Օննի Օկկոնեն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1886[1][2][3] |
Ծննդավայր | Korpiselkä, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 18, 1962[1][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Գերեզման | Հիետանիեմի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | գրող, արվեստի քննադատ, նկարիչ և արվեստագետ |
Աշխատավայր | Հելսինկիի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Onni Okkonen Վիքիպահեստում |
Օննի Օկկոնեն (օգոստոսի 20, 1886[1][2][3], Korpiselkä, Վիբորգի նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - մայիսի 18, 1962[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆին արվեստագետ, արվեստի պատմաբան, արվեսագիտության դոկտոր, ակադեմիկոս, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր։
Ծնվել է Հյուսիսային լադոգայում։ 1914 թվականին արվեստագիտության ոլորտում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1927 թվականին նշանակվել է Հելսինկիի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր և այս պաշտոնում մնացել է մինչև 1945 թվականը։
1956 թվականին Օննի Օկկոնենը ճամփորդել է Չինաստան, որտեղ հավաքել է Չինաստանի պատմության տարբեր դարաշրջանների տպավորիչ հավաքածու։
Օննի Օկկոնենի հետազոտությունների հիմնական ուղղությունն էր Ֆինլանդիայի արվեստը և իտալական վերածննդի դարաշրջանի կերպարվեստը։
Օննի Օկկոնենը 1923-30-ականների ֆիննական մշակույթի և արվեստի ամենանշանավոր դեմքերից է։ Նա մի շարք հայտնի գիտական գրքեր է գրել համաշխարհային մշակույթի և արվեստի մասին։ Օննի Օկկոնենը մեծապես նպաստել է, որ անկախ Ֆինլանդիան կարողանա գտնել իր տեղը համաեվրոպական մշակութային տարածքում[5]։
Նրա հիմնական գործերից են Ֆիննական արվեստի պատմության ուսումնասիրություն «Suomen taiteen historia» (1945) աշխատությունը, որն անգլերենով թարգմանվել է 1946 թվականին, ինչպես նաև Վյայնյո Աալտոնենի, Յուհո Ռիսսանենի և Ակսելի Գալլեն-Կալլելայի մասին մենագրությունները։
Օննի Օկկոնեն արվեստին վերաբերվող թեմաների շրջանակում ակտիվ համագործակցել է Uusi Suomi թերթի հետ։
1962 և 1974 թվականններին նախկին արվեստի պրոֆեսոր Օննի Օկկոնեն Յոենսուու քաղաքի գեղարվեստի թանգարանին նվիրեց իր հարուստ արվեստի հավաքածուն։
Օննի Օկկոնեն եղել է նաև ֆանտաստիկ ոճի գրող և նկարիչ
1937-ից 1942 թվականներին ղեկավարել է Կալեվալայի հասարակության աշխատանքները[6]։ 1948-1956 թվականներին եղել է Ֆինլանդիայի ակադեմիայի անդամ։
Թաղված է Հելսինկիի Հիետանիեմիի գերեզմանոցում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օննի Օկկոնեն» հոդվածին։ |
|