Ֆաբերժեի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Սանկտ Պետերբուրգ |
Հասցե | Fontanka River Embankment, 2191023 |
Հիմնադրվել է | 2013 |
Հիմնադիր | Վիկտոր Վեկսելբերգ |
Այցելուներ | 420 000 մարդ (2021)[1] |
Կայք | fabergemuseum.ru(ռուս.) և fabergemuseum.ru/en/(անգլ.) |
Ֆաբերժեի թանգարան (ռուս.՝ Музей Фаберже), մասնավոր թանգարան ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Տեղակայված է Նարիշկինների և Շուվալովների պալատում։ Թանգարանում պահվում են XIX-XX դարերի ռուսական ոսկերչական և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։ Ամենաթանկ և հայտնի նմուշները Ֆաբերժեի ձվերն են։
Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 19-ին։ Հանրության համար թանգարանը սկսել է գործել 2014 թվականի ապրիլից։ Ֆաբերժեի թանգարանը աշխատում է ամեն օր 10:00-21:00. դրամարկղը բացվում է 9:30։
Թանգարանը պատկանում է Վիկտոր Վեկսելբերգին։
Ֆաբերժեի թանգարանը բաղկացած է տասնմեկ սրահից՝ Ասպետական սրահ, Կարմիր հյուրասենյակ, Կապույտ հյուրասենյակ, Ոսկյա հյուրասենյակ, Նախասրահ, Սպիտակ հյուրասենյակ, Երկնագույն հյուրասենյակ, Ցուցահանդեսային սրահ, Գոթական սրահ, Վերին բուֆետային, Բեժագույն սրահ[2]։
2019 թվականին մուտքի տոմսի գումարը կազմել է 700 ռուբլի՝ էքսկուրսիոն ծրագրով և անհատական՝ 450 ռուբլի[3]։
Թանգարան ձևավորելուն նպաստեց այն հանգամանքը, երբ Վիկտոր Վեկսելբերգը 2004 թվականին ամերիկացի միլիարդատեր Մալկոլմ Ֆորբսի հավաքածուից գնեց Կառլ Ֆաբերժեի ստեղծագործություններից։ Ֆորբսը Ֆաբերժեի ստեղծագործությունների մեծ սիրահար էր և զանազան աճուրդներից ձեռք էր բերել Ֆաբերժեի ֆիրմայում պատրաստված իրեր։ 2004 թվականին պետք է աճուրդում Ֆորբսի հավաքածուն վաճառվեր տարբեր լոտերի ներքո, սակայն Վեկսելբերգի ներկայացուցիչները հասան նրան, որ Ֆորբսի հավաքածուն մեկ լոտով վաճառվի։ Այդպիսով Ֆաբերժեի գլուխգործոցները գնվեցին ու միանգամից տեղափոխվեցին Ռուսաստան[4]։
Հավաքածուն ցուցադրելու նպատակով ընտրվել է Սանկտ Պետերբուրգում գտնվող Նարիշկինների և Շուվալովների պալատը, որտեղ նախկինում տեղակայված էր «Բարեկամության տունը»։ Սանկտ Պետերբուրգի վարչությունը Նարիշկինների և Շուվալովների պալատը վարձակալության հանձնեց Վեկսելբերգի ֆոնդին 50 տարի ժամկետով։ 2006 թվականին պալատը ռեստավրացիայի են ենթարկել՝ ծախսելով 1,2 միլիարդ ռուբլի։
Թանգարանում պահվում են 4000 նմուշ, որոնցից ամենահայտնիները կայսերական ձվերն են, ինչպես նաև արծաթյա սպասք, ինտերիերի իրեր, ոսկերչական զարդեր՝ պատրաստված Ֆաբերժեի ֆիրմայում[5]։ Թանգարանում ցուցադրվում են նաև Ֆաբերժեի մրցակիցների կողմից պատրաստված իրերը։ Ցուցադրական սրահում նաև կտավներ են ցուցադրվում, որոնք վրձնել են՝ Հովհաննես Այվազովսկին, Կոնստանտին Մակովսկին, Կառլ Բրյուլովը, Վլադիմիր Ամմոնը, Վասիլի Պոլենովը, Հենրիկ Սեմրիրադսկին։
Վերին բուֆետային սրահում ցուցադրված են Ռենուարի, Լուի Վալտայի, Անրի Մատիսի, Կորովինի, Կոնստանտին Գորբատովի նկարները։
Գոթական սրահում ներկայացված են ռուսական սրբապատկերները։
Թանգարանի կայսերական ձվերն են.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբերժեի թանգարան» հոդվածին։ |
|