Ֆյոդոր Բուխհոլց գերմ.՝ Theodore Alexander Ferdinand Buchholz | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9 (21), 1857[1] |
Ծննդավայր | Վլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 7, 1942[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ և ուսուցիչ |
Ոճ | մոդեռն |
Ժանր | դիմապատկեր |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ամուսին | Մարիա Դիլլոն |
Fyodor Buchholz Վիքիպահեստում |
Ֆյոդոր Ֆյոդորովիչ Բուխհոլց (Russian: Фёдор Фёдорович Бухгольц), ծնյալ՝ Թեոդոր Բուխհոլց (հունիսի 9 (21), 1857[1], Վլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - մայիսի 7, 1942[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լեհական ծագմամբ ռուս նկարիչ, գրաֆիկական նկարիչ և կերպարվեստի ուսուցիչ, որն ուներ նաև գերմանացի նախնիներ։ Մասնագիտացել էր կենցաղային ժանրում և պատմական տեսարանների պատկերման մեջ։ Որոշ գործեր դարձել են հանրաճանաչ բացիկներ։
Թեոդոր Ալեքսանդր Ֆերդինանդ Բուխհոլցը ծնվել է Վոլոցլավեկ քաղաքում՝ Էլիանորա (օրիորդական ազգանուն) Ֆոթկեի և Թեոդոր Գուստավ Բուխհոլցի ընտանիքում, որը տպագրահաստոց ուներ։ Իր հայրենի քաղաքում գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որտեղ 1878-1886 թվականներին սովորել է Պավել Չիստյակովի և Վալերի Յակոբիի մոտ[2][3]։ Հետագայում, երկար ժամանակ Թեոդորը ինքն էլ դասավադել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում[4]։ 1880-1882 թվականներին արժանացել է երեք արծաթե մեդալի։ 1885 թվականին արժանացել է ոսկե մեդալի և «Արտիստ» տիտղոսի իր «Դեդալոս» և «Իկարոս» նկարների համար։ 1888 թվականից հետո մասնակցել է ակադեմիայի ցուցահանդեսներին, ինչպես նաև «Ռուս ջրանկարիչների ընկերության» ցուցահանդեսներին։
Դեռևս ուսանողական տարիներից սկսել է աշխատել է որպես գրաֆիկաական նկարիչ՝ նկարազարդումներ կատարելով« Նիվա», «Սևեր» (գրական ամսագիր) և «Հայրենիք» (գիտական/պատմական լրագիր) ամսագրերի համար։ 1891 թվականին միացել է «Ռուսաստանի նկարիչների ասոցացիային»։ 1893-1919 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Արվեստների խրախուսման կայսերական միությունում։ 1902 թվականին նա հաղթել է Սանկտ Պետերբուրգի երկուհարյուրամյակին նվիրված մեդալ նախագծելու մրցույթը[2]։ Հիմնականում նկարել է ճակատամարտեր, բնատեսարաններ և կենցաղային ժանրի նկարներ՝ մոդեռն ոճով։ Նկարների մեծ մասը ցուցադրել է Սանկտ Պետերբուրգում, միաժամանակ ցուցադրություն ունեցել Վարշավայի «Զաչատա» արվեստի ազգային պատկերասրահում[5][6]։
Ռուսական հեղափոխությունց հետո ներգրավվել է ագիթպրոպի ստեղծման գործում և օգնել է հեղափոխական տոնակատարությունների ծրագրերի կազմակերպմանը։ 1918 թվականին ստեղծել է էսքիզներ Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ) մեկամյակի տոնակատարությունների համար, որոնցից է՝ Վասիլևսկի կղզու հաղթանակի կամարը։ 1924 թվականին դարձել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցացիայի անդամ և 1932 թվականից՝ Ռուս նկարիչների միության անդամ։ 1919-1932 թվականնրի ընթացքում դասավանդել է տարբեր միջնակարգ դպրոցներում և մշակույթի տներում[2]։ Նրա կինը Ռուսաստանի առաջին կին քանդակագործ Մարիա Դիլլոնն էր։ Մահացել է Լենինգրադի շրջափակման ժամանակ և հուղարկավորվել Սմոլենսկի լյութերական գերեզմանատանը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆյոդոր Բուխհոլց կատեգորիայում։ |