Օյար Վացիետիս

Օյար Վացիետիս
լատիշ․՝ Ojārs Vācietis
Ծնվել էնոյեմբերի 13, 1933(1933-11-13)[1][2][3][…]
ԾննդավայրTrapene Parish, Լատվիա
Վախճանվել էնոյեմբերի 28, 1983(1983-11-28)[2][3][4] (50 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր, գրող և թարգմանիչ
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
ԿրթությունԼատվիայի համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակ
ԱմուսինLudmila Azarova?
 Ojārs Vācietis Վիքիպահեստում

Օյար Վացիետիս (լատիշ․՝ Ojārs Vācietis, նոյեմբերի 13, 1933(1933-11-13)[1][2][3][…], Trapene Parish, Լատվիա - նոյեմբերի 28, 1983(1983-11-28)[2][3][4], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի բանաստեղծ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1977)։ Գրող, թարգմանիչ Լյուդմիլա Ազարովայի (1935-2012) ամուսինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյար Վացիետիսը ծնվել է 1933 թվականին ծառայող Օտո Վացիետիսի ընտանիքում։ Սովորել է Տրապենեի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Գաույիենայում։ 1949 թվականին՝ դեռևս դպրոցական տարիներին տպագրվել է նրա առաջին բանաստեղծական ծողովածուն («Տրակտորիստ»)։ 1952-1957 թվականներին սովորել է Լատվիայի համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ 1958 թվականից աշխատել է տարբեր թերթերում և ամսագրերում (Literatūra un Māksla, Liesma, Draugs), Ռիգայի կինոստուդիայում։ 1960-ական թվականներին իր բանաստեղծություններում նա հարցականի տակ է դրել խորհրդային շատ դոգմաներ, և 1960-1966 թվականներին նրան արգելել են հրապարակել գրքեր։ Այդ ժամանակաշրջանի նրա շատ գործեր առաջին անգամ տպագրվել են Երգող հեղափոխությունից հետո։

Բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնք թարգմանաբար հրատարակվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, անգլերեն, բուլղարերեն, լեհերեն, գերմաներեն։ 1956 թվականին լույս է տեսել նրա «Երկար ճամփաների քամին» (լատիշերեն՝ Tālu ceļu vējš) ժողովածուն, որին հաջորդել են 17 բանաստեղծական ժողովածուներ, այդ թվում 6 մանկական ժողովածու։ 1959 թվականին լույս է տեսել Վացիետիսի «Այն օրերի աչքերով» վիպակը՝ տասնվեցամյա լատիշ դպրոցականի օրագիրը։ «Շնչառություն» (Elpa, 1966) ժողովածուի համար արժանացել է ԼԽՍՀ պետական մրցանակի (1967)։ Ռուսերենից թարգմանել է «Վարպետն ու Մարգարիտան» վեպը։ ՍՄԿԿ անդամ 1966 թվականից[5][6]։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լատվիայի ԽՍՀ պետական մրցանակ, 1967
  • Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող, 1977

Մահացել է 1983 թվականի նոյեմբերի 28, Ռիգայում։ Թաղված է Ցարնիկավա գերեզմանատանը։

  • Ռիգայում գործում է Օյար Վացիետիսի անվան թանգարան համանուն փողոցում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Вациетис Ояр Оттович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
  6. Ojārs Vācietis
  7. Мемориальный музей Ояра Вациетиса Արխիվացված 2018-11-13 Wayback Machine(լատիշերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օյար Վացիետիս» հոդվածին։