Ֆերենց Մորա հունգ.՝ Móra Ferenc | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1879[1] |
Ծննդավայր | Կիշկունֆելեդհազա, Բաչ-Կիշկուն, Հունգարիա |
Վախճանվել է | փետրվարի 8, 1934[1] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Սեգեդ, Հունգարիա[2] |
Գերեզման | Q54580163? |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, լրագրող, թանգարանագետ և վիպասան |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1900)[3] և Móra Ferenc Secondary School? (1897)[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Q1108748?, Q775504?, Rab ember fiai? և Q113371387? |
Ամուսին | Ferencné Móra?[4] |
Ferenc Móra Վիքիպահեստում |
Ֆերենց Մորա (հունգ.՝ Móra Ferenc, հուլիսի 19, 1879[1], Կիշկունֆելեդհազա, Բաչ-Կիշկուն, Հունգարիա - փետրվարի 8, 1934[1], Սեգեդ, Հունգարիա[2]), հունգարացի վիպասան, ժուռնալիստ, հնագետ, թանգարանային գործի մասնագետ։ Համարվում է հունգար խոշորագույն գրողներից մեկը։
Ֆերենց Մորան ծնվել ու մեծացել է գյուղացիական աղքատ ընտանիքում. հայրը գյուղական դերձակ էր, մայրը՝ հացթուխ։ Վաղ մանկական հասակից արդեն մտավոր արտակարգ ունակություններ է դրսևորել, բայց ընտանիքի նյութական վատ վիճակի պատճառով դժվարությամբ է դպրոցական կրթություն ստացել։
Այդուհանդերձ՝ կարողացել է դպրոցից հետո էլ ընդունվել Բուդապեշտի համալսարան, որն ավարտել է աշխարհագրության ու պատմության մասնագետի որակավորումով։ Մի տարի ուսուցչություն է արել Վաշ գավառի Ֆելշյոլյովյո գյուղի դպրոցում, սկսել է գրքեր գրել, հիմնականում՝ պատանի ընթերցողների համար։ 1913-1919 թթ. եղել է Սեգեդում լույս տեսնող «Szegedi Napló» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ այնուհետև՝ մինչև իր կյանքի ավարտը՝ մշտական աշխատակիցը (ի դեպ, այդ թերթը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զերծ է մնացել շովինիստական քարոզչությունից)։
Ժուռնալիստական իր ստեղծագործություններում Ֆերենց Մորան հաճախ սուր քննադատության է ենթարկել ռեգենտ Միկլոշ Հորտիին, և այդ ընդդիմադիր կեցվածքի պատճառով էլ Մորայի «Հաննիբալի համբարձումը» (Hannibál feltámasztása) վեպի տպագրությունը անընդհատ հետաձգվել է (երկը լույս է տեսել հեղինակի մահից հետո՝ 1955 թվականին, և այն էլ՝ խիստ գրաքննության ենթարկված)։
1904 թվականից Մորան ժուռնալիստական ու գրական աշխատանքին զուգահեռ՝ գործունեություն է ծավալել թանգարանային գործի ասպարեզում. աշխատել է Սեգեդ քաղաքի և Չոնգրադ շրջանի համակցված գրադարան-թանգարանում, որի տնօրեն է նշանակվել 1917 թվականին[5] և այդ պաշտոնը վարել մինչև իր մահը։ Ներկայումս թանգարանը կրում է նրա անունը[6][7][8][9][10][11][12][13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Մորա» հոդվածին։ |
|