Օրի-Քելլի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1897[1][1][2] |
Ծննդավայր | Kiama |
Մահացել է | փետրվարի 27, 1964[1][1][2] (66 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող և արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Օրի-Քելլի (անգլ.՝ Orry George Kelly, դեկտեմբերի 31, 1897[1][1][2], Kiama - փետրվարի 27, 1964[1][1][2], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրալիացի հագուստի դիզայներ, երեք Օսկարի մրցանակակիր։
Նոր Հարավային Ուելս (նահանգ) Քելլին ծնվել է Նոր Հարավային Ուելս նահանգի Կիամե քաղաքում, դերձակի ընտանիքում։ Երբ Քելլին 17 տարեկան էր, ծնողները նրան ուղարկեցին բանկային գործ սովորելու, բայց նա ավելի շատ հետաքրքրված էր թատրոնով[3]։
Դերասան դառնալու հույսով Նյու Յորք տեղափոխվելուց հետո Քելլին հաստատվել է Գրինվիչ Վիլիջում, որտեղ ապրել է Քերի Գրանտի և Չարլի Ֆելփսի հետ[4]։ Շուտով նա աշխատանքի է ընդունվել Fox Film ստուդիայում, որտեղ զբաղվել է նկարազարդմամբ, որից հետո կարճ ժամանակ աշխատել է թատրոնում։
1932 թվականին Քելլին տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ Warner Bros. կինոընկերությունում աշխատել է որպես հագուստի գլխավոր դիզայներ։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1944 թվականը։ Քելլին ղեկավարների պնդմամբ փոխել է իր անվան գրելաձևը, որոնք կարծում էին, որ այդպես իր անունն ավելի էկզոտիկ կհնչելու[5]։ Warner Bros.-ից հեռանալուց հետո Քելլին աշխատել է Universal Studios, RKO Pictures, 20th Century Studios և Մետրո-Գոլդուին-Մայեր կինոստուդիաներում։ Քելլին արժանացել է Օսկարի երեք մրցանակի՝ Լավագույն հանդերձանքի դիզայն անվանակարգում (Ամերիկացին Փարիզում», «Աղջիկներ» և «Ջազում միայն աղջիկներ են»)։
Քելլին եղել է գեյ[3]։ Իր հուշերում նա նշել է, որ ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել ամերիկացի դերասան Քերի Գրանտի հետ[6]։
Ողջ կյանքի ընթացքում ունեցել է ալկոհոլաի հետ կապված խնդիրներ։ Մահացել է 1964 թվականի փետրվարի 27-ին, երիկամաբջջային քաղցկեղից։ Նրան թաղել են Հոլիվուդյան Հիլզ գերեզմանատանը։
Քելիի դագաղը տեղափոխել են Քերի Գրանտը, Թոնի Քերթիսը, Բիլլի Ուայլդերը և Ժորժ Կուկորը, իսկ մահախոսականն կատարել է Ջեք Լ․ Ուոռները։ Քելլին ազգականներ չուներ, նրա ունեցվածքը փոխանցվել է Էնն Ուորներին՝ Ջեք Ուորների կնոջը[7]։
2015 թվականին ռեժիսոր Ջիլլիան Մեյ Արմսթրոնգը թողարկել է Քելիի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմ «Կանայք, որոնց նա մերկացրեց» վերնագրով[6]։ Մեկ տարի անց լույս է տեսել Քելիի նախկինում կորցրած հուշերը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրի-Քելլի» հոդվածին։ |
|