Ֆրանսիսկո Լոպես Մերինո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1904[1] |
Ծննդավայր | Լա Պլատա, Արգենտինա |
Մահացել է | մայիսի 22, 1928[1] (23 տարեկան) |
Մահվան վայր | Լա Պլատա, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Ֆրանսիսկո Լոպես Մերինո (անգլ.՝ Francisco López Merino, հուլիսի 6, 1904[1], Լա Պլատա, Արգենտինա - մայիսի 22, 1928[1], Լա Պլատա, Արգենտինա), արգենտինացի բանաստեղծ:
Ծնվել է Բուենոս Այրեսի Լա Պլատա քաղաքում, ինքնասպան է եղել 23 տարեկանում[2]։
1920 թվականին նա հրատարակել է «Սիրո ժամեր» (իսպ.՝ Horas de amor)` ինը բանաստեղծություններից կազմված ժողովածուն, որոնք հետագայում դարձան գրաքննության զոհ։
1921 թվականին նա հրատարակել է բանաստեղծությունների մեկ այլ ժողովածու՝ «Անավարտ գրքի հատվածներ» (անգլ.՝ Fragmentos de un libro inconcluso) վերնագրով, որը բաժանված է երեք բաժինների․
Այս ստեղծագործությունները երբեք չեն տպագրվել։ «Իմ հոգին աստղերով է լցված...» (իսպ.՝ El alma se me llena de estrellas...) բանաստեղծությունն արդեն առկա էր ստեղծագործությունների այս խմբում և հետագայում ներառվել է նրա «Ցածր տոն» (իսպ.՝ Minor Tone) գրքում (1923 թ. )
Լոպես Մերինոն իր ստեղծագործությունները հրատարակել է տարբեր ազգային թերթերում և ամսագրերում, հիմնականում՝ El Día-ն, El Argentino of La Plata-ը, Crónica Social ամսագիրը։
Լա Պլատայի ազգային համալսարանի Սոցիալական և իրավական գիտությունների ֆակուլտետի Valoraciones ամսագրում նա գրել է երկու մատենագիտական նշում: Առաջինը վերաբերում է Կորդովա Իթիբուրուի «Ծառը, թռչունը և շատրվանը» (իսպ.՝ El árbol, el pájaro y la fuente) ստեղծագործությանը (1923), իսկ երկրորդը` Ռիկարդո Մոլինարիի «Քանդակագործը » (իսպ.՝ El imaginero) ստեղծագործությանը (1927)։
1925 թվականին հրատարակել է իր «Կեսօրերը» (իսպ.՝ Las tardes) գիրքը։ Ավելի նշանակալից ազգային թերթերը (La Nación, La Prensa, La Razón, Crítica, El Día և El Argentino) բարձր են գնահատել երիտասարդ գրողի գրական արժանիքները։
1928 թվականին բանաստեղծը հրազենային կրակոցով ինքնասպան եղավ Լա Պլատայում գտնվող մի բարի լոգարանում, հավանաբար վերջին շրջանում տուբերկուլյոզով ախտորոշման պատճառով[3]։
Մերինոն հիշատակվել է 1928 թվականին Մերինոյի մտերիմ ընկեր Խորխե Լուիս Բորխեսի «Ֆրանցիսկո Լոպես Մերինոյին» բանաստեղծությունում[4]։