![]() | |||
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 10, 1958[1] (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆլեմինգ Քրիստենսեն (դան․՝ Flemming Christensen,ապրիլի 10, 1958[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ, որը խաղացել է հարձակվողի դիրքում։ 1986 թվականի Աշխարհի առաջնության մասնակից Դանիայի ազգային հավաքականի կազմում։
Քրիստենսենն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Կոպենհագենի «ԱԲ Գլադսաքսում»։ 1979 թվականին նորամուտը նշել է երկրորդ դիվիզիոնում[2]։ 1981 թվականին հարձակվողը տեղափոխվել է բարձրագույն դիվիզիոնի «Լինգբյու» ակումբ[3]։ Եվ մրցաշրջանի վերջում նրա հետ հաղթել է Դանիայի առաջնությունը։
1982 թվականի ամռանը Քրիստենսենը միացել է ֆրանսիական «Սենտ Էտյենին»[4]։ Այնտեղ խաղացել է մեկ մրցաշրջան և 1983 թվականի կեսերին վերադարձել է «Լինգբի»[5]։ Նույն թվականին ակումբի կազմում Ֆլեմինգը դարձել է երկրի չեմպիոն, իսկ 1984 և 1985 թվականներին նվաճել է Դանիայի գավաթը։
1986 թվականին Քրիստենսենը կրկին մեկնել է արտերկիր՝ դառնալով շվեյցարական «Արաու» ակումբի ֆուտբոլիստ, որտեղ անցկացրել է իր կարիերայի 2 տարին[5]։ 1988 թվականին Ֆլեմինգը կրկին սկսել է խաղալ «Լինգբյուում»[3]։ 1990 թվականին նրա հետ նվաճել է իր երրորդ ազգային գավաթը, իսկ 1992 թվականին նվաճել է իր երկրորդ չեմպիոնական տիտղոսը։ Ընդհանուր առմամբ, Քրիստենսենը «Լինգբյուի» կազմում խփել է 124 գոլ և պրոֆեսիոնալ մակարդակում մնացել Դանիայի լավագույն ռմբարկուն մինչև 2002 թվականը[4]։ 1992 թվականին վերադարձել է «ԱԲ Գլադսաքսե», որտեղ էլ ավարտել է կարիերան 1993 թվականին[6]։
Դանիայի հավաքականի կազմում Քրիստենսենը նորամուտը նշել է 1982 թվականի մայիսի 5-ին Շվեդիայի դեմ ընկերական խաղում (1:1)[7]։ 1986 թվականին մարզիչ Զեպ Պիոնտեկը նրան ընդգրկել է ազգային հավաքականի կազմում Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնության համար։ Սակայն հարձակվողն ամբողջ մրցաշարն անցկացրել է պահեստայինների նստարանին՝ այդպես էլ չհայտնվելով խաղադաշտում[4]։ Ազգային հավաքականի կազմում անցկացրած 7 տարիների ընթացքում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ[2]։
Խաղային կարիերան ավարտելուց հետո Քրիստենսենը 2000 թվականին սկսել է մարզչական կարիերան՝ ինն ամիս աշխատելով «ԱԲ Գլադսաքս» ակումբում որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար[8]։ Հետագայում 2003-2005 թվականներին որպես գլխավոր մարզիչ է աշխատել «Սլագելսե Բի», 2005-2007 թվականներին «Նեստվեդ», և 2007-2010 թվականներին՝ կրկին «ԱԲ Գլադսակս» ակումբներում[9]:
2011 թվականի նոյեմբերի 12-ին հայտնի է դարձել, որ Ֆլեմինգը մարզելու է Ֆարերյան կղզիների «Ֆուգլաֆյերդուր» թիմը[10]։ Ակումբը Քրիստենսենի որպես մարզիչ աշխատելու առաջին մրցաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը և 2012 թվականի հոկտեմբերին Ֆարերյան կղզիներում ճանաչվել է «Տարվա մարզիչ»[11]։
Դանիացին որոշել է հեռանալ Ֆարերյան կղզիներից 2012 թվականի մրցաշրջանից հետո, իսկ 2013 թվականի մայիսին դարձել է նորվեգական «Վարդ Հեուգեսունդ» ակումբի նոր մարզիչը[12]։
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլեմինգ Քրիստենսեն» հոդվածին։ |
|