Ֆիլիպ Օկտյաբրսկի | |
---|---|
ռուս.՝ Филипп Сергеевич Октябрьский | |
հոկտեմբերի 23, 1899 - հուլիսի 8, 1969[1] (69 տարեկան) | |
Ծննդավայր | Տվեր, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Սևաստոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Komunariv Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | Ռազմածովային նավատորմ և Խորհրդային նավատորմ |
Կոչում | ծովակալ |
Հրամանատարն էր | Amur Military Flotilla?, Սևծովյան նավատորմ և Nakhimov Higher Naval Institute? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Siege of Odesa 1941?, Սևաստոպոլի պաշտպանություն, Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողություն և Ղրիմի օպերացիա |
Պարգևներ |
Ֆիլիպ Սերգեևիչ Օկտյաբարսկի ( Филипп Сергеевич Октябрьский, իսկական ազգանունը՝ Իվանով, որով հանդես է եկել մինչև 1924 թվականը. հոկտեմբերի 23, 1899, Տվեր, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 1969[1], Սևաստոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), խորհրդային ծովակալ (1944) Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից, Խորհրդային Միության հերոս (1958):
Մինչև 1918 թվականը Ֆիլիպ Իվանովը եղել է Հյուսիսարևմտյան գետային նավատորմի նավաստի։ Այդ նույն տարում նա ծառայության է անցել ռազմածովային նավատորմում։ Որպես Բալթյան նավատորմի շարքային նավաստի՝ մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին (1918 – 1922)։ Ավարտել է Պետրոգրադի կոմունիստական համալսարանի դասընթացը (1922) և Մ. Վ.Ֆրունզեի անվան ռազմածովային ուսումնարանը (1928)։ Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին ծառայել է Բալթյան, Սևծովյան և Խաղաղօվկիանոսյան նավատորմերում։ Կատերի հրամանատարից (1938 թ. փետրվար) հասել է Ամուրի ռազմական նավատորմի [3] և Սևծովյան նավատորմի հրամանատարի (1939 թ. մարտ) պաշտոնների։ 1941 թվականի հունիսին նրան շնորհվել է փոխծովակալի կոչում։
Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պատերազմի սկզբնական շրջանում իրականացված ռազմական գործողություններում նրա հրամանատարության տակ գործող նավատորմը ապահովում էր Օդեսայի (1941 թ. օգոստոս - հոկտեմբեր) և Սևաստոպոլի (1941-ի հոկտեմբեր - 1942-ի հուլիս) պաշտպանների մատակարարումը և հետագա տարհանումը: Այդ ժամանակ նա Սևաստոպոլի պաշտպանական շրջանի հրամանատարն էր։ Մասնակցել է Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողությանը (1941-ի վերջին և 1942-ի սկզբին), իսկ ավելի ուշ՝ Կովկասի համար մղվող մարտերին։
1943 թվականի ապրիլին հեռացվել է Սևծովյան նավատորմի հրամանատարությունից՝ դրանից 2 ամիս առաջ՝ Նովոռոսիյսկի մոտ դեսանտ ապահովելու ժամանակ թույլ տված սխալների պատճառով։ Նույն թվականի հունիսին կրկին ստանձնել է Ամուրի ռազմական նավատորմի հրամանատարությունը, իսկ 1944 թվականի մարտից՝ Սևծովյան նավատորմի հրամանատարությունը և այդ պաշտոնը վարելիս նպաստել է նացիստներից Ղրիմի ազատագրմանը և 1944 թվականի օգոստոսին Յասի-Քիշնև գործողության ժամանակ գերմանա-ռումինական զորքերի դեմ հաղթանակն ապահովելուն[3]:
Պատերազմից հետո նա շարունակել է ղեկավարել Սևծովյան նավատորմը մինչև 1948 թվականը։ Հետագա 4 տարիներին զբաղեցրել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։ 1960 թվականի սեպտեմբերից ընդգրկվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խմբում (Группа генеральных инспекторов Министерства обороны СССР)՝ որպես զինվորական տեսուչ-խորհրդական: 1941 թվականի փետրվարից մինչև 1952 թվականը հանդիսացել է ԽՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ: Ընտրվել է ԽՍՀՄ 1-ին և 2-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր՝ 1940—1946 թթ.[4] և 1946—1950 թթ.[5], ԽՄԿԿ XVIII համագումարի պատվիրակ (1939 թ.)[6]: 1953 թվականից թոշակի է անցել: 1957-1960 թվականներին եղել է Սևաստոպոլում գործող «Պ. Ս.Նախիմովի անվան սևծովյան բարձրագույն ռազմածովային դպրոցի» պետը[3]:
Ֆիլիպ Օկտյաբրսկու դերը՝ որպես Սևաստոպոլի ռազմական շրջանի հրամանատարի և 1942 թվականին այդ քաղաքի տարհանման պատասխանատու կազմակերպչի՝ վեճերի տեղիք է տվել: Բանն այն է, որ տարհանման պլանով նախատեսվում էր քաղաքից դուրս բերել միայն բանակի ու ռազմածովային նավատորմի բարձրագույն ու ավագ կազմերը. մնացած զինծառայողների տարհանում չէր նախատեսվում[13][14]: Սևծովյան նավատորմի հրամանատարությունը Օկտյաբրսկու գլխավորությամբ տարհանվեց ինքնաթիռով, հուլիսի 1-ի գիշերը, իսկ ցամաքային զորքերի հրամանատարության, կուսակցական ու խորհրդային ղեկավարների համար հատկացվել էր երկու սուզանավ[15]: Ընդհանուր առմամբ քաղաքից հաջողվեց դուրս բերել մոտավորապես 20 հազար մարդ, հիմնականում՝ վիրավորներ: 70-ից մինչև 100 հազար մարդ, ներառյալ հոսպիտալների բուժանձնակազմերն ու բուժվողները, գերի ընկան գերմանացիներին:
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Օկտյաբրսկի» հոդվածին։ |
|