Օզան Չոլաքօղլու | |
---|---|
Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Ozan Çolakoğlu |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1972 (52 տարեկան) կամ ապրիլի 1, 1972 (52 տարեկան) Ադանա, Թուրքիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | HITT Production? |
Կրթություն | Kadıköy Anadolu Lisesi? |
Ամուսին | Gülşen? |
Կայք | ozancolakoglu.com |
Օզան Չոլաքօղլու (թուրքերեն՝ Ozan Çolakoğlu, սեպտեմբերի 18, 1972 կամ ապրիլի 1, 1972, Ադանա, Թուրքիա), թուրք կոմպոզիտոր, երգերի հեղինակ[1] և երաժշտական պրոդյուսեր։ Առավել հայտնի է դարձել որպես Թարքանի պրոդյուսեր և երգերի հեղինակ։
Օզան Չոլաքօղլուն ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 18-ին Ադանայում[2]։ Ավարտել է Բերքլիի երաժշտական քոլեջը (անգլ.՝ Berklee College of Music)[3]:
Նրա կարիերան սկսվել է 1991 թվականին, երբ հանդիպես Թարքանի հետ։ Օզանը վերջինիս համար սկսեց երգեր գրել։
Եվրատեսիլ 2003 երգի մրցույթի ժամանակ հաղթողի՝ Սերթաբ Էրեների «Every Way That I Can» երգի համապրոդյուսերն էր և վերադաշնակողը[4]։ Ավելի ուշ՝ Եվրատեսիլ 2009 երգի մրցույթին վերադաշնակել է Հադիսեի «Düm Tek Tek» երգը[5]։
Որպես կոմպոզիտոր հանդես է եկել թուրքական մի շարք ֆիլմերում՝ «Տիեզերական տարր։ Դրվագ X», «Քննություն», «Սերը սիրում է պատահականություն»[6]։
|