Ֆաբիեն (ֆր.՝ Fabien, իսկական անունը՝ Պիեռ Ժորժ [Pierre Georges], հունվարի 21, 1919 — դեկտեմբերի 27, 1944), ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից, բանվորական կոմունիստական երիտասարդական կազմակերպության (1933-ից) և ֆրանսիական կոմկուսի (1936-ից) անդամ։
1936-1938 թվականներին մարտնչել է Իսպանիայում Ինտերնացիոնալ բրիգադներում։ 1939 թվական-ին եղել է Կոմունիստական երիտասարդության կազմակերպության քարտուղար Փարիզում։ 1939-ի վերջին ձերբակալվել է, 1940 թվականի մայիսին փախել է բանտից և Ֆրանսիայի կապիտուլյացիայից (1940-ի հունիս) հետո դարձել է ֆրանտի բյորների և պարտիզանների ջոկատների առաջին ղեկավարներից։
1941 թվականի օգոստոսի 21-ին Փարիզի մետրոյի «Բարբես-Ռոշեշուար» կայարանում հիտլերյան սպայի դեմ կատարել է մահափորձ, որը դարձել է նացիստական ուժերի դեմ զինված լայն պայքարի
ազդանշան։ Փարիզի ապստամբության 1944 թվականի աչքի ընկնող մասնակիցներից էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 609)։
|