Օթար Կորղալիձե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Օթար Կորղալիձե (վրաց.՝ ოთარ კორღალიძე, սեպտեմբերի 2, 1960, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), նախկին խորհրդային վրացի ֆուտբոլիստ։
Ֆուտբոլ սկսել է խաղալ Թբիլիսիի 35-րդ դպրոցում (1970)։
Հանդես է եկել վրացական «Գուրիա», «Դինամո», «Լոկոմոտիվ» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբներում։
1993 թվականի նոյեմբերին ընդամենը 2 խաղ է անցկացրել զալցբուրգյան «Աուստրիա» ակումբում[2], սակայն չի գրավել մարզիչների ուշադրությունը և շուտով հեռացել է թիմից։ 1993-1994 մրցաշրջանը գրեթե ամբողջությամբ անցկացրել է «Վիներ Սպորտ Քլաբ»-ում։ 1990-ականներին նաև հանդես է եկել ադրբեջանական «Նեֆթչի» և էստոնական «Ֆլորա» ակումբներում։
1999 թվականին աշխատել է որպես մարզչի օգնական վրացական Դինամո ակումբում (եղել է Մուրթազ Խուրցալավայի օգնականը)։
1998-1999 մրցաշրջանում եղել է վրացական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը։ 1999-2000 մրցաշրջանում մարզել է թբիլիսյան «Թբիլիսի» ակումբը, սակայն 1999 թվականի օգոստոսին հեռանում է «Թբիլիսի» ՖԱ-ից և դառնում է վրացական Դինամոյի գլխավոր մարզիչ[3]։
2000 թվականին մեկնել է Էստոնիա։ 1 խաղ է անցկացրել, որպես «Կուրեսարե» ՖԱ-ի գլխավոր մարզիչ։
Նաև մարզել է Էստոնիայի երիտասարդական հավաքականը և «Ֆլորա» ՖԱ-ն[4]։
|