Օլգա Բելլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Նոր Անգլիայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դաշնակահարուհի և կոմպոզիտոր |
Կայք | bellinspace.com |
![]() |
Օլգա Բելլ (ծննդյամբ Օլգա Բալաշովա, հոկտեմբերի 3, 1983[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ամերիկացի երաժիշտ (դաշնակահար), կոմպոզիտոր և երգերի հեղինակ։ Dirty Projectors խմբի նախկին անդամ[3]։
Ծնվել է Մոսկվայում։ Յոթ տարեկանում մոր հետ միասին գաղթել է Անքորիջ, Ալյասկա։
Ալյասկայում դաշնամուր նվագել է սովորել ռուս դաշնակահար Սվետլանա Վելիչնոյի մոտ[4]։ 2005 թվականին ավարտել է Նոր Անգլիայի կոնսերվատորիան (Բոստոն), որից հետո մեկնել է Նյու Յորք և սկսել է իր ուժերը փորձել հանրամատչելի երաժշտությունում (այդ թվում էլեկտրոնային)։ Միաժամանակ հինգ տարվա ընթացքում գումար է աշխատել դաշնամուրի դասեր տալով և նվագակցելով թատրոնում[5]։
2007 թվականին իր հավաքած խումբը թողարկել է Bell ալբոմը։ 2011 թվականին Գուննար Օլսենի (անգլ.՝ Gunnar Olsen) և Ջեյսոն Նեյզերի (անգլ.՝ Jason Nazary) հետ թողարկել է Diamonite էլեկտրո֊փոփ ալբոմը[6]։ Ոչ երկար ժամանակ Chairlift փոփ֊ռոք խմբի անդամ է եղել, հետո մտել է Dirty Projectors֊ի կազմի մեջ՝ որպես ստեղնահար և վոկալիստ[3][7]։ Նաև համագործակցել է մուլտիինստրումետալիստ Թոմ Վեկի հետ (Nothankyou դուետ)։
2014 թվականին թողարկել է Կրայ էթնո ալբոմը, ըստ Օլգայի խոսքի, «իրապես ակադեմիական ստեղծագործություն՝ 12 հոգանոց անսամբլի համար (չնայած նրանց մեջ կային և՛ թմբկահար, և՛ բասիստ, և՛ կիթառահար)»[4]։ Ալբոմի յուրաքանչյուր ստեղծագործություն նվիրված է այդ ժամանակ գոյություն ունեցող Ռուսաստանի Դաշնության մի մասին։ Ստեծագործության ստեղծմանը նախորդել է լուրջ նախապատրաստական աշխատանքներ. «Ես կարդացել եմ բոլորը, որը կարողացել եմ, իմ մայրը, ով դեռ Մոսկվայում ունեցել է իր ռադիոհաղորդումը երաժշտության վերաբերյալ, պատմել է ինձ կազակների մասին, իրենց երգեցողության մասին, գումարած իր ընկերներից մեկը ուղարել է ինձ ամբողջ դաշտային գրառումների թղթապանակը։ Եվ այդպես շարունակ ես փնտրել եմ բոլորը, ներառյալ մինչև բնության ինչ-որ ձայներ. հւշում եմ Ծովամերձ երկրի մասին մի տեսանյութ էի դիտում, որը ձայնագրել է գրանցիչը, թե ինչպես էին անտառում վազում վագրերը։ Իսկ մյուսը պարզապես մի ծովափնյա փոքրիկ թռչունի երգ է ձայնագրել, և ես ներդրել եմ իր մասը երգի մեջ, այն հնչում էր գրեթե ինչպես կիթառ»[4]։ Մի քանի ստեղծագործությունների տեքստեր ինքնին ներկայացնում են ֆոլկլորային ստեղծագործություն, մնացածը՝ հեղինկային (նրանց վրա աշխատելիս Օլգային օգնել է մայրը՝ Մարինան)[8]։
Ալբոմը քննադատների կողմից դրական կարծիքի է արժանացել[9][10]՝ մասնավորապես «Վոլնա»-յի գրախոսի կողմից, ով նշում է ալբոմի ոճաբանական էկլեկտիկականությունը («հիշում է ոչ միայն Բելդին, երևում է, որ Օլգա Բելլին շատ է օգնել Dirty Projectors֊ի և Chairlift֊ի հետ աշխատանքի փորձը, սակայն այստեղ երևում է IDM֊ի հանդեպ սերը, և մինիմալիստ կոմպոզիտորները»), եզրակացրել է, որ «բավականին հեգնական կերպով է ստացվել այս տարվա լավագույն ռուսալեզու սկավառակներից մեկը»[11]
2016 թվականին թողարկել է երրորդ ստուդիական ալբոմը՝ Tempo ալբոմը[12][13], վերադառնալով էլեկտրոնային երաժշտությանը։ «Երրորդ մենակատար սկավառակում Բելլը գնում է գլիտչ և տեխնո, ցանկացած այլ դեպքում նման փոփոխությունները տարակուսանք կառաջացնեն, բայց Tempo֊ի էմոցիաները Օլգան հրաշալի պատմել է ալբոմի շապիկի միջոցով, որի վրա դերասանուհին դավադրությամբ ժպտում է և դրանով վարպետորեն բուռն ոգևորությամբ սպանում է[14]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Բելլ» հոդվածին։ |
|