Ֆոտոս Պոլիտիս | |
---|---|
Ծնվել է | 1890 |
Ծննդավայր | Աթենք, Հունաստանի թագավորություն |
Մահացել է | 1934 |
Մահվան վայր | Աթենք, Հունական Երկրորդ Հանրապետություն |
Կրթություն | Athens Conservatoire Drama School? (1908), Ենայի համալսարան (1909), Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1910), Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1911) և Հայդելբերգի համալսարան (1912) |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտացում | թատերական ռեժիսոր, ռեժիսոր և թատերական քննադատ |
Պոլիտիս Ֆոտոս (հուն․՝ Φώτος Πολίτης, 1890, Աթենք, Հունաստանի թագավորություն - 1934, Աթենք, Հունական Երկրորդ Հանրապետություն), հույն ռեժիսոր։ Հունական թատրոնի ժամանակակից պրոֆեսիոնալ ռեժիսուրայի հիմնադիրը։ 1913 թվականից հանդես է եկել որպես թատերական քննադատ։ Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1919 թվականից «Հունական թատրոնի ընկերության» թատերախմբում (Սոֆոկլեսի «Էդիպ արքա», Գոգոլի «Ռևիզոր»)։ 1932 թվականից եղել է Ազգական թատրոնի (Աթենք) առաջին ռեժիսորը։ Պոլիտիսը իր գեղագիտական հայացքներում արտահայտել է գերմանական իդեալիստական փիլիսոփայական տարբեր միտումներ, սակայն գործնականում կիրառել է ռեալիստական սկզբունքներ, հանդես եկել նատուրալիզմի դեմ, ձգտել է ստեղծել դերասանական անսամբլ։
Լավագույն ներկայացումներից են՝ Եվրիպիդեսի «Հեկաբե», Էսքիլեսի «Պարսիկներ», Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»։
Դասավանդել է Աթենքի թատրոնի պրոֆեսիոնալ դպրոցում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 362)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոտոս Պոլիտիս» հոդվածին։ |
|