի Աձայի Գոյի և նրա դստեր Տոկուգավա Մասակոյի հովանու ներքո, ով եղել է կայսր Գո-Միձունոոյի երկրորդ կինը[6]։ Ընտանիքի մի քանի սերունդներ եղել են արվեստի միջավայրում և բարեկամական կապեր են ունեցել հանրաճանաչ նկարիչների ընտանիքների և կերամիստներ Հոնամիի և Ռակուի հետ[6]։
27 տարեկանում Օգատա Կենձան կերամիկա է սովորել վարպետ Նինսեյաի մոտ և հետագայում իր արվեստանոցն է բացել Նարուտակիում[5][7]։ Հենց այդ ժամանակ էլ, ի պատիվ Կիոտոյի հյուսիս արևմուտքում գտնվող տեղանվան, նա վերցրեց Կենձան կեղծանունը[6]։ Ֆինանսական դժվարությունների պատճառով 1712 թվականին նա տեղափոխվեց Նիձյո, որտեղ էլհովանավորություն ստացավ ազնվականության ներկայացուցչի կողմից։ 1731 թվականին նա արվեստանոցը թողեց իր որդեգրած տղային Ինատիին, որը հաջողությամբ շարունակեց հոր աշխատանքը և տեղափոխվեց Էդո քաղաք, որտեղ էլ անցկացրեց կյանքի մնացած մասը[6][7]։
Օգատա Կենձան աշխատում էր կերամիկայի հետ ռակու, տոկու և ձիկի տեխնոլոգիայով (ճենապակի)[5]։ Ավելի քան 40 տարվա աշխատանքի ընթացքում նա ստեղծեց իր սեփական ոճը կերամիկայում։
Որպես նկարներ նրա աշխատանքներում ի հայտ են եկել դեկորատիվ խոտաբույսերը, ծաղիկները և թռչունները, պատկերներ բանաստեղծություններից, հիմնականում Չինաստանի և Ճապոնիայի գեղանկարչության մոտիվներով[5][7]։ Նարուտակիում իր ստեղծագործական ճանապարհի սկզբում, նա հաճախակի ստեղծել է քառակուսի ափսեներ, որոնք իրենց ձևաչափով և հարթությամբ հիշեցնում էին բնանկարիչների կողմից ստեղծված թղթագլաններ, ինչպես նաև կափարիչով արկղեր, որոնք նկարազարդված էին ինչպես դրսից, այնպես էլ ներսից[6]։ Օգատա Կենձան կերամիկական արտադրանքը չի զարդարել նկարներով, բայց նկարները պատրաստվել են կերամիկայի տեսքով, ինչը տրամագծորեն շրջում է կերամիստի մտածողության ձևը և կերամիկայի արտադրության հայացքները[6]։ Կենձանի միագույն հաճախ գեղագրորեն կամ բանաստեղծական տողերով կերամիկական արտադրանքը հիշեցնում է չինական գոհուա գեղանկարչությունը[6][7]։
Նարուտակիից դուրս գալուց հետո 1712 թվականից Օգատա Կենձան սկսեց ավելի շատ սննդի համար նախատեսված կերամիկա պատրաստել, մասնավորապես կայսեկիի և թեյի արարողությունների համար[6]։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ կերամիկան դադարել էր միայն արվեստի ստեղծագործություն լինել, այն դարձել էր մասսայական արտադրության արտադրանք և անհրաժեշտ էր արտադրել այն, ինչը պահանջարկ ուներ[6]։ Այսպիսի պայմաններում նա պարզեցրել էր արտադրանքի ձևավորումը և ավելացրել արտադրվող քանակը[7]։ Այդ ժամանակահատվածում Կենձանի կերամիկան առանձնանում էր սպասքի նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցմամբ և վառ նկարներով։ Այդ ժամանակ կերամիկական արտադրանքի վրա պատկերներ ստեղծելիս նա հաճախ համագործակցում էր իր ավագ եղբոր Օգատա Կորինի հետ[6]։
Կերամիկայի հետ մեկտեղ Օգատա Կենձան զբաղվում էր նաև գեղանկարչությամբ։ Գեղանկարչական աշխատանքների մեծ մասը նա ստեղծել է իր կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգատա Կենձան» հոդվածին։ |
|