Ֆրանսիզ Շենդ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1936[1] |
Ծննդավայր | Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | հունիսի 3, 2004[1][3] (68 տարեկան) |
Մահվան վայր | Seil |
Գերեզման | Pennyfuir Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Ջոն Սփենսեր, 8-րդ կոմս Սփենսեր[4][5] և Peter Shand Kydd?[5] |
Ծնողներ | հայր՝ Maurice Roche, 4th Baron Fermoy?[5], մայր՝ Ռութ Ռոշ, Բարոնուհի Ֆերմոյ[5] |
Երեխաներ | Lady Sarah McCorquodale?[5][1], Jane Fellowes, Baroness Fellowes?[1][5], John Spencer?[1][5], Դիաննա Սփենսեր[1][5] և Չարլզ Սփենսեր[1][5] |
Ֆրանսիզ Շենդ (անգլ.՝ Frances Shand Kydd, հունվարի 20, 1936[1], Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - հունիսի 3, 2004[1][3], Seil), արքայադուստր Դիանայի մայրը և նրա որդիների՝ Բրիտանական գահի երկրորդ ժառանգորդ՝ Քեմբրիջի դուքս Արքայազն Ուիլյամի և գահի վեցերորդ ժառանգորդ՝ Սասեքսի դուքս Արքայազն Հարրիի տատիկը։ 1969 թվականին, ամուսնալուծվելուց և դստեր (1997) մահից հետո Շենդն իր կյանքի վերջին տարիները նվիրեց բարեգործության։
Ծնվել է 1936 թվականի հունվարի 20-ին, Փարկ Հաուզի Սանդրինգհեմյան պալատում[6][7]։ Հայրը Ֆերմոյի 4-րդ դուքս Մորիս Ռոշն էր, ով նաև Ջորջ VI-ի ընկերն էր, իսկ մայրը՝ Ֆերմոյի դքսուհի՝ Ռութ Ռոշը, Եղիսաբեթ թագուհուն ընկերակցող պալատական ազնվական կանանցից էր[7]։ Սերելով ազնվական ընտանիքից, նա իրեն միշտ դրսևորել է որպես ազնվական և դքսուհի[8]։
1954 թվականի հունիսի 1-ին, Վեստմինստերյան աբբայությունում նա ամուսնացել է Ջոն Սփենսերի հետ[7]։ Եղիսաբեթ II-ը և թագավորական ընտանիքի մյուս ներկայացուցիչները նույնպես ներկա էին արարողությանը[9]։ Նա տասնութ տարեկան էր և դարձավ ամենաերիտասարդ կինը, ով ամուսնացավ աբբայությունում վերջին տասնամյակների ընթացքում[9]։
Նրանք ունեցել են հինգ երեխա․
1967 թվականին նրա ամուսնությունը վիսկոնտ Ալթորպի հետ հաջողակ չէր։ Ֆրանսիզը թողեց ամուսնուն հանուն Փիթր Շենդի, ում հանդիպել էր Ավստրալիայում նախորդ տարի[10]։
Ֆրենսիս և Փիթր Շենդն ամուսնացան 1969 թվականի մայիսի 2-ին և բնակություն հաստատեցին Իսլանդիայում և Օբանից 10 կիլոմետր հեռավորության վրա հիմնադրեցին Արդենքափլ ագարակը[11]։ Նա իր ժամանակի մի մասն անց էր կացնում Լոնդոնում, մյուս մասը՝ ագարակում։ Նա ապրում էր հանգիստ կյանքով, մինչև հասարակությանը հայտնի դարձավ 1981 թվականի փետրվարի 24-ին կայանալիք Դիանայի և արքայազն Չարլզի նշանադրության մասին[12]։
1976 թվականի հուլիսի 14-ին Սփենսերների 8-րդ դուքսն ամուսնացավ Ռաին Սփենսերի հետ։ Նա ստանձնեց երեխաների խնամակալության հարցը[13]։ 1988 թվականին Շենդի ամուսինը թողեց նրան հանուն երիտասարդ կնոջ[8]։ Իրենց անհաջող ամուսնության մեջ նա մեղադրում էր լրատվամիջոցներին՝ ճնշում գործադրելու համար։
Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու համար 1996 թվականին նրան զրկեցին վարորդական իրավունքից[14]։ 1997 թվականի մայիսին, Hello! ամսագրին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ Դիանան ուրախ էր՝ որպես արքայադուստր իր պարտականություններից ազատվելու համար։ Դիանայի մահվան ժամանակ նրանց հարաբերությունները շարունակում էին լարված մնալ[15][16][17]։
Իր հետագա տարիները Ֆրանսիզն անցկացրեց միայնության մեջ[18]։ Նա ընդունեց կաթոլիկություն և իր ժամանակը նվիրեց բարեգործական միջոցառումներին[7]։ Նա ներգրավվեց հաշմանդամ երեխաների, Մալալիգի և Հյուսիսարևմտյան ձկնորսների ասոցիացիայի և Ազգային որոնման և փրկարարական շների ասոցիացիաների աշխատանքների մեջ[8]։
2002 թվականի հոկտեմբերին, երբ Շանդ Քիդը լքեց Շոտլանդիայի տունը՝ Փոլ Բուրելի դատավարության ընթացքում ցուցմունք տալու համար, կողոպտիչները մտան նրա տուն և գողացան նրա զարդերը[19]։
Շենդը մահացավ 2004 թվականի հունիսի 3-ին, վաթսունութ տարեկան հասակում։ Մինչ այդ նա երկարատև բուժում ստացավ Պարկինսոնի հիվանդության և Գլխուղեղի ուռուցքի դեմ[20][21]։ Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ հունիսի 10-ին, Օբանում, որի ժամանակ ներկա էին նրա երեխաներն ու թոռները, ներառյալ՝ արքայազն Ուիլյամն ու Հարրին[22][23]։ Ուելսի արքայազն Չարլզը ներկա չէր, քանի որ նա գլխավորում էր պատվիրակությունը, որը մեկնել էր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուղարկավորությանը։ Շենդը հուղարկավորվեց Օբանի տեղական գերեզմանատանը։
2004 թվականին, Մաքսին Ռիդինգթոնը նրա մասին գիրք հրատարակեց, որը կոչվում էր Արքայադուստր Դիանայի մոր ուշագրավ պատմությունը (The Remarkable Story of Princess Diana's Mother)[24]։
|