Ֆուտբոլի Ռուսաստանի Սուպերգավաթ 2015 (ռուս.՝ Суперкубок России по футболу 2015), անցկացվել է 2015 թվականի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Միմյանց դեմ մրցում էին 2014/2015 մրցաշրջանի հաղթող Զենիթը և 2014/15 մրցաշրջանի գավաթակիր Լոկոմոտիվը։ Զենիթը կարողացավ երրորդ անգամ նվաճել սուպերգավաթը առավելության հասնելով հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։
Նախապես առաջարկվում էր խաղի անցկացման երկու տարբերակ։ Առաջին տարբերակն այն էր, որ խաղը պիտի անցկացվեր հուլիսի 12-ին Ռուսաստանում[1], իսկ երկրորդ տարբերակով այն պիտի անցկացվեր դեկտեմբերի 18-ին կամ 19-ին Ռուսաստանի սահմաններից դուրս[2]։ Հունիսի 23-ին կայացվեց որոշում, որ հանդիպումն անցկացվելու է հուլիսի 12-ին «Արենա Խիմկի» մարզադաշտում[3]։ Սակայն այդպես էլ մինչև վերջ համաձայնություն չստեղծվեց և հանդիպումը հունիսի 25-ին տեղափոխվեց «Պետրովսկի» մարզադաշտ[4][5]։
Հանդիպմանը չկար լեգիոներների մասնակցության լիմիտ[6]։
Հուլիսի 12, 2015 |
![]() |
1:1 | ![]() |
Պետրովսկի, Սանկտ Պետերբուրգ Հանդիսական՝ 17 337 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Սմոլնիկով ![]() |
Նիաս ![]() | |||
11 Մետրանոցներ | ||||
Հալք ![]() Վիտցել ![]() Անսալդի ![]() Շատով ![]() Կրիշիտո ![]() |
4։2 | Գրիգորև ![]() Սամեդով ![]() Պեյչինովիչ ![]() Չորլուկա ![]() |
|
|
Զենիթ | Լոկոմոտիվ | |
---|---|---|
Գոլեր | 1 | 1 |
Հարվածներ | 9 | 7 |
Հարվածներ դարպասին | 7 | 3 |
Անկյունայիններ | 7 | 2 |
Խախտումներ | 21 | 27 |
Խաղից դուրս | 1 | 2 |
Գնդակի տիրապետում | 55 % | 45 % |
Դեղին քարտեր | 4 | 4 |
Կարմիր քարտեր | 0 | 0 |