Բնակավայր | ||
---|---|---|
Օնրյուսրիֆիր | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Overstrand Local Municipality? | |
Մակերես | 10,83 կմ² | |
ԲԾՄ | 26 մետր | |
Բնակչություն | 5151 մարդ (2011) | |
Հեռախոսային կոդ | 028 | |
Փոստային դասիչ | 7201[1][2] և 7201[1][2] | |
| ||
Օնրյուսրիֆիր (աֆրիկաանս՝ և անգլ.՝ Onrusrivier), ոչ մեծ քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Օֆերբերխ շրջանի և Օֆերստրանդ տեղական մունիցիպալիտետի կազմում։
Քաղաքը գտնվում է նահանգի հարավային մասում՝ Ատլանտյան օվկիանոսի Օնրյուսրիֆիրմոնդ ծովածոցի ափին, Օնրյուս գետի գետաբերանի մոտ, Քեյփթաունից հարավ-արևելք, նահանգի վարչական կենտրոնից մոտ 57 կմ հեռավորության վրա։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 26 մետր է[3]։
Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը 506 մմ է։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 16,5 °C-ից (հուլիսին) մինչև 25,7 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանը այդ ամսվա ընթացքում լինում է 7 °C[4]։
2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Օնրյուսրիֆիրի բնակչությունը կազմել է 5151 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 45,45 %, կանայք՝ համապատասխանաբար 54,55 %։ Ռասայական առումով սպիտակամորթները կազմում էին քաղաքի բնակչության 90,43 %-ը, սևամորթները՝ 6,45 %-ը, գունավորները՝ 2,6%-ը, ասիացիները (այդ թվում՝ հնդիկները)՝ 0,14 %-ը, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,39 %-ը։ Քաղաքացիների շրջանում ամենատարածված լեզուներն էին աֆրիկաանսը (61,15 %) և անգլերենը (36,83 %)[5]։
Քաղաքի միջով անցնում է R43 տարածաշրջանային մայրուղին։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Հերմանուս քաղաքում[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնրյուսրիֆիր» հոդվածին։ |
|