Ֆրանյա Կրալ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9, 1903[1] |
Ծննդավայր | Օհայո, ԱՄՆ |
Վախճանվել է | հունվարի 3, 1955[1] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Բրատիսլավա, Չեխոսլովակիա |
Գերեզման | Slávičie údolie cemetery |
Գրական անուն | F. K. Smrečiansky[2], Ján Majorov[2] և Matej Patoča[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | սլովակերեն |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ֆրանյա Կրալ Վիքիքաղվածքում | |
![]() |
Ֆրանյա Կրալ (սլովակ.՝ Fraňo Kráľ, մարտի 9, 1903[1], Օհայո, ԱՄՆ - հունվարի 3, 1955[1], Բրատիսլավա, Չեխոսլովակիա), սլովակ բանաստեղծ, արձակագիր, Չեխոսլովակիայի ժողովրդական գրող (1953), Չեխոսլովակիայի քաղաքական գործիչ։ Սլովակյան գրականության սոցիալիստական ռեալիզմի առաջին ներկայացուցիչներից։
Ֆրանյա Կրալը ծնվել է 1903 թվականին ԱՄՆ Օհայո նահանգի Բարտոն գյուղում, սլովակ էմիգրանտների ընտանիքում։ 1905 թվականին մոր հետ վերադարձել է Սլովակիա։ Չնայած ընտանեկան ծանր պայմաններին կարողացել է ավարտել Սպիշսկա Նովա Վեսի մանկավարժական ուսումնարանը։ Ուսման տարիներին ստիպված է եղել աշխատել, հիվանդացել է որովայնային տիֆով, որն անջնջելի հետք է թողել նրա մարմնի վրա, ապա դա հանգեցրել է թոքային հիվանդության բարդացման։ Զորակոչվել է զինվորական ծառայության, սակայն հիվանդացել է տուբերկուլյոզով և զորացրվել։ Որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Մոդրի Կամենում։ 1923 թվականից եղել է Չեխոսլովակիայի կոմկուսի անդամ։ 1931 թվականին տեղափոխվել է Բրատիսլավա, սակայն կոմունիստական հայացքների համար հեռացվել է աշխատանքից և ուղարկվել վաղ թոշակի։ Ֆաշիստական ռեժիմի տարիներին եղել է ընդհատակում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է կրթության նախարարությունում, եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ, Սլովակիայի Ազգային խորհրդի անդամ և Չեխոսլովակիայի գրողների միության նախագահության անդամ։
1953 թվականին արժանացել է Չեխոսլովակիայի ժողովրդական գրողի կոչմանը։
Ֆրանյա Կրալը սոցիալական թեման վառ գույներով պատկերող գրող է և միաժամանակ լիրիկ բանաստեղծ[4]։
Բանաստեղծական ժողովածուներ
Վեպեր
Մանկական գրքեր
Բրատիսլավայում տեղադրվել է Ֆրանյա Կրալի հուշարձանը։
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանյա Կրալ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանյա Կրալ» հոդվածին։ |
|