Ֆարիդա Ֆարուկ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1921[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1988[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | եգիպտական արաբերեն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Ֆարուք I |
Ծնողներ | հայր՝ Youssef Zulficar Pasha? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Princess Fadia of Egypt?[2], Princess Fawzia Farouk of Egypt?[2] և Princess Farial of Egypt?[2] |
Farida of Egypt Վիքիպահեստում |
Ֆարիդա Ֆարուկ (ծննդյան անունը եղել է Սաֆինազ Զուլֆիկար, սեպտեմբերի 5, 1921[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս - հոկտեմբերի 16, 1988[1], Կահիրե, Եգիպտոս) , Եգիպտոսի թագուհի, Ֆարուկ 1-ինի կինը։ Նա երկրի թագուհին է եղել 11 տարի շարունակ։
Ֆարիդան ծնվել է 1921 թվականի սեպտեմբերի 5-ին՝ եգիպտական ճանաչված ընտանիքում[3]։ Նրա ծննդավայրը եղել է Ալեքսանդրիայի Գիանկալիս քաղաքը։ Հայրը՝ Յուսեֆ Զուլֆիկար փաշան, եղել է Ալեքսանդրիայի Վերաքննիչ դատարանի փոխնախագահ[4]։ Ընտանիքը պատկանել է եգիպտական չերքեզների ցեղին[5], մորական պապը՝ Մուհամմեդ Սաիդ փաշան, եղել է Եգիպտոսի վարչապետ[6], իսկ մորեղբայրը՝ Մահմուդ Սաիդ բեյը՝ հայտնի նկարիչ։ Սաֆինազը սկզբնական և միջնակարգ կրթությունը ստացել է Նոտր Դամ դե Սիոնում։ Դա եղել է Ալեքսանդրիայում գտնվող մի դպրոց, որը ղեկավարում էին ֆրանսիացի միանձնուհիները[7]։
Սաֆինազը և թագավոր Ֆարուկն առաջին անգամ հանդիպել են 1937 թվականին՝ թագավորի Լոնդոն կատարած ուղևորության ժամանակ[5]։ Նրանք նշանադրվել են 1937 թվականի ամռանը։ Նա թագավոր Ֆարուկի հետ ամուսնացել է 1938 թվականի հունվարի 20-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել Կահիրեի Կուբբա պալատում[8]։ Ամուսնանալուց հետո, թագավորի նախաձեռնած ավանդույթի համաձայն, նա ստացել է «Ֆարիդա» անունը։ Նրա հարսանեկան զգեստի ձևավորումը կատարել է փարիզյան «House of Worth» նորաձևության տունը[9]։ Նրանք ունեցել են երեք դուստր՝ Ֆերիալը, Ֆավզիան և Ֆադիան։ Երրորդ դստեր ծնվելուց հետո, 1948 թվականի նոյեմբերի 19-ին, նրանք բաժանվել են[5]։ Ամուսնալուծությունից հետո թագավոր Ֆարուկը իր հոգածության տակ է վերցրել առաջին երկու դստրերի խնամքը, իսկ երրորդ դուստրը մնացել է Ֆարիդայի հետ[10]։
Թագուհի Ֆարիդան ծնվել է այնպիսի մի ժամանակահատվածում, որտեղ եգիպտացի կնոջ միակ գերակայությունը եղել է երեխաներ ունենալը։ Հատկապես կարևոր էր արական սեռի երեխաների ծնունդը, որոնք համարվում էին գահի միակ ժառանգորդը։ Սակայն արևմուտքի երկրների ազդեցությամբ, առաջին տիկինը կարևորություն է ստանում նաև այլ կարևոր հարցերում։ Առաջին տիկին կարգախոսը դարձել էր պատվավոր տիտղոս, որի միջոցով թագուհին մասնակցում էր բարեգործական միջոցառումների, բարեգործության նպատակներով կազմակերպում էր դրամահավաքներ և մասնակցում էր օտարերկրյա հյուրերի ընդունման աշխատանքներին։ Թագուհի Ֆարիդան գլխավորել է Կարմիր մահիկի եգիպտական մասնաճյուղը, դարձել է ֆեմինիստական խորհրդի և Կանանց միջազգային միության պատվավոր նախագահ։ Նա մեծ դեր է ունեցել սոցիալական իրադարձությունների կազմակերպման գործում[7]։
Ֆարիդան մինչև 1964 թվականը մնացել է Եգիպտոսում։ Նա ապրել է Նեղոս գետի ափին գտնվող Զամալեկ քաղաքում[11]։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Լիվան, որտեղ 10 տարվա ընդմիջումից հետո հանդիպել է իր երեխաներին[12]։ 1965 թվականին, երբ թագավոր Ֆարուկը մահանում է Հռոմում, Ֆարիդան իր երեք դստրերի հետ ներկա է գտնվում նրա թաղմանը[13]։ 1968 թվականից մինչև 1974 թվականներն ապրել է Փարիզում։ 1974 թվականին՝ Անվար Սադաթի իշխանության տարիներին, նա վերադարձել է Եգիպտոս։ Ամուսնալուծությունից հետո Ֆարիդան չի ամուսնացել[14]։ 1960-ական թվականներից սկսել է նկարել և իր անձնական ցուցադրություններն է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում[12]։ 1980 թվականին իր ցուցադրություններից մեկը տեղի է ունեցել Կահիրեում[12]։
1988 թվականի սեպտեմբերին Ֆարիդան հոսպիտալացվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է լեյկեմիա, հեպատիտ և թոքաբորբ[15]։ Հոկտեմբերի 2-ին նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, այնուհետև նա ընկել է կոմայի մեջ։ Նա մահացել է լեյկեմիայից 1988 թվականի հոկտեմբերի 16-ին՝ 67 տարեկան հասակում[15]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարիդա Ֆարուկ» հոդվածին։ |
|