Օզի լեգենդը։ Դորոթին վերադառնում է անգլ.՝ Dorothy of Oz | |
---|---|
Տեսակ | ստերեոկինո և կինոնկար |
Ժանր | երաժշտական ֆիլմ[1], ֆենթեզի ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմնված է | Dorothy of Oz? |
Ռեժիսոր | Daniel St. Pierre?[2] |
Հնչյունավորում | Լիա Միշել, Դեն Էյքրոյդ, Ջեյմս Բելուշի, Քելսի Գրամեր, Մարտին Շորթ, Պատրիկ Ստյուարտ և Թոմաս Քեննի |
Երաժշտություն | Թոբի Չու |
Երկիր | ԱՄՆ և Հնդկաստան |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Prana Studios? |
Դիստրիբյուտոր | Clarius Entertainment?, ProVideo[3][4] և Նեթֆլիքս |
Տևողություն | 88 րոպե |
Թվական | 2013 և մայիսի 8, 2014[3][4] |
Բյուջե | 70 000 000 $ |
Շահույթ | 18 987 154 $ |
dorothyofoz.com(անգլ.) |
Օզի լեգենդը․ Դորոթին վերադառնում է (անգլ.՝ Legends of Oz: Dorothy’s Return, սկզբնական անվանումը՝ Dorothy of Oz), Դեն Սեն Պյերի և Ուիլ Ֆիննի կողմից ստեղծված համակարգչային մուլտֆիլ՝ Ռոջեռ Ս․ Բաումի համանուն ֆիլմի էկրանավորումը։ Արտադրվում է անգլ.՝ Summertime Entertainment ընկերության ընտանեկան զվարճալի բաժնում[5]։
Քիչ ժամանակ էր անցել Դորոթիի և Տոտոշկիի ճանապարհորդությունից Օզ երկրում, սակայն նրա ընկերներին՝ Երկաթե փայտահատին, Խրտվիլակին և Խիզախ Առյուծին անհրաժեշտ է օգնություն։ Ժամանակը Օզի աշխարհում ավելի արագ է անցնում, քան Կանզասում, և Դորոթին տեսնում է, որ Ծաղրածուն՝ Արևմուտքի չար կախարդի եղբայրը, գրավում է Օզի շրջանները, դրանց կառավարիչներին պատանդ է պահում, և գրաված տարածքները ծածկում է մթությամբ։ Նույնիսկ Գլինդան չգիտի, թե ինչ անի Ծաղրածուի հետ, իսկ Դորոթին փրկության վերջին հույսն է։
Երբ աղջիկը ժամանում Օզի աշխարհ, նա պլանավորում է մեկնել Զմրուխտե քաղաք, որպեսզի հանդիպի իր ընկերների հետ և նրանց հետ միասին կանգնեցնի չար կախարդին։ Սակայն չար Ծաղրածուն նրա ճանապարհին արգելքներ է ստեղծում, այդ իսկ պատճառով նրան օգնում են Բուն, Մարշալլա Մելլոուն, Ճենապակե արքայադուստրը և քարշակ Տագը․․․․
Սկզբում մուլտֆիլմը պլանավորում էին հեռարձակել 2010 թվականին, բայց անհայտ պատճառներով մուլտֆիլմի հեռարձակումը հետաձգվեց մինչև 2011 թվականը, հետո՝ 2012, այնուհետև՝ 2013, և վերջապես՝ 2014 թվականը։
|