Օրտենսիա Բուսի իսպ.՝ Mercedes Hortensia Bussi Soto de Allende | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 22, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռանկագուա, Չիլի[4] |
Մահացել է | հունիսի 18, 2009[5][1][2][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Սանտյագո, Չիլի[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Չիլիի համալսարան |
Մասնագիտություն | իրավապաշտպան և քաղաքական գործիչ |
Ամուսին | Սալվադոր Ալյենդե |
Զբաղեցրած պաշտոններ | First Lady of Chile? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Իսաբել Ալյենդե և Բեատրիս Ալյենդե |
![]() |
Մերսեդես Օրտենսիա Բուսի դե Ալենդե (իսպ.՝ Mercedes Hortensia Bussi de Allende, հուլիսի 22, 1914[1][2][3][…], Ռանկագուա, Չիլի[4] - հունիսի 18, 2009[5][1][2][…], Սանտյագո, Չիլի[6], առավել հայտնի է Տենչա իսպ.՝ La Tencha անունով), չիլիացի հասարակական և քաղաքական գործիչ, ուսուցիչ, գրադարանավար և ակտիվիստ, Չիլիի նախկին նախագահ Սալվադոր Ալյենդեի կինը, 1970-1973 թվականներին եղել է Չիլիի առաջին տիկինը[7]։
Օրտենսիա ծնվել է Վալպարաիսոյում՝ ունևորի ընտանիքում։ Նրա հայրը՝ Չիրո Բուսին, եղել է ծովային առևտրական նավատորմի սպա։ Օրտենսիա ավարտել է Չիլիի համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը և որպես ուսուցչուհի աշխատանքի անցել Ազգային վիճակագրական բյուրոյում։ Նա իր ապագա ամուսնուն՝ Սալվադոր Ալյենդեին հանդիպել է 1939 թվականին՝ Չիլիի երկրաշարժից հետո, որտեղ նրանք երկուսն էլ երկրաշարժից տուժածներին օգնելու համար աշխատանքներ են տարել։ Մեկ տարի անց նրանք ամուսնացել են։ Ալյենդեին այդ ժամանակ եղել է Չիլիի առողջապահության նախարար՝ Ագիրե Սերդայի կառավարություննում։
1973 թվականի պետական հեղաշրջման ընթացքում գրոհ է կազմակերպվել նախագահական նստավայիր վրա, ինչի հետևանքով ամուսինը՝ նախագահ Սալվադոր Ալյենդեն ինքնասպան է եղել[8], իսկ ինքը՝ Բուսին փախել է Մեքսիկա։
Արտասահմանում նա զբաղաղվել է հասարակական գործունեությամբ և ձեռք բերել մեծ համբավ։ Բուսին միջազգային արշավ է սկսել Ավգուստո Պինոչետի բռնապետական ռեժիմի դեմ։ 1975 թվականին նա եղել է Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[9], 1977 թվականին առաջադրվել է Գլազգոյի համալսարանի նախագահի թեկնածուի պաշտոում[10]։, սակայն ընտրություններին պարտվել է ուսանող Ջոն Բելին[11]։
1988 թվականի սեպտեմբերի 24-ին, 15 տարվա աքսորից հետո Բուսին վերադարձել է Չիլի և դարձել Սալվադոր Ալյենդե հիմնադրամի ղեկավարը։
Օրտենսիա Բուսին մահացել է 2009 թվականի հուննիսի 18-ին, 94 տարեկան հասակում։ Նրա աճյունն ամփոփվել է նախկին Ազգային Կոնգրեսի տարածքում։
Բուսին ունեցել է երեք դուստր՝ Բեատրիսը, Կարմեն Պասը և Իսաբելը։ Վերջինս եղել է քաղաքական գործիչ, հեղափոխական և վիրաբույժ։ 1977 թվականին ինքնասպան է եղել[12]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրտենսիա Բուսի» հոդվածին։ |
|